Անգլիա – Իսպանիա (Մ-21): Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Ուկրաինան արժանի չէր կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած խոշոր հաշվով պարտությանը: Իսպանացիները հիանալի էին օգտագործում մրցակցի թույլ տված սխալները հենակետային գոտում ու պատժում էին նրանց: Իսպանացիներն ընդամենը 6 հարված կատարեցին և 5 գնդակ ուղարկեցին ուկրաինացիների դարպասը: Սա ևս մեկ անգամ հաստատում է իսպանացի երիտասարդների բարձր կարգը:
Անգլիան թեթև անցավ մրցաշարը և ոչ մի գոլ բաց չթողեց: Այդ հարցում մեծ ավանդ ունեցավ դարպասապահ Թրաֆորդը: Նա այնքան էլ շատ գործ չուներ, բայց հարկ եղած դեպքում հիանալի էր դրսևորում իրեն: Անգլիան ավելի հասուն թիմ է, քան Իսպանիան: Այս կոլեկտիվն ավելի փորձառու խաղացողներ ունի:
Կարծում եմ՝ անգլիացիները չեն արագացնի դեպքերի ընթացքը: Անգլիան միտումնավոր նախաձեռնությունը կտա մրցակցին: Չեմ կարծում, թե խաղը հարուստ կլինի իրադարձություններով, հատկապես՝ առաջին խաղակեսը:
Իսպանիան ավելի շատ է տիրելու գնդակին, իսկ Անգլիան գնդակի կորստի դեպքում ճնշելու է և նետվելու է հակագրոհի:
Ընտրում եմ չորս խաղադրույք՝ Իսպանիայի՝ գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 50.5-ից շատ, առաջին խաղակեսում Իսպանիայի հարվածների (-1) ֆորա, առաջին խաղակեսում Անգլիայի դեղին քարտերի տոտալը 0.5-ից քիչ, Անգլիան չի պարտվի ու խաղի գոլերի տոտալը 4,5-ից քիչ։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: