Անգլիա — Իսլանդիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:00, 27 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի Անգլիա — Իսլանդիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում երկու թիմերն էլ կկարողանան գոլ խփել: 

Ամբողջ աշխարհը երկրպագելու է Իսլանդիային: Անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս Անգլիան, այն ձանձրալի ֆուտբոլ է խաղում, անգամ անմիտ: Սակայն այս տղաների պոտենցիալն ահռելի է: Բայց որքան հիշում եմ՝ անգլիացիներին միշտ չի բավականացրել ուղեղային կետրոնը: Չկա խաղացող, ով կարող է փոխել տեմպը, տալ լավ ու ճշգրիտ փոխանցումներ: Կարծես Ռունին հիմա փորձում է դա անել, բայց նրան մյուս խաղացողները չեն հասկանում: Ռունին չափազանց խելացի խաղացող է այս հավաքականի համար: Արդյունքում նրա մոտ միայն փոխանցումներն են ստացվում: Իսկ դեպի տուգանային հրապարակ փոխանցումները շատ հաճախ անհասկանալի են մնում: Կարծում եմ՝ Ռեշֆորդի հետ նրա մոտ ավելի լավ կստացվեր:

Սթարիջն իր ֆուտբոլն է խաղում: Սթերլինգն ընդհանրապես միայն վազում է, ոչ մեկի վրա ուշադրություն չի դարձնում: Խաղում ներդաշնակություն չկա: Իսկ Իսլանդիան ունի թիմ, որն իր պահերից առավելագույնն օգտագործում է: Անգլիայի պաշտպանությունն անթերի չէ, այդ պատճառով կարծում եմ, որ իսլանդացիները գոլ կխփեն: 2,75 գործակցով ընտրում եմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: Շատ է գերագնահատված խփած գնդակների հավանականությունը:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
23:00/27 հնս
Անգլիա - Իսլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ