Անգլիա — Իսլանդիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Հասկանալի է, որ 1/8 եզրափակչում ինչ-որ անսպասելի բան պետք է լինի: Դեռևս այն չի եղել, եթե հաշվի չառնենք պորտուգալացիների հաղթանակը: Բայց այդուհանդերձ դա սենսացիա չէ: Իսկ Եվրոպայի առաջնությունը մեր մոտ յուրահատուկ է, շատ զարմանալի բաներ են տեղի ունենում: Պորտուգալիայի և Ավստրիայի հետ խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրեցին Հունգարիան և Իսլանդիան: Ո՞վ կարող էր ենթադրել: Իսլանդացիներն այսպես էլ արդեն ազգի հերոսներ են, նրանք կարողացել են շատերի կողմից սիրվել, բայց չգիտեմ, թե ինչ կարող է Իսլանդիան հակադրել անգլիացիներին… Կրկին պայքար: Իսլանդացիները կրկին մինչև վերջ պայքարելու են իրենց երկրպագուների ներդաշնակության մեջ, որոնք նրանց լավ են աջակցում:
Կարծում եմ` պետք չէ այս խաղում մեծ քանակությամբ գոլերի սպասել: Իսլանդացիները խաղալու են նույն ոճով, ինչպես սլովակներն անգլիացիների հետ խաղում: Հնարավոր է, որ այստեղ հիմնական ժամանակում գոլազուրկ ոչ-ոքի լինի: Այդ պատճառով խաղադրույք կկատարեի տոտալ 2-ից քիչ գոլի վրա: Անգլիացիները դեռևս չեն տպավորում, թեև նրանց կազմը երիտասարդ է ու համակրելի, բայց Անգլիան տարբեր պատճառով ոչ ամբողջական ուժով է խաղում: Իսլանդիային ոչինչ չի ճնշում, արդյունքը նրանց չի ընկճի, բայց նրանք չեն պատրաստվում բացվել, դա նրանց ֆուտբոլը չէ: 1:0-ն հնարավոր է, 2:0-ն` առավելագույնը: Բայց հուսով եմ, որ այստեղ մեկ գնդակից ավել չի լինի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: