Անգլիա — Իսլանդիա. Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

23:00, 27 հնս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիա — Իսլանդիա հանդիպման վերաբերյալ: Նա ակնկալում է մեծ քանակությամբ անկյունայիններ, ինչպես նաև հիմնական ժամանակում Անգլիայի հաղթանակն այն պայմանով, որ թիմը գոլ կխփի 81-րդ րոպեից հետո: 

Իսլանդական վիկինգներն արդեն հասել են մինչև Նիցցա և Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ: Խմբում տպավորիչ ելույթից հետո` 5 միավոր և ամփոփիչ աղյուսակում Պորտուգալիայից և Ավստրիայից ավելի բարձր տեղ, իսլանդացիները խաղում են իրենց երազանքի խաղը: Ի՞նչը կարող է հիասքանչ լինել Իսլանդիայի հավաքականի համար, քան փլեյ-օֆֆում մրցել ֆուտբոլի հիմնադիրների և մի երկրի հավաքականի դեմ, որոնց մշակույթն այդքան տարածված է սկանդինավյան երկրներում: Իսլանդիայի բնակչությունը կազմում է 330 հազար մարդ, այնպես որ, իսլանդացիներին արդեն կարելի է համարել Եվրոպայի առաջնության գլխավոր հերոսները` անկախ նրանից, թե ով արդյունքում կհաղթի:

Իսլանդացիներն արդեն կորցնելու ոչինչ չունեն, ինչպես կար մրցաշարի սկզբում, իսկ ահա Անգլիայի համար հնարավոր անհաջողությունը խայտառակություն կլինի: Հոգեբանորեն իսլանդացիներին ավելի հարմարավետ է, քան Անգլիայի հավաքականին: Տակտիկապես ամեն ինչ նույնպես վատ չէ իսլանդացիների համար` նրանց երկրորդ համարով խաղը` համատեղած քրտնաջան աշխատանքի և լավ հակագրոհների հետ, կարող է հաջողություն բերել մրցակցի դեմ, որը մեծ ուժերով առաջ է գնալու, հետևում թողնելով ազատ գոտիներ (հատկապես եզրերում), և թիմային այնքան էլ ուժեղ չէ: Ինձ թվում է, որ Անգլիայի հավաքականն ընդհանրապես շատ է գերագնահատված` ինչպես այս մրցաշարում, այնպես էլ վերջին 20 տարիներին: Սակայն այս խաղում անգլիացիների հաղթելու շանսերը շատ մեծ են, քառորդ եզրափակչում ֆրանսիացիներին հաղթելը նույնպես Անգլիայի ուժերի սահմանում է, քանի որ Ֆրանսիայի հավաքականը նույնպես ակնհայտ գերագնահատված է ինչպես բուքմեյքերների կողմից, այնպես էլ ընդհանուր առմամբ փորձագետների: Ընդհանրապես, այնպիսի զգացողություն ունեմ, որ այս մրցաշարի վաղաժամ եզրափակիչը կլինի Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ քառորդ եզրափակիչը` անկախ նրանից, թե գերմանացիները այնտեղ կհանդիպեն Իսպանիայի թե Իտալիայի հետ:

Ինչ վերաբերում է Անգլիա — Իսլանդիա հանդիպման վերաբերյալ խաղադրույքներին, ապա այստեղ կարելի է ուշադրություն դարձնել անկյունայիններին: Ողջ մրցաշարի ընթացքում խաղադրույք եմ կատարում Անգլիայի հավաքականի անկյունայինների «տոտալ շատի» վրա և ոչ մի անգամ չեմ պարտվել: Անգլիացիներն ակտիվ են հարձակվում եզրերով, շատ են հարվածում, հաճախ գնում են ռիսկային գործողությունների, և այդ ամենը հանգեցնում է վաստակած անկյունայինների: Ընդ որում` անգլիացիների անկյունայինների շանսերը մեծ են հենց իսլանդացիների դեմ, որոնք շատ փակ են խաղում: Խաղն ընթանալու է Իսլանդիայի դարպասի մոտ: Դա ակնհայտ է, այդ պատճառով Անգլիայի անկյունայիններով հաղթանակի վրա խաղադրույքներն ունեն մեծ ֆորաներ և ցածր գործակիցներ: Ուսումնասիրելով դրանք` այն մտքին եմ հանգում, որ ավելի լավ է խաղադրույք կատարել անկյունայինների ընդհանուր քանակի «տոտալ շատի» վրա: Այստեղ տրամաբանությունն ակնհայտ է` երբ Անգլիան հաշվի մեջ առաջ անցնի, իսկ դա հավանաբար կլինի, ապա իսլանդացիները ստիպված կլինեն գնալ վա-բանկի, ինչը կհանգեցնի երկու թիմերի դարպասների մոտ մեծ քանակությամբ անկյունայինների: Երկու թիմերը միասին լիովին կարող են նվազագույնը 11 անկյունային իրացնել: Կարելի է ընտրել նաև շահավետ գործակցով ավելի մեծ տոտալ:

Եվ ավելացնեմ ավելի ռիսկային խաղադրույք: Բավականին լավ գործակից (4,00) այն բանի, որ Անգլիան հիմնական ժամանակում կհաղթի և 80-րդ րոպեից հետո գոլ կխփի: Կարևոր չէ` դա առաջինը կլինի, թե ոչ, անհրաժեշտ է միայն, որպեսզի Անգլիան խփի վերջնամասում: Ինձ թվում է` դա լիովին իրական սցենար է և՜ մինչև 80-րդ րոպեն ոչ-ոքիի դեպքում, և՜ այն դեպքում, երբ Անգլիան այդ ժամանակ արդեն հաշվի մեջ առաջ լինի` թիմը լավ շանսեր կունենա հակագրոհի ժամանակ բռնելու մրցակցին, որը ստիպված կլինի վա-բանկի գնալ: Փլեյ-օֆֆում հաղթած թիմերը բավական հաճախ են աչքի ընկնում վերջին րոպեներին:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
23:00/27 հնս
Անգլիա - Իսլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
23:00/27 հնս
Անգլիա - Իսլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ