Անգլիա – Հունգարիա: Տիմուր Ժուրավելի կանխատեսումը

22:45, 14 հնս 2022
Մարզական լրագրող, մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Տիմուր Ժուրավելը կանխատեսում է արել Անգլիա – Հունգարիա Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի երրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Այս թիմերը հանդիպեցին Հունգարիայում, որտեղ բրիտանացիները սենսացիոն պարտություն կրեցին:

Անգլիայի հավաքականն այժմ խմբում վերջին տեղում է, իսկ եթե այդպես շարունակվի, ապա «Երեք Առյուծները» կարող են դուրս մնալ A լիգայից: Բայց նման տարբերակ անգլիացիների ճամբարում չեն էլ քննարկում: Ամեն դեպքում, նրանց ցուցադրած խաղը քննադատության է արժանի: Երեք հանդիպում և ընդամենը մեկ գոլ, այն էլ՝ 11 մետրանոցից: Անգլիայի հավաքականը փաստացի անում է այն, ինչ Եվրոյի ժամանակ, ուղղակի մոտիվացիայի պակասով:

Հունգարիայի հավաքականի հետ մրցավեճում այլևս նահանջելու տեղ չկա: Հունգարացիներն, իրոք, զարմացրին: Նրանք հաղթեցին Անգլիային և ոչ-ոքի խաղացին Գերմանիայի հետ: Կարծում եմ, որ արտագնա խաղում նրանց որակներն այդքան էլ չեն երևա:

Այս զույգի ֆավորիտը Գարեթ Սաութգեյթի թիմն է, բայց շատ գոլեր այս մրցավեճում չենք տեսնի: 1-2 գոլ անգլիացիները կխփեն: Դա կարող է ազդել մոտիվացիայի վրա: Բրիտանացիները պետք է վերգտնեն իրենց խաղը:

Ընդհանրապես, Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում մենք այդպես էլ կայունություն չնկատեցինք թիմերի մոտ: Դա էր պատճառը, որ կանխատեսումներ անելը դժվարանում էր:

Ընտրում եմ Անգլիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/14 հնս
Անգլիա – Հունգարիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ