Անգլիա – Հյուսիսային Մակեդոնիա: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Նախորդ խաղում անգլիացիները, ինչպես և սպասվում էր, 4:0 հաշվով հաղթեցին Մալթային:
Մակեդոնացիներն Ուկրաինայի հետ մրցավեճում առաջին խաղակեսից հետո առջևում էին 2:0 հաշվով, բայց ընդմիջումից հետո չկարողացան դիմակայել ու պարտվեցին 2:3: Նման պարտություններն ուժեղ բարոյահոգեբանական հարված են թիմի համար: Մակեդոնացիների շանսերն այժմ խիստ նվազեցին: Խմբի բացահայտ ֆավորիտի հետ խաղում այս ամենը կարող է բացասական ազդեցություն ունենալ:
Ենթադրում եմ, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն իր հնարավորություններից ցածր հանդես կգա: Անգլիացիների համար սա երկար մրցաշրջանի վերջին հանդիպումն է, ընդ որում, Անգլիան խաղալու է տանը: Հանդիպումը կայանալու է «Օլդ Թրաֆորդում», որը լի է լինելու երկրպագուներով: Հավանաբար ֆուտբոլիստները մեծ ցանկությամբ և լավ տրամադրությամբ կմոտենան խաղին ու հետո կգնան արձակուրդ:
Անգլիացիների խաղի հետ կապված առայժմ դիտողություններ չկան: Պարզ է, որ նրանք կարող են ավելի ուժեղ խաղալ, բայց այն, ինչ ցույց տվեցին, բավական էր հարմար արդյունքի հասնելու համար: Կարելի է նշել Տրենտին, նա կրկին իր համար նոր դիրքում խաղաց: Նա այժմ Անգլիայի առանցքային կիսապաշտպաններից մեկն է:
Կարծում եմ՝ Անգլիան կրկին բարձր մակարդակ ցույց կտա: Երկար պահեստային նստարանը ռոտացիայի հնարավորություն է տալիս: Հավանական է, որ մեկնարկային կազմում կհայտնվի Ռեշֆորդը:
Առաջարկում եմ Անգլիայի (-2) ֆորա խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: