Անգլիա — Գերմանիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:00, 29 հնս 2021
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Անգլիա — Գերմանիա խաղի վերաբերյալ:

1/8 եզրափակչի ամենահետաքրքիր հանդիպումներից՝ Անգլիա — Գերմանիա: Բնականաբար, սա եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի կլասիկա է, այս խաղի նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն կլինի:

Անգլիայի հավաքականին հայրենիքում անխնա քննադատում են: Կարծես թե թիմը սեփական դարպասը ոչ մի գնդակ բաց չի թողել, բայց միայն երկու գոլ է խփել: Սակայն անգլիացիների խաղը դժգույն է: Հատկապես դա վերաբերում է չեխերի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսին: Նրանք մոտ էին գոլ բաց թողնելուն. խորվաթները պահեր ունեին, շոտլանդացիները պարտավոր էին աչքի ընկնել, չեխերը լավ շանսեր ունեին:

Գերմանիայի հավաքականի համար իր մրցակիցը որքան բարձր կարգ ունի, այնքան նրան հեշտ է տրամադրվել: Երբ Բունդեսթիմը խաղում է Հյուսիսային Մակեդոնիայի կամ Հունգարիայի հետ, ապա չի կարող կենտրոնացնել ուժերը: Գերմանացիները նման չէին իրենց, սակայն գովելի է, որ նրանք չպարտվեցին հունգարացիներին՝ հանդիպման ընթացքում երկու անգամ հավասարեցնելով հաշիվը: Ինձ թվում է, որ Անգլիայի դեմ տրամադրվածությունը լրիվ այլ կլինի:

Այո՛, անգլիացիները կարողանում են մրցակցին ստիպել նրա համար ոչ շահավետ ոճով խաղալ, սակայն այս դիմակայությունում ես նախապատվությունը կտամ Գերմանիայի հավաքականին: Իմ կանխատեսումը «Գերմանիան չի պարտվի»-ն է: Ինտուիցիաս ինձ հուշում է, որ գերմանացիները չեն պարտվի: Ես ընդհանրապես չէի ցանկանա, որ Անգլիան նման ձանձրալի և անշուք խաղով հասնի մինչև եզրափակիչ:

Օրդինար: Պարտված
Եվրո-2020, 1/8 եզրափակիչ
20:00/29 հնս
Անգլիա - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ