Անգլիա – Գերմանիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 26 սպտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Անգլիա – Գերմանիա Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի 3-րդ խմբի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի հավաքականն այս Ազգերի լիգայում ձախողվեց. 5 տուրում Գարեթ Սաութգեյթի տղաները այդպես էլ ոչ-մի հաղթանակ չտոնեցին։ Ընդ որում, Հունգարիայից կրած 0։4 հաշվով պարտությունը կարելի է խայտառակություն համարել։ Դրանից հետո նախավերջին տուրում բրիտանացիները 0։1 հաշվով պարտվեցին Իտալիային։ Այսպիսով 3-րդ խմբի աղյուսակում նրանք երկու միավորով վերջին տեղում են՝ արդեն պատրաստվելով հաջորդ խաղարկությունում ելույթները շարունակել B լիգայում, քանի որ չունեն փրկության հնարավորություն։

Գերմանիայի հավաքականը նույնպես չի փայլել Ազգերի լիգայի այս խաղարկությունում, սակայն «Բունդեսթիմի» արդյունքներն այնքան էլ սարսափելի չեն։ 5 տուրում գերմանացիները տարել են 1 հաղթանակ, 3 ոչ-ոքի են գրանցել ու պարտվել են միայն 1 անգամ։ Ի դեպ, այդ միակ պարտությունը Հանսի Ֆլիկի տղաները կրել են հենց Հունգարիայից։ Այնուամենայնիվ, 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակում Գերմանիայի հավաքականը 6 միավորով 3-րդ տեղում է ու լավագույն դեպքում կարող է խմբում գրավել 2-րդ տեղը։

Այս դիմակայությունում առաջարկում եմ ֆավորիտ չփնտրել։ Մրցակիցները բացարձակապես մրցաշարային առումով կորցնելու ոչինչ չունեն, ուստի կարծում եմ, որ նրանք կկարողանան մեզ գոհացնել դիտարժան ֆուտբոլով։ Անգլիացիները 3 հանդիպում անընդմեջ գոլ չեն խփում, այսինքն հիմա հստակ դրա ժամանակն է, հատկապես՝ «Ուեմբլիում»: Գերմանացիները պետք է վերականգնվեն Հունգարիայից կրած պարտության համար՝ ապացուցելով, որ դա պատահականություն էր։ Հաստատ մրցակիցները կկարողանան գոլեր փոխանակել, Անգլիայի հավաքականն էլ դժվար թե պարտվի։

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/26 սպտ
Անգլիա - Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ