Անգլիա – Ֆրանսիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 10 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիա – Ֆրանսիա աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Ֆրանսիայի ընտրանին ընկալվում էր որպես մրցաշարի հաղթողի գլխավոր ֆավորիտներից մեկը։ Անգլիացիների կազմը թույլ է տալիս երկրպագուներին թաքուն երազել աշխարհի գավաթի մասին։ Մունդիալի ընթացքում ցույց տված ֆուտբոլը հաստատեց «Մառախլապատ ալբիոնի» գլխավոր թիմի հաղթական նպատակները։ Հիմա, այս հրաշալի թիմերից մեկը պետք է լքի պայքարը։

Ֆրանսիան թեպետ ունի շատ ուժեղ կազմ, սակայն առավել քան ակներև է, որ թիմն ունի կախվածություն Կիլիան Մբապեից։ Այդ կախվածությունն այնպիսին չէ, ինչպիսին Արգենտինայի ու Մեսիի պարագայում, իհարկե, սակայն, ՊՍԺ-ի աստղն առայժմ լիարժեք արդարացնում է սպասելիքները։ Հատկապես հիմա, երբ Դեշամի թիմը զրկված է մի շարք առանցքային ու բարձրակարգ խաղացողներից, Մբապեի կշիռն ու կարևորությունն ավելի է մեծացել։ Հենց նա վճռեց լեհերի հետ հանդիպման ելքը։ Բալանսավորված խաղ խաղալու դեպքում Ֆրանսիան կարող է օգտագործել մրցակցի թույլ և Մբապեի ուժեղ կողմերը հաղթանակի հասնելու համար։

Անգլիայի ընտրանին այս մրցաշարում Ֆրանսիային սպասվող ամենալուրջ մրցակիցն է լինելու մինչև այս պահը։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած հավաքականը վերջին Եվրոյից հետո ավելի հասուն տեսք ունի, խաղն ավելի գրագետ ու համարձակ է դարձել։ Եթե հաշվի չառնենք ԱՄՆ-ի հետ երկրորդ տուրի ոչ-ոքին, մնացած բոլոր դեպքերում Անգլիան խաղացել է իր սովորական ֆուտբոլը, որի դեմ հակախաղ գտնելը իսկապես բարդ է լինելու։ Ինչպես է լուծելու այդ հարցը Ֆրանսիան՝ դժվարանում եմ ասել։

Այո, Ֆրանսիան ունի Կիլիան Մբապեի պես զորեղ ֆուտբոլիստ, իսկ Անգլիան՝ ոչ։ Փոխարենն Անգլիան ունի այլ հաղթաթուղթ՝ անհամեմատ ավելի երկար պահեստայինների նստարան։ Իմ խորին համոզմամբ, խաղի ելքի վրա լրջորեն ազդելու է հենց փոխարինման մտած ֆուտբոլիսը կամ ֆուտբոլիստները։ Անգլիացիների պահեստայինների նստարանին նստած խաղացողների մեծամասնությունն խաղամակարդակով չի զիջում հիմնական 11-ին։ Համենայնդեպս, նրանց պարագայում դա այնքան չի զգացվում, որքան ֆրանսիացիների պարագայում։

Ենթադրում եմ, որ փակ խաղ է գնալու մինչև առաջին գոլը։ Եթե արագ գոլ տեսնենք, գուցե հետևենք այս Մունդիալի ամենահետաքրքիր ու գալառատ խաղերից մեկին։ Ու անհնար եմ համարում, որ նման գոլային հրավառությանը Կիլիան Մբապեն չմասնակցի։ Նրա հավանական գոլի վերաբերյալ էլ անում եմ իմ կանխատեսումը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/10 դկտ
Անգլիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ