Անգլիա – Ֆրանսիա։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 10 դկտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Անգլիա – Ֆրանսիա աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Կատար-2022-ում քառորդ եզրափակիչների շարքը շարունակվում է և այսօր կխոսեմ դրանցից վերջինի՝ միևնույն ժամանակ ամենաինտրիգայինի մասին:

Անգլիան և Ֆրանսիան ցանցի՝ այսպես կոչված «եվրոպական» մասում են: Այստեղ Եվրոպայի հեգեմոնիան մի փոքր խախտեց Մարոկկոն, բայց մնացած թիմերը հենց Հին Աշխարհից են: Անգլիա – Ֆրանսիա զույգը բոլոր առումներով ամենաուժեղն է և չի բացառվում, որ հենց այս զույգի հաղթողը նվաճի չեմպիոնի կոչումը:

Երկու թիմերն էլ քառորդ եզրափակիչ են հասել առանց խնդիրների: Գործող չեմպիոն Ֆրանսիան միակ սայթաքումը թույլ տվեց խմբային փուլի վերջին տուրում՝ ոչինչ չորոշող խաղում տանուլ տալով Թունիսին: Փլեյ-օֆֆի առաջին փուլում ֆրանսիացիների զոհը դարձավ Լեհաստանը: Այդ խաղում Օլիվյե Ժիրուն դարձավ Ֆրանսիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, իսկ Կիլիան Մբապեն կրկին սպառնաց արտագրել Մունդիալի բոլոր ռմբարկուական ռեկորդները:

Անգլիան ուժեղագույն ությակ ընդհանրապես առանց պարտության է հասել: Միակ բիծը Միացյալ Նահանգների հետ ոչ-ոքին էր երկրորդ տուրում, բայց դա Գարեթ Սաութգեյթի թիմին չխանգարեց դուրս գալ առաջին տեղով ու 1/8 եզրափակչում ջախջախել Սենեգալին:

Բայց, այս ամենն էլ հաշվի առնելով, պետք է փաստել, որ և՛ անգլիացիներին, և՛ ֆրանսիացիներին քառորդ եզրափակիչում սպասում է մինչև հիմա եղած ամենալուրջ քննությունը: Թիմերը պետք է ապացուցեն, որ նույն մակարդակի ֆուտբոլը կարող են ցույց տալ կարգով իրենց չզիջող մրցակցի հետ մրցավեճում:

Ֆրանսիայի կազմում կա Կիլիան Մբապե. նա, ինչպես և սպասվում էր, դարձել է Դիդյե Դեշամի հաղթաթուղթը: Սաութգեյթն ու նրա օգնականները չթաքցրին, որ Մբապեի դեմ պայքարին պատրաստվում են արդեն երկու տարի և հատուկ այդ առիթով մարտավարություն են մշակել: Այլ հարց է՝ կաշխատի այդ մարտավարությունը, թե՝ ոչ: Անգլիայի հավաքականի գլխավոր հարվածային ուժը դեռ լռում է: Հարի Քեյնն ընդամենը մեկ գոլ է խփել, բայց շատ է օգնում աչքի ընկնել թիմակիցներին: Անգլիան այս տեսանկյունից ավելի բալանսավորված ֆուտբոլ է ցուցադրում և կախված չէ իր ավագի գոլերից: Սա շատ կարևոր գործոն է, որը պետք է իր պտուղները տա: Հենց ավելի թիմային ֆուտբոլ ցուցադրելու շնորհիվ էլ, կարծում եմ, «Մառախլապատ Ալբիոնի» ներկայացուցիչը կհասնի հաջողության: Հնարավոր է լրացուցիչ ժամանակում կամ 11 մետրանոցներով, բայց Անգլիան պետք է կատարի այս դարաշրջանի իր գլխավոր քայլը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/10 դկտ
Անգլիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ