Անգլիա — Դանիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 07 հլս 2021
Խաղում է
Vnews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Եվրո 2020-ի կիսաեզրափակիչ Անգլիա — Դանիա խաղի վերաբերյալ։

Վերջին անգամ երբ Դանիայի ընտրանին խաղում էր Եվրոյի կիսաեզրափակիչում, թիմի այսօրվա աստղերի մեծ մասը դեռ ծնված էլ չէր, իսկ Կասպեր Շմեյխելը տրիբունայից էր հետևում իր լեգենդար հոր հիանալի խաղին։ Հիմա եկել են նոր ժամանակներ, ու Դանիան նորից կիսաեզրափակիչում է, որտեղ սպասելու է այս Եվրոյում անթերի պաշտպանվող Անգլիան։

Գարեթ Սաուտգեյթի տղաները մրցաշարի սկզբում ունեին քնած ու անատամ տեսք, խորվաթների հետ խաղում 1 գնդակ, շոտլանդիայի հետ մրցավեճում առհասարակ գոլեր չտեսանք։ Չեխիայի ու Գերմանիայի հետ առճակատումները նույնպես գոլառատությամբ աչքի չընկան։ Միայն 1/4 եզրափակիչում ուժասպառ եղած Ուկրաինայի հետ խաղում «եռառյուծները» խփեցին 4 գնդակ։ Հիմա անգլիացիները լրիվ այլ՝ հաղթող թիմի տպավորություն են թողնում։ Եվ դա այն դեպքում, որ Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում Անգլիան Դանիայի հետ 2 խաղում 6 հնարավորից վաստակել է ընդամենը 1 միավոր, սակայն հիմա լրիվ այլ պատկեր է։

Բայց պետք է արժանին մատուցել նաև մրցակցին. Դանիան դուրս եկավ գերծանր իրավիճակից՝ հաղթահարելով խմբային փուլի արգելքը միայն 1 հաղթանակի շնորհիվ և ապրելով իր պատմության ամենադաժան պահերից մեկը, երբ ֆինլանդիայի հետ խաղում կանգ առավ Քրիստիան Էրիկսենի սիրտը…։ Դրանից հետո դանիացիները ցույց են տալիս քշեղ, հարձակվողական ու գրավիչ ֆուտբոլ, որին երկրպագում են նեյտրալ բոլոր ֆաները։ Սակայն այս անգամ, կարծես, դանիական հեքիաթը կունենա վերջակետ։ Եկեք ինքներս մեզ հարց տանք. ո՞ւմ հետ են փայլել դանիացիները։ ռուսների՞, Ուելսի՞, թե՞ չեխերի։ Այո, վերոնշյալ թիմերը «նվեր» չեն, բայց անգամ մոտ կանգնած չեն Անգլիայի կողքին որպես մրցակից։

«Թագուհու հպատակները» կազմի հետ խնդիր չունեն, մինչդեռ Դանիայի մարզչական շտաբը պետք է լուծի Յուսուֆ Պոուլսենի հարցը. դանիացիների բժշկական անձնակազմը փորձում է նրան 100 տոկոսով պատրաստել խաղին. Պոուլսենն ունի թեթև վնասվածք, ինչի պատճառով նա չեխերի հետ խաղում դուրս եկավ միայն փոխարինման։

Կանխատեսում

Այս խաղում կարելի է կատարել մի քանի հետաքրքիր խաղադրույք։ Առաջարկում եմ մի քանիսը, մնում է ընտրել։

  1. Անգլիացիները ցույց են տալիս պրագմատիկ ֆուտբոլ և յուրաքանչյուր թիմի մոտենում են յուրովի նախապատրաստվելով։ Դանիայի թիմը խաղում է լրիվ այլ՝ ուժային ֆուտբոլ՝ շատ դեպքերում թելադրելով իր կամքը զուտ ֆիզիկական տվյալների հաշվին։ Անգլիայի հետ նման հնարքները, գուցե, չանցնեն։ Անգլիացիների հաղթանակը հիմնական ժամանակում չի հարուցում ոչ մի կասկած։
  2. Այո, Անգլիայի հավաքականն այս Եվրոյի ընթացքում դեռ ոչ մի գնդակ բաց չի թողել։ 5 խաղ է Ջորդան Պիկֆորդը չգիտի՝ ինչ բան է գնդակը հանել սեփական դարպասից։ Սակայն գործնականում անգլիացիներին գոլ խփող/խփելու մեծ ցանկություն ունեցող թիմ չի հանդիպել (Գերմանիա, ներող)։ Դանիան կգտնի տարբերակ մրցակցի դարպասը գրավելու համար։ Այնպես որ ակնկալում եմ ՏՇ 2,5-ից։
  3. Ովքեր սիրում են խաղալ անհատական պերֆոմանսների վրա, պահն ամենաիդեալականն է Հարի Քեյնի արդյունավետության վրա ուշադրություն դարձնելու համար։ Խմբայինում «Տոտենհեմի» հարձակվողը գոլ չխփեց, փոխարենը բացվեց փլեյ-օֆֆում՝ Գերմանիային ու Ուկրաինային պատժելով 3 անգամ։ Քեյնը ընթացքում հարմարվող գոլահար է։ Վերջ։ Արդեն հարմարվել է։ Կարող եք հանգիստ խաղալ նրա՝ գոլ խփելու վրա։
Օրդինար: Չխաղարկված
Եվրո 2020
23:00/7 հլս
Англия - Дания
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Եվրո 2020
23:00/7 հլս
Англия - Дания
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Եվրո 2020
23:00/7 հլս
Англия - Дания
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ