Անգլիա – Բոսնիա և Հերցեգովինա: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 03 հնս 2024
Ֆուտբոային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Անգլիա – Բոսնիա և Հերցեգովինա ընկերական հանդիպման վերաբերյալ:

Ավարտվեց ակումբային մրցաշրջանը: Այժմ սահուն անցում ենք կատարում ընկերական հանդիպումներին, քանի որ հավաքականները սկսում են նախապատրաստվել Եվրո-2024-ին:

Ամենայն հավանականությամբ, անակնկալներ և սենսացիաներ շատ կլինեն, քանի որ մարզիչները շատ փորձարկումներ են կատարելու: Հավանաբար մեկնարկային կազմում կտեսնենք պահեստային ֆուտբոլիստներից շատերին: Այս ամենի ֆոնին մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Անգլիա – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպմանը: Կարծում եմ՝ բոսնիացիները պատմության վատագույն ժամանակաշրջանն են ապրում: Ազգային հավաքականը տապալեց որակավորման փուլը և ենթախմբում գրավեց 5-րդ տեղը:

Վերջին 4 խաղում Բոսնիա և Հերցեգովինան նույնքան պարտություն կրեց, ընդ որում, խոշոր հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգին, իսկ կարևորագույն խաղում ֆիասկո կրեց Ուկրաինայից:

Անգլիայի հավաքականը մրցաշարի գլխավոր ֆավորիտն է: Գարեթ Սաութգեյթի կոլեկտիվը մինչև Եվրոյի մեկնարկը երկու ընկերական հանդիպում կանցկացնի, դրանցից մեկը կլինի Իտալիայի դեմ: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ բոսնիացիների հետ խաղում «Երեք առյուծները» մարտական կազմով դաշտ դուրս չեն գա: Սա շանս է պահեստային ֆուտբոլիստների համար: Նրանցից շատերը կփորձեն առավելագույնն անել մարզչական շտաբին համոզելու համար: Հանդիպումը կայանալու է Նյուքասլում: Անգլիայի հավաքականը 20 տարուց ավելի չի խաղացել այս ստադիոնում: Աջակցությունը խելահեղ է լինելու:

Երկու տարբերակ ունեմ. Անգլիայի հաղթանակ «չոր» հաշվով, Անգլիայի անկյունայինների տոտալը 5.5-ից շատ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ընկերական
22:45/3 հնս
Անգլիա – Բոսնիա և Հերցեգովինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Ընկերական
22:45/3 հնս
Անգլիա – Բոսնիա և Հերցեգովինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ