Անգլիա – ԱՄՆ: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 25 նյմ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Անգլիա – ԱՄՆ աշխարհի առաջնության խմբային փուլի A խմբի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Անգլիայի հավաքականը վերջապես տպավորեց: Գարեթ Սաութգեյթի թիմը խմբային փուլի առաջին տուրում էֆեկտիվ ֆուտբոլ ցուցադրեց: Քեյնը և ընկերները ճախրում էին խաղադաշտում: Իրանի հավաքականը նվեր չէ, բայց իմ կարծիքով՝ ֆուտբոլիստները տրամադրված չէին: Հավաքականի տղաները նախ չերգեցին ազգային օրհներգը՝ այդ քայլով իրենց բողոքն արտահայտելով երկրի իշխանություններին: Չեմ բացառում նաև այն, որ իրանցիները միտումնավոր չտրամադրվեցին սկզբունքային մրցակցի հետ խաղին:

Ամեն դեպքում, միտում չունեմ թերագնահատելու «Երեք առյուծներին»: Եթե Եվրոյից հետո Անգլիայում միայն ալարկոտները չէին քննադատում Սաութգեյթին, ապա այժմ շատերը նորից մեծ հույս են կապում իրենց հավաքականի հետ:

Անգլոամերիկյան դիմակայությունները միշտ էլ հետաքրքիր և սկզբունքային են եղել: Այո՛, այս դիմակայություններում առավելությունն անգլիացիների կողմն է: Սակայն ԱՄՆ-ն բավականին երիտասարդ և ամբիցիոզ թիմ ունի: Միգուցե ամերիկացիներին պակասում է կենտրոնացվածությունը և սառնասրտությունը, միգուցե՝ կայունությունը, բայց այս տղաները կարողանում են ագրեսիվ գործել և արագ հակագրոհել:

Իրանի նկատմամբ հաղթանակը չափանիշ չեմ համարում: Անգլիան դեռ հզոր մրցակցի չի հանդիպել: ԱՄՆ-ի հետ մրցավեճն այլ պատմություն է: Այստեղ Անգլիան պետք է ցույց տա իր հեգեմոնիան:

Ամերիկացիների խնդիրները երևացին այն ժամանակ, երբ Ուելսը սկսեց լրջորեն ճնշել: Իսկ թե ինչ կլինի, եթե ճնշում գործադրի Անգլիան, մնում է միայն գուշակել:

ԱՄՆ-ի հավաքականը չի սիրում փակ ֆուտբոլ խաղալ: Սակայն բաց դաշտում Անգլիային ճակատամարտ տալն ինքնասպանություն կլինի: Իմ կարծիքով՝ ամերիկացիները չեն դիմանա գայթակղությանը և կնետվեն առաջ:

Հետևաբար, ընտրում եմ Անգլիան կհաղթի և խաղի գոլերի տոտալը 3.5-ից շատ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/25 նյմ
Անգլիա – ԱՄՆ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ