Անդրեյ Ռուբլյով — Նիկ Կիրիոս․ Կանխատեսում ԲՌ թիմից

04:30, 01 սպտ 2019

Նյու Յորքում շարունակվում է Ամերիկայի բաց առաջնությունը։ Թենիսի տարվա չորրորդ Grand Slam-ում ավարտին է մոտենում երրորդ շրջանը։

US Open-ը գերազանց մեկնարկած Անդրեյ Ռուբլյովը մրցելու է Նիկ Կիրիոսի հետ, ով նույնպես շատ վստահ տեսք ունի առաջին երկու շրջաններից հետո։ Փորձենք հասկանալ, թե ինչ է սպասվելու մեզ շաբաթ լույս կիրակի գիշերը կայանալիք հանդիպումից։ Ի դեպ, կազմակերպիչների որոշմամբ՝ հանդիպումը անցկացվելու է գլխավոր կորտում՝ «Արտուր Էշում»։

Ռուբլյովը մեկնարկեց Ստեֆանոս Ցիցիպասի դեմ խաղով ու դուրս թողեց աշխարհի 8-րդ ռակետին պայքարից։ Չափազանց ծանր խաղից հետո ռուս թենիսիստի բախտը ինչ-որ չափով բերեց քանզի երկրորդ շրջանի խաղում նրա մրցակից Ժիլ Սիմոնը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը։

Ինչ վերաբերում է Կիրիոսին, ապա ավտրալացին երկու խաղերն էլ ավարտել է երեք սեթում։ Նիկը չափազանց վստահ տեսք ունի։ Կարծես թե, Ցինցինատիում տեղի ունեցածը ու մեծ տուգանքը սթափեցրել է կամակոր Նիկին։ Անկասկած գերազանց խաղ է լինելու երրորդ շրջանում։ Ճիշտ է՝ բուքմեյքերները ֆավորիտ են համարում Նիկին, սակայն պետք չէ բացառել Ռուբլյովի ևս մեկ «աղմկոտ» հաղթանակ։ Մինչ US Open-ը ռուս թենիսիստը Ցինցինատիում հաղթել էր, ոչ ավել ոչ պակաս, Ռոջեր Ֆեդերերին։

Այսպիսով, անցնելով կանխատեսմանը՝ կփորձեմ բավականին հետաքրքիր տարբերակ ընտրել։ Հաշվի առնելով այն փաստը, որ թե՛ Նիկը, թե՛ Անդրեյը այս մրցաշարի ընթացքում լավ են մտնում խաղի մեջ՝ կանխատեսումս կկապեմ հենց առաջին սեթի հետ։ Կարծում եմ՝ այն կվերցնի ավտրալացի թենիսիստը։ Արդյունքում խաղը նույնպես կհաղթի Կիրիոսը։ 24-ամյա թենիսիստը այս մրցաշարում սանձել է իր նյարդային վիճակը ու կարծես թե, ձգտում է մեծ արդյունքներ։

Օրդինար: Չխաղարկված
US Open 2019 / 1/16-րդ եզրափակիչ
04:30/1 սպտ
Անդրեյ Ռուբլյով - Նիկ Կիրիոս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0