Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Լոնդոնում մեկնարկող Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանի Անդրեյ Կուզնեցով — Կարեն Խաչանով հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում Խաչանովը կհաղթի:
Խաչանովն այս մրցաշրջանում սկսել է բացվել, ցույց տալ իրեն լավագույն կողմով տարբեր ծածկույթներում: Կարծում եմ, որ նա Հալլի մրցաշարում ցույց տվեց, որ ընդունակ է խոտածածկի վրա որակյալ թենիս ցուցադրել: Ֆեդերերի հետ խաղը նրան կարող է դուր գալ: Կարենը ոչ առանց շանսերի պարտվեց, ամեն ինչ ճիշտ արեց: Ընդհանուր առմամբ, Խաչանովը աճում է, խոտածածկի վրա էլ նույնպես:
Խաղալու է Անդրեյ Կուզնեցովի հետ: Տղաներն ընկերներ են, հարգում են միմյանց, գիտեն խաղը, բայց Կուզնեցովը, ով խոտածածկի վրա կարող է ոչ վատ թենիս ցուցադրել, դատելով վերջին արդյունքներից, այժմ մարզավիճակի մեջ չէ: Նա պարտվում է ոչ ամենաուժեղ մրցակիցներին: Դատելով ամեն ինչից՝ ինչ-որ բան անհանգստացնում է Կուզնեցովին: Ենթադրում եմ, որ Խաչանովը կհաղթի: Առավելագույնը մեկ սեթ Կարենը կտա: