Անդերսոն — Բերլոք. Հովհաննես Դանիելյանի կանխատեսումը

19:00, 24 ապր 2017

ATP Բարսելոնայի առաջին խաղային օրվա շրջանակներում միմյանց կհանդիպեն հարավաֆրիկացի Քեվին Անդերսոնը և արգենտինացի Կառլոս Բերլոքը:

ATP ռեյտինգի 66րդ համարը այս տարի մասնակցել է համեմատաբար քիչ մրցաշարերում: 2017 թվականի պաշտոնական մատչերում նա հաղթել է 2 անգամ, պարտվել 5 անգամ: Երևում է, որ Անդերսոնի կարիերան մոտենում է մայրամուտին:

Ի տարբերություն նրան՝ ATP 62րդ համարը լավ սկսեց տարին, նույնքան լավ էլ շարունակում է այն: Բերլոքը վստահ հաղթահարեց Մոնտե Կարռլոյի մրցաշարի որակավորման 2 հանդիպումները, հետո պայքարից դուրս թողեց Հերբերթին և միայն Ռամոս-Վինոլասն էր, որ կանգնեցրեց Բերլոքի հաղթարշավը: Վերջինս շատ մոտ է Ֆրանսիայի բաց առաջնության ուղեգիր նվաճելուն և կարծում եմ շանսը ձեռքից բաց թողնելու մտադրություն էլ չունի:

Հարավաֆրիկացին իր խաղը կենտրոնացնում է էյսերի վրա, իսկ մրցակիցը՝ Բերլոքը, դրանց դիմակայելու վարպետներից է: Հետևաբար, կարծում եմ արգենտինացին հեշտությամբ դուրս կթողնի Անդերսոնին: Խաղադրույք կատարենք որոշ չափով ռիսկային, բայց միևնույն ժամանակ բավականին հավանական 0-2 հաշվի վրա՝ հօգուտ Բերլոքի:

Օրդինար: Պարտված
19:00/24 ապր
Անդերսոն - Բերլոկ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ