Անաստասիա Սեվաստովա — Մարիա Շարապովա․ Աննա Չակվետաձեի կանխատեսումը

21:00, 03 սպտ 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Նյու-Յորքում ընթացող Ամերիկայի բաց առաջնության կանանց մենախաղի չորրորդ շրջանի Անաստասիա Սեվաստովա — Մարիա Շարապովա հանդիպման վերաբերյալ: Ըստ նրա՝ այս խաղում նվազագույնը 21 գեյմ կլինի:

Անկեղծ ասած, ինձ դուր չեկավ Սոֆյա Կենինի դեմ Շարապովայի ցուցադրած խաղը։ Ռուս թենիսիստուհու սխալները շատ-շատ էին։ Շարապովան կարծես ինքն իր հետ էր խաղում՝ ինքը հաղթում էր, ինքն էլ պարտվում։ Առաջին սեթում սխալները շատ էին։ Հսկայական աուտներ եղան։ Հարց ծագեց, թե ինչպես Մարիան առաջին շրջանում հաղթահարեց Սիմոնա Հալեպի արգելքը։ Բայց այնտեղ հավանաբար և ուժերն էին շատ, և մոտիվացիան էր ավելի մեծ։

Եթե Բաբոշի և Կենինի դեմ խնդիրներ եղան, ապա Անաստասիա Սեվաստովայի դեմ դրանք երաշխավորված են։ Լատվիացի աղջիկը մարտիկ է, նա այժմ լավ մարզավիճակում է։ Քչերն էին մտածում, որ նա այդքան հեշտ կլուծի Վեկիչի հարցերը։ Կայունության հաշվին Անաստասիան կարողացավ անել դա։ Շարապովայի դեմ Սեվաստովան նույնպես կպայքարի ու կփորձի կայուն գործել, առանց սխալների։

Մարիային բարդ խաղ է սպասվում։ Ենթադրում եմ, որ թենիսիստուհիները նվազագույնը 21 գեյմ կխաղարկեն։

Օրդինար: Հաղթած
US Open, կանանց մրցաշար, 4-րդ շրջան
21:00/3 սպտ
Անաստասիա Սեվաստովա — Մարիա Շարապովա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0