ԱՄՆ – Ուելս։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Կարծում եմ, որ այս խաղում, մեծ հավանականությամբ, Ուելսի հավաքականը կխաղա երկրորդ համարով՝ թույլ տալով մրցակցին առաջին րոպեներից տիրել նախաձեռնությանը։ Ուելսի հավաքականը հույսը կդնի հակագրոհների և ստանդարտ դիրքերի վրա։ Դիրքային գրոհների ժամանակ այս թիմն այնքան էլ արդյունավետ չի գործում, այնպես որ, Ռոբերտ Փեյջի թիմը չի ձգտի տիրել նախաձեռնությանը։ Այդպիսով՝ թիմն իր համար խնդիրներ չի ստեղծի գնդակը կորցնելու դեպքում։
Ամերիկացիներն ավելի շատ են կենտրոնացած հարձակման վրա։ Նրանք երիտասարդ թիմ ունեն, որը գուցե տակտիկապես այդքան էլ լավ պատրաստված չէ, բայց դաշտի բոլոր հատվածներում կարողանում է մրցակցի համար խնդիրներ ստեղծել։ Ինձ թվում է, որ հենց այս սցենարով էլ կընթանա հանդիպումը։ ԱՄՆ-ն տակտիկական գրեթե բոլոր ցուցանիշներով կգերազանցի Ուելսին առաջին խաղակեսում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: