Ամերիկայի գավաթի չեմպիոնի կանխատեսում. Արգենտինան և Չիլին կրկին ֆավորիտ են

04:00, 27 հնս 2016
Խաղում է
Հունիսի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում կմեկնարկի Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկությունը, որն անցկացվում է ի պատիվ CONMEBOL-ի հիմնադրման 100-ամյակի: «Բուքմեյքերների Ռեյտինգը» գնահատել է թիմերի հնարավորությունները, ծանր ու թեթև արել և առանձնացրել լավագույններին:

Ի տարբերություն նախորդ տարի Չիլիում կայացած խաղարկությանը՝ 2016-ին մասնակից թիմերից վառ ընդգծված, բացահայտ ֆավորիտի առանձնացնել չի կարելի: Առաջիկա Կոպա Ամերիկային լավագույններն ամենաօպտիմալ կազմերով չեն ներկայացել: Հարավամերիկյան թոփ-3 թիմերը՝ Արգենտինան, Բրազիլիան և Ուրուգվայը շատ ջանք պետք է թափեն, որպեսզի կարողանան այս տարի հավակնել գավաթին: Վերիջվերջո, նրանց առաջ արգելք կարող է հանդիսանալ առաջնության գործող գավաթակիր Չիլիի ընտրանին, ինչպես նաև տանտեր ԱՄՆ-ն, Կոլումբիան, ինչու ոչ՝ Կոստա-Ռիկան: Մյուս կողմից էլ՝ այս տարվա առաջնությունը հոբելյանական է և ինչ-որ տեղ կարելի է պաշտոնական չհամարել, քանի որ հաղթողը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք չի ստանալու (2017-ին հանդես է գալու Չիլին):

Եթե փորձենք նախնական հաշվարկներ անել՝ ո՞ր խմբից թիմերը ո՞ր տեղով դուրս կգան հաջորդ փուլ, ինչպիսին կստացվի փլեյ-օֆֆը, ապա լավագույն ճանապարհը D խմբում առաջին տեղը գրաված թիմինն է: Իսկ դա նշանակում է, որ չեմպիոնական տիտղոսը նվաճելու ֆավորիտները նորից Արգենտինան և Չիլին են: Նրանց կարող է խանգարել Ուրուգվայի ընտրանին, որը նորից զինվել է Լուիս Սուարեսով և պատրաստ է գոլահարել մրցակիցների դարպասները: Առաջիկա Կոպա Ամերիկայի վերաբերյալ կանխատեսումներիս մասին ավելի հստակ պատկերացում կարելի է կազմել այստեղ:

Հաշվի առնելով թիմերի կազմերը, փլեյ-օֆֆ փուլում թիմերի հավանական դասավորվածությունը, վերջին խաղերում ֆավորիտների գրանցած արդյունքները՝ ամենահավանական եզրափակիչներն եմ համարում Արգենտինա — Չիլին և Արգենտինա — Ուրուգվայը: Երկու դեպքում էլ նախապատվությունը տալիս եմ Տատա Մարտինոյի թիմին: Գուցե երկրորդ փորձից ստացվի:

Օրդինար: Պարտված
Ամերիկայի գավաթ 2016
04:00/27 հնս
Մրցաշարի հաղթող
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ