«Ամերիկա» – «Ռեալ Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

14:30, 15 դկտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել աշխարհի ակումբային առաջնության Յոկահամայի «Նիսսան» մարզադաշտում կայանալիք «Ամերիկա» – «Ռեալ Մադրիդ» կիսաեզրափակիչ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով:

«Ռեալը» ուշ մեկնեց Ասիա, ադապտացիայի համար ժամանակ էր պետք: Մեքսիկական ակումբն արդեն 1 խաղ անցկացրել է, կարողացել է 2:1 հաշվով հաղթել «Չոնբուկին», չնայած առաջին կեսից հետո պարտվում էր: Ընդմիջումից հետո արգենտինացի հարձակվող Սիլվիո Ռոմերոն դարձավ դուբլի հեղինակ և «Ամերիկային» հաղթանակ բերեց: Ընդհանուր առմամբ մեքսիկացիները լավ կազմ ունեն, կան արգենտինացի, կոլումբացի և բրազիլացի լեգեոներներ: Որակյալ կազմ է: Մարզիչը՝ Ռիկարդո Լա Վոլպեն, փորձառու է: Նա աշխատել է Մեքսիկայի հավաքականի հետ:

Չեմ կարծում, որ «Ռեալի» համար ամեն ինչ հեշտ կդասավորվի այս խաղում: Վերջին ժամանակներում մադրիդցիները գրեթե միշտ բաց են թողնում, մի շարք խաղերում դժվարությամբ են արդյունքի հասել: «Ամերիկան» կորցնելու ոչինչ չունի, հետևաբար կպայքարի մինչև վերջ: Կարծում եմ, որ «Ռեալը» կրկին բաց կթողնի, բայց նաև կխփի, մանավանդ, որ «Ոսկե գնդակի» նոր դափնեկիրը՝ Ռոնալդուն, մասնակցելու է հանդիպմանը:

Օրդինար: Պարտված
Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
14:30/15 դկտ
«Ամերիկա» – «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ