Ամենօրյա էքսպրեսս. «Նապոլին» չի պարտվի «Յուվեին», «Բորուսիան» կջախջախի մրցակցին

23:45, 13 փտր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք երեք հանդիպում: ԱՊԼ-ի 26-րդ տուրի շրջանակներում «Սուոնսին» կհյուրընկալի «Սաութհեմփթոնին», Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհանդիպի «Հանովերին», եւ Ա Սերիայի 25-րդ տուրի կենտրոնական խաղը կկայանա Թուրինում, ուր կհանդիպեն «Յուվենթուսը» եւ «Նապոլին»:

Վերջին չորս խաղերում չպարտված «Սուոնսին» հանդիպելու է հինգ խաղ անպարտելի անցկացրած «Սաութհեմփթոնին»: «Սրբերի» կազմում առաջիկա խաղին որակազրկման պատճառով չի մասնակցի հենակետային Վանյաման: Բացի նրանից, թիմերն առանձնապես կորուստներ չունեն: Կումանի ֆուտբոլիստները «Սուոնսիի» դեմ նախորդ խաղում հաղթել էին 3:1 հաշվով: Կարծում եմ՝ այսօր նույնպես թիմերը կկարողանան փոխանակվել գոլերով, եւ ամենից հավանական եմ համարում 1:1 հաշիվը:

Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալելու է առաջնության աութսայդեր «Հանովերին»: Բունդեսլիգայի վերջին վեց արտագնա խաղերում պարտված հյուրերն առաջիկա խաղին մոտենում են կադրային մեծ կորուստներով: 7-8 ֆուտբոլիստ չի կարողանա պայքար մղել «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում: Վերջին երկու խաղերում «մեղուները» հաղթել են «Հանովերին», բայց անպայման գոլ են բաց թողել (4:2, 3:2): Կարծում եմ՝ հերթական գոլառատ խաղին ականատես կլինենք, բայց այս անգամ տանտերերը կարող են ջախջախել երեք-չորս գնդակի տարբերությամբ, թեկուզեւ բաց թողնելով:

Ուիքենդի կենտրոնական խաղը, կարծում եմ, կայանալու է «Յուվենթուսի» մարզադաշտում, ուր հյուրընկալվելու է առաջնության առաջատար «Նապոլին»: Սեփական հարկի տակ Ալեգրիի թիմը արդեն տասը հանդիպում անընդմեջ հաղթել է: Հյուրերը, իր հերթին, Ա Սերիայի վերջին 9 խաղերում պարտություն չեն կրել: Այսպիսով, հանդիպում են ֆանտաստիկ մարզավիճակ հավաքած երկու թիմեր: Ճիշտ է, նեապոլցիների համար Թուրինում խաղալը բարդ է, ինչի մասին վկայում է վերջին հինգ խաղերում չհաղթելու փաստը, բայց այս անգամ պատմությունն այլ կերպ կընթանա: Օգտվելով Կյելինիի բացակայությունից, ինչպես նաեւ եւս մի քանի կորուստներից՝ «Նապոլին» կկարողանա նվազագույնը չպարտվել այս խաղում: Դա կօգնի շարունակել գլխավորել մրցաշարային աղյուսակը ու չեմպիոնական պայքարում լուրջ հայտ ներկայացնել:

Էքսպրես: Պարտված
Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
19:00/13 փտր
«Սուոնսի» - «Սաութհեմփթոն»
Բունդեսլիգա, 21-րդ տուր
18:30/13 փտր
«Բորուսիա» - «Հանովեր»
Ա Սերիա, 25-րդ տուրվ
23:45/13 փտր
«Յուվենթուս» - «Նապոլի»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ