Ամենօրյա էքսպրեսս. «Յուվենթուսը» անարդյունավետ խաղում կհաղթի «Ինտերին», «Աթլետիկոն» «չոր» հաշվով հաղթանակ կտանի
«Յուվենթուս» — «Ինտեր» կամ պարզապես Դերբի դ’Իտալիա: Սկզբունքային հանդիպում է, իսկ այս անգամ նժարին դրված է եզրափակչի ուղեգիրը: «Ինտերը» արդեն մեկ անակնկալ մատուցել է այս խաղարկությունում՝ նախորդ փուլում հյուրընկալվելիս հաղթելով Ա Սերիայի ներկայիս առաջատար «Նապոլիին»: «Յուվեն» իր հերթին բավարարվեց «Լացիոյի» նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակով:
Դրանից հետո, թիմը առաջնությունում նույն հաշվով տանը հաղթեց մեկ այլ հռոմեական ակումբի՝ «Ռոմային»: Առաջնության իր խաղում «Ինտերը» անակնկալ կերպով կորցրեց հաղթանակը «Կարպիի» դեմ խաղում: Ինչ սկսվել է 2016 թվականը, «Ինտերը» անկայուն ֆուտբոլ է ցուցադրում, իսկ «Յուվենթուսը» շարունակում է հաղթանակների շարքը:
Հաշվի առնելով այս փաստը, առաջարկում եմ խաղադրույք կատարել «Յուվենթուսի» հաղթանակի վրա: Բայց ավելի լավ գործակից ստանալու համար՝ կավելացնեմ «տոտալ 2,5 գոլից քիչ» խաղադրույքը: Թիմերի միջեւ վերջին հանդիպումները անարդյունավետ են ստացվում, «Յուվեն» ընթացիկ առաջնությունում համեմատաբար ուժեղ թիմերի դեմ խաղերում արդյունավետությամբ այդքան էլ աչքի չի ընկնում, իսկ «Ինտերի» մասնակցությամբ խաղերը սակավագոլ են անցնում: Հետեւաբար, այս երկու խաղադրույքները միացնելու արդյունքում մենք կստանանք բավականին գրավիչ 3,44 գործակիցը:
«Աթլետիկո» — «Սելտա». Բավականին լարված պայքար է ընթանալու: Առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հաշվի առնելով այն փաստը, որ առաջիկայում սպասվում է «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, Սիմեոնեն ավելի շատ կկենտրոնացնի ուժերը պաշտպանությունում եւ հնարավոր է, հարձակման գծում մի-երկու հոգու հանգստի հնարավորություն տա:
Բայց եւ առանց այդ երկու հոգու, «Աթլետիկոն» ունակ է խոցել «Սելտայի» դարպասը: Եթե առաջնության հետնապահ «Լեւանտեն» կարող է միանգամից 3-ը խփել, ապա «Աթլետիկոն» առավել եւս կխփի «Սելտային»: Պաշտպանության մասին ավելորդ է ասել. թիմը այս մրցաշրջանի 21 խաղերում անառիկ է պահել սեփական դարպասը, իսկ առանց Նոլիտոյի մնացած «Սելտան» չես ասի, որ կարող է խոցել Սիմեոնեի թիմի դարպասը: Հետեւաբար, այս խաղի համար տրամաբանական է ընտրել «Աթլետիկոյի» «չոր» հաշվով հաղթանակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: