Ամենօրյա էքսպրեսս. «Յունայթեդը» խաղակեսերից մեկում կհաղթի, արդյունավետ հանդիպում «Ուայթ Հարթ Լեյնում»
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ»
Մանկունիանցիների համար մրցաշրջանի ամենակարեւոր հատվածն է: Գալիք մեկ շաբաթվա ընթացքում շատ բան կորոշվի Լուի վան Գալի եւ իր թիմի համար: Նախ այսօր կվճռվի «Յունայթեդի» ճակատագիրը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում, այնուհետեւ հանգստյան օրերին մանչեսթերյան դերբի, որում հաղթանակ տանելու դեպքում մեծ հնարավորություններ կբացվեն հայտնվելու լավագույն քառյակում: Այդ խաղից երկու օր անց էլ «Յունայթեդն» Անգլիայի գավաթի շրջանակներում պատասխան հանդիպումը կանցկացնի «Վեսթ Հեմի» դեմ, որում կվճռվի կիսաեզրափակչի ուղեգիրը:
Թիմերի միջեւ առաջին խաղում «Լիվերպուլը» 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Եթե չլիներ Դավիդ դե Խեան, ապա Կլոպի թիմն ավելի խոշոր հաշվով կհաղթեր: Բայց այժմ ամեն ինչ կարող է հակառակ կերպով դասավորվել. թիմերը հանդիպելու են «Օլդ Թրաֆորդում», որտեղ վերջին տարիներին «Լիվերպուլն» անհաջող է հանդես գալիս: Նախորդ 8 խաղերից յոթում մերսիսայդցիները պարտվել են ու հաղթել ընդամենը մեկում: Բացի այդ, Անգլիայի ընթացիկ առաջնության երկու խաղերում էլ հաղթել է Վան Գալի թիմը:
Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները, ինչպես նաեւ այն, որ «Յունայթեդը» վերջին 5 տնային խաղերից չորսում հաղթել է, ապա այս խաղի համար կարելի է ընտրել «խաղակեսերից մեկում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ» խաղադրույքը: Ոչ ռիսկային եւ միեւնույն ժամանակ բավականին լավ գործակցով խաղադրույք:
«Սեւիլիա» — «Բազել»
Էմերիի թիմի համար շատ կարեւոր է այն, որ հյուրընկալվելիս պարտություն չկրեց եւ այժմ շվեյցարական ակումբի հարցերը կլուծի տնային խաղում: Արդեն 16 խաղ շարունակ «Սեւիլիան» միմիայն հաղթում է «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Տպավորիչ էր «Վիլյառեալի» նկատմամբ վերջին տնային հաղթանակը: Թիմն առաջին կեսից հետո պարտվում էր 1:2 հաշվով, սակայն կարողացավ երկրորդ կեսում հավաքվել ու արդյունքում հաղթել 4:2 հաշվով: Իսկ ներկայիս «Վիլյառեալին» 4 գնդակ խփելը չափազանց բարդ առաջադրանք է:
«Բազելի» դեմ խաղից առաջ վնասվածքներ ստացան Ն’Զոնզին ու Կոնոպլյանկան, բայց առանց նրանց էլ «Սեւիլիան» գլուխ կհանի: Բացի այդ, «Բազելն» ավելի շատ տնային թիմ է ու համեմատաբար վատ է խաղում հյուրընկալվելիս: 1/16 եզրափակչի առաջին խաղում «Բազելը» հյուրընկալվելիս պարտվեց «Սենթ-Էթյենին» ու միայն տնային հանդիպման շնորհիվ ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը:
Հետեւաբար, այս խաղի համար կարելի է ընտրել ««Սեւիլիայի» հաղթանակ ու ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Անդալուսցիների հարձակվողները լավ մարզավիճակում են, իսկ «Բազելն» ընթացիկ մրցաշրջանում ընդամենը մեկ խաղում չի կարողացել գոլ խփել (ի դեպ, հենց «Սեւիլիայի» հետ խաղում):
«Տոտենհեմ» — «Բորուսիա» Դորտմունդ
«Բորուսիան» գործնականում ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիրը: Թիմը կարող է հանգիստ ու անկաշկանդ ֆուտբոլ խաղալ: «Տոտենհեմը» եւս կարող է նման ֆուտբոլ դավանել, քանզի չափազանց բարդ առաջադրանք է ներկայիս «Բորուսիայի» դարպասն ամենաքիչը երեք անպատասխան գնդակ ուղարկելը ու անիմաստ կլինի ավելորդ ուժեր ծախսել, որովհետեւ թիմը պայքարում է չեմպիոնության համար:
Հետեւաբար, այսպիսի խաղերում կարելի է վառ ու արդյունավետ ֆուտբոլ ակնկալել: Բացի այդ, «Ուայթ Հարթ Լեյնում» խաղերի մեծամասնությունում ամենաքիչը երեք գոլ խփվում է: Գումարած դրան, թիմերն ունեն անհրաժեշտ կատարողները, որպեսզի արդյունավետ ֆուտբոլ տեսնենք: Այդ պատճառով էլ այս խաղի համար ընտրում եմ «ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: