Ամենօրյա էքսպրեսս. «Յունայթեդը» չի պարտվի «Լեսթերին», «Սաութհեմփթոնը» եւ «Սիթին» կփոխանակվեն գոլերով

22:30, 30 ապր 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական «ամենօրյա էքսպրեսսի» շրջանակներում այս անգամ առանձնացրել է չորս հանդիպում եւ առաջարկում է խաղալ 5.26 գործակցով:

«Սասուոլո» — «Վերոնա»

«Վերոնան» արդեն դուրս է մնացել Ա Սերիայից եւ պայքարելու ոչ մի շարժառիթ չունի: Ինչ վերաբերում է տանտերերին, ապա նրանք յոթերորդ հորիզոնականում են, մեկ միավոր են զիջում հարեւան «Միլանին»: Ճիշտ է՝ թիմը եվրագավաթի ուղեգիր չի կարողանա նվաճել, բայց փոխարենը հավակնոտ ֆուտբոլը այս մրցաշրջանում տվեց իր պտուղները:

Տանտերերից խաղը բաց կթողնեն վնասվածք ստացած Անտեին, Միսիրոլին, Լարիբին, Տերանովան, Դեֆրելը, Բիոնդինին եւ որակազրկված Պելուսոն: Վերոնացիներից հանդիպմանը չեն մասնակցի Ֆարեսը, Պացինին եւ Լուկա Տոնին:

Հաշվի առնելով, որ «Սասուոլոն» լավ մրցաշրջան է անցկացնում, իսկ մրցակիցը մոտիվացիա չունի՝ ընտրում եմ «Տանտերերի հաղթանակ» խաղադրույքը:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր»

Չեմպիոն հռչակվելու համար «աղվեսները» պետք է հաղթեն վերջին երեք խաղերից ընդամենը մեկում: Առաջիկա մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը պայքարում է Եվրոպա լիգայի ուղեգրի համար:

Տանտերերից կբացակայեն Շվայնշտայգերը, Լյուք Շոուն, Ֆիլ Ջոնսն ու Ադնան Յանուզայը: Կլաուդիո Ռանյերին չի կարողանա խաղադաշտ դուրս բերել որակազրկված Ջեյմի Վարդիին:

«Յունայթեդը» հաղթել է ԱՊԼ-ի վերջին վեց տնային խաղերում՝ դրանցից չորսում սեփական դարպասը պահելով անառիկ: «Լեսթերն» էլ իր հերթին չի պարտվել վերջին 7 խաղերից վեցում՝ աչքի ընկնելով նաեւ անանցանելի պաշտպանությամբ: Քանի որ «ՄՅՈւ»-ի լավագույն ֆուտբոլիստներն արդեն կազմ-պատրաստ են, իսկ Եվրոպա լիգայի ուղեգիրը դեռ պետք է ամրագրել, կարծում եմ, որ թիմը նվազագույնը չի պարտվի:

«Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Սիթի»

Այստեղ ամեն ինչ շատ կանխատեսելի է թվում: «Քաղաքաբնակներին» բացարձակ չի հետաքրքրի «սրբերի» դեմ խաղը, քանի որ մի քանի օր անց պետք է Մադրիդում Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր խաղարկեն «Ռեալի» հետ:

Խաղին չեն մասնակցի տանտերերի խաղացող Չառլի Օսթինը, իսկ հյուրերից՝ Դավիդ Սիլվան եւ Յայա Տուրեն:

Այս խաղից առաջ վիճակագրությանը հայացք գցելն ավելորդ եմ համարում: «Սիթին» ուժեր կխնայի, իսկ մրցակիցը կօգտվի դրանից: Գուցե «կապույտները» հաղթեն, բայց անպայման բաց կթողնեն: «Երկուսն էլ գոլ կխփեն»-ը տրամաբանական տարբերակ է:

«Վալենսիա» — «Վիլյառեալ»

Նույն վիճակը նաեւ «Վիլյառեալի» մոտ է: Ոչնչի համար չպայքարող «դեղին սուզանավի» ողջ ուշադրությունը հինգշաբթի օրը «Էնֆիլդում» կայանալիք «Լիվերպուլի» դեմ խաղի վրա է: Իսկ «չղջիկները» Գարի Նեւիլի հեռացումից հետո զարմացնում են ու բավական հաջող ֆուտբոլ ցուցադրում:

Տանտերերից՝ Զաքարիա Բակալին եւ Խոսե Գայան, հյուրերից՝ Լեո Բապտիստաոն եւ Էրիկ Բային չեն մասնակցի խաղին:

«Վիլյառեալի» դեմ վերջին 7 տնային խաղերից հինգում «չղջիկները» սեփական դարպասն անառիկ են պահել, ինչպես նաեւ ութ խաղ անընդմեջ չեն պարտվել «դեղին սուզանավին»: Նախորդ չորս խաղերում «Վալենսիան» նվազագույնը 2 գոլ է խփել:

Կարծում եմ՝ այս խաղում առավելությունը կլինի տանտերերի կողմը, որոնք կհաղթեն խաղակեսերից գոնե մեկում:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 36-րդ տուր
17:00/30 ապր
«Սասուոլո» - «Վերոնա»
ԱՊԼ, 36-րդ տուր
17:05/30 ապր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր»
ԱՊԼ, 36-րդ տուր
19:30/30 ապր
«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»
Պրիմերա, 36-րդ տուր
22:30/30 ապր
«Վալենսիա» - «Վիլյառեալ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ