Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,98 գործակցով

22:45, 16 սպտ 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք եվրոպական թոփ առաջնությունների շաբաթ կայանալիք 4 հանդիպում:

«Բավարիա» — «Մայնց»

«Բավարիան» այնքան էլ լավ մարզավիճակում չէ: Մյունխենցիները Բունդեսլիգայի նախորդ տուրում 0:2 հաշվով հյուրընկալվելիս զիջեցին «Հոֆենհայմին»: Անչելոտիի թիմն աչքի չի ընկնում բարձր արդյունավետությամբ: Անցկացրած 3 խաղում «Բավարիան» խփել է ընդամենը 5 գնդակ և բաց թողել երեքը: Պաշտպանությունում խնդիրներ կան:

Ինչ վերաբերում է «Մայնցին», ապա Սանդրո Շվարցի թիմն անցկացրած 3 խաղից երկուսում պարտվել է, մեկ անգամ էլ կարողացել է խաղադաշտը հաղթանակած լքել:

Երկու թիմերի կազմերում էլ վնասվածքներ կան: Տանտերերի կազմում կբացակայեն Ալաբան ու Խուան Բերնատը, իսկ «Մայնցին» առաջիկա խաղում չեն կարող օգնել Յանիկ Հութը, Ալեքսանդր Հաքը և Կենան Կոդրոն:

«Բավարիան» սայթաքելու իրավունք չունի: Առանց այդ էլ մամուլը քննադատում է Անչելոտիին և նրա թիմին: Մյունխենցիները մոտիվացված դուրս կգան խաղադաշտ և կլուծեն միջակ մրցակցի հարցերը: Առաջարկում ենք «ՏՇ 3,5 գոլ» խաղադրույքը: Այս թիմերի միջև հանդիպումները սովորաբար գոլառատ են ստացվում: Ի դեպ, Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում այս խաղադրույքը 2 անգամ աշխատել է («Մայնց» 1-3 «Բավարիա», «Բավարիա» 2-2 «Մայնց»): Գործակիցը 1,80 է:

«Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» լավ մարզավիճակ է հավաքել: Գվարդիոլայի թիմն ԱՊԼ-ի մեկնարկային 4 տուրից հետո 10 միավորով «Յունայթեդի» հետ կիսում է առաջին հորիզոնականը: Չեմպիոնների լիգայում «քաղաքաբնակները» նույնպես հաջող են մեկնարկել: Անգլիական ակումբը խմբային փուլի առաջին տուրում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆեյենորդի» դարպասը: Դե իսկ «Լիվերպուլի» նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակը բոլորն են հիշում: Մի խոսքով, Գվարդիոլայի թիմի մոտ հաջող շրջան է, ամեն ինչ ստացվում է:

Ինչ վերաբերում է «Ուոթֆորդին», ապա թիմը բավական հաջող է սկսել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը: Չորս խաղում «Ուոթֆորդը» վաստակել է 8 միավոր (2հաղթանակ, 2 ոչ-ոքի) և եզրափակում է լավագույն քառյակը:

Վենսան Կոմպանին վնասվածքի պատճառով չի մասնակցի առաջիկա հանդիպմանը, իսկ Ռահիմ Ստերլինգը որակազրկված է: Տանտերերի կազմում կբացակայեն պաշտպաններ Հոբանն ու Սեբաստիան Պրոդլը:

Առաջարկում ենք ««Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: «Քաղաքաբնակների» մասնակցությամբ վերջին հանդիպումները գոլառատ են ստացվում: Կարգով ու ֆուտբոլիստների անհատական վարպետությամբ «Սիթին» գերազանցում է մրցակցին: Գործակիցը 1,77 է:

«Խետաֆե» — «Բարսելոնա»

«Բարսելոնան» մրցաշրջանը գերազանց է մեկնարկել: Լա լիգայում թիմը խփած և բաց թողած գոլերի 9-0 տարբերությամբ և 100%-անոց արդյունքով առաջինն է, իսկ Չեմպիոնների լիգայում Վալվերդեի տղաները «Նոու Կամպում» 3:0 հաշվով ջախջախեցին «Յուվենթուսին»:

Ինչ վերաբերում է «Խետաֆեին», ապա Պրիմերայի նորեկը անցկացրած 3 խաղում վաստակած 4 միավորով (1-ական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն) 10-րդն է:

Կորուստների մասին: Տանտերերի կազմում կբացակայի հարձակվող Դանի Պաչեկոն, ով վնասվածք ունի: «Կապտանռնագույններին» նույն պատճառով առաջիկա խաղում չեն օգնի Արդա Թուրանն ու Ռաֆինյան:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքը: Ժամանակն է, որ «Բարսելոնան» սկսի բաց թողնել: Կատալոնացիների դարպասին վտանգավոր պահեր ստեղծել են և՛ «Էսպանյոլը», և՛ «Ալավեսը» և՛ «Յուվենթուսը»: Դրվագների մեծ մասում թիմին փրկել է Տեր Շտեգենը, մի քանի անգամ` նրա լավագույն ընկեր դարպասաձողը, մեկ անգամ էլ դատարկ դարպասից Պիկեն է գնդակը հանել: Բայց կատալոնացիների բախտը միշտ չի կարող բերել: Ամենայն հավանականությամբ Վալվերդեի թիմը կրկին կհաղթի, բայց նաև առաջին գնդակը բաց կթողնի այս մրցաշրջանում: Գործակիցը 1,77 է:

«Ռոմա» — «Վերոնա»

«Ռոմայի» մոտ անհաջող շրջան է, բայց «Վերոնան» այդ ժամանակահատվածին վերջ դնելու համար շատ հարմար մրցակից է: «Գայլերը» Ա Սերիայում անցկացրած 2 տուրից հետո 3 միավորով հանգրվանել են մրցաշարային աղյուսակի միջնամասում: Չի կարելի ասել, թե Չեմպիոնների լիգայում հռոմեացիները հաջող են մեկնարկել, չնայած, եթե հաշվի առնենք, որ «Աթլետիկոն» խաղավերջում կարող էր շատ հանգիստ հաղթանակով հեռանալ «Ստադիո Օլիմպիկոյից», ապա կարելի է: Եվրագավաթային ճանապարհը Սպալետիի թիմը գոլազուրկ ոչ-ոքիով մեկնարկեց:

«Վերոնայի» մասին ասելու շատ բան չկա: Թիմը գրեթե չի խփում և շատ է բաց թողնում: 3 խաղ, 1 միավոր, խփած և բաց թողած գոլերի 1-8 տարբերություն և նախավերջին՝ 19-րդ հորիզոնական: Ահա Ֆաբիո Պեչիայի թիմի արդյունքները:

Նոր մրցաշրջանում «Ռոման» սեփական հարկի տակ դեռ չի հաղթել: Պետք է լրացնել այս բացթողումը: «Գայլերը» կարգով մի քանի գլուխ բարձր են իրենց մրցակցից: «Վերոնան» Ա Սերիայի ամենաթույլ թիմերից է, որն աչքի է ընկնում խայտառակ պաշտպանությամբ: «Ռոման» պարտավոր է նվազագույնը 3 գնդակ ուղարկել հյուրերի դարպասը: Առաջարկում ենք ««Ռոմայի» գոլերը ՏՇ 2,5» խաղադրույքը, որի գործակիցը 1,77 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 9,98 գործակիցը!

Էքսպրես: Հաղթած
Բունդեսլիգա, 4-րդ տուր
17:30/16 սպտ
«Բավարիա» — «Մայնց»
ԱՊԼ, 5-րդ տուր
18:00/16 սպտ
«Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի»
Լա լիգա, 4-րդ տուր
18:15/16 սպտ
«Խետաֆե» — «Բարսելոնա»
Ա Սերիա, 4-րդ տուր
22:45/16 սպտ
«Ռոմա» — «Վերոնա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ