Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,90 գործակցով

22:45, 29 հկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք եվրոպական թոփ առաջնությունների 4 հանդիպում: Էքսպրեսսի համար ստացել ենք 9,90 գործակիցը:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բարնլի»

Մոուրինյոյի թիմը Պրեմիեր լիգայում արդեն 3 տուր է հաղթանակ չի տարել: «Կարմիր սատանաները» նախորդ տուրում Լոնդոնում 0:4 հաշվով խայտառակ պարտություն կրեցին «Չելսիից»: Եկել է երեք միավոր վաստակելու ժամանակը:

«Բարնլին» տնային թիմ է: Սեփական մարզադաշտում Շոն Դայշի թիմն արդեն հասցրել է հաղթել «Լիվերպուլին», «Ուոթֆորդին» ու «Էվերթոնին», բայց հյուրընկալվելիս վատ է հանդես գալիս:

Հարազատ երկրպագուների առաջ կրկին ամոթով չմնալու և նրանց վստահությունը վերականգնելու համար մանչեսթերյան ակումբը պետք է ոչ միայն 3 միավոր վաստակի, այլ նաև անի դա գեղեցիկ ու գոլառատ ֆուտբոլով: «Բարնլին» հաղթական ուղի վերադառնալու համար հարմար մրցակից է: Առաջարկում ենք «Յունայթեդի» հաղթանակն ու տոտալ 2,5-ից շատ գոլը: Գործակիցը 1,78 է:

«Աուգսբուրգ» — «Բավարիա»

«Բավարիան» բարկացած է: Անչելոտտիի տղաները Բունդեսլիգայի վերջին 2 տուրում հաղթանակ չեն տարել: Երրորդ անընդմեջ ձախողումը շատ անսպասելի կլինի: Մյունխենցիներն այդ դեպքում կարող են զրկվել առաջատարությունից:

Թիմերը վերջին անգամ ընդամենը 3 օր առաջ են հանդիպել: Գավաթի խաղարկության շրջանակներում «Բավարիան» «Ալիանս Արենայում» 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, որին «Աուգսբուրգը» պատասխանեց ընդամենը մեկով:

«Բավարիան» Աուգսբուրգ է մեկնում բարկացած և անպայման երեք միավոր վաստակելու նպատակով: Ավելորդ է նշել, որ «գերմանական մեքենան» ամեն ինչով գերազանցում է մրցակցին: Առաջարկում ենք «Ասիական հանդիկապ. «Բավարիա» (-1,5)» խաղադրույքը: Այսինքն, մյունխենցիները կհաղթեն 2 կամ ավելի գոլի տարբերությամբ: Գործակիցը 1,67 է:

«Բարսելոնա» — «Գրանադա»

«Գրանադան» Բարսելոնայում անելու ոչինչ չունի: Թիմը վաստակած 3 միավորով եզրափակում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը և դեռ հաղթանակ չի տարել: «Գրանադան» բաց թողած 23 գնդակով առաջնության ամենաթույլ պաշտպանությունն ունի: Անգամ գլխավոր մարզչի փոփոխությունն արդյունք չտվեց: Ակումբում քաոս է:

Իսկ «Բարսելոնայի» մոտ ամեն ինչ կարգին է, չնայած վնասվածքներ շատ կան: Հարձակման Մեսսի-Սուարես-Նեյմար եռյակը պատրաստ է կրակի տակ պահել հյուրերի դարպասը: Առաջարկում ենք «Բարսելոնայի» գոլերը տոտալ 4-ից շատ տարբերակը: Արդյունավետությամբ այնքան էլ չփայլող «Աթլետիկոն» սեփական դաշտում 7 գնդակ ուղարկեց հետնապահի դարպասը, ինչու՞ չի կարող նվազագույնը հինգ գոլ խփել Էնրիկեի թիմը: Գործակիցը 1,85 է:

«Յուվենթուս» — «Նապոլի»

Ա Սերիայի տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Թուրինում: «Յուվենթուսը» 24 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Թուրինցիների գործերը Չեմպիոնների լիգայում նույնպես հաջող են ընթանում:

Ալեգրիի թիմը լավ մարզավիճակում է, չնայած առաջնության վերջին տուրում նվազագույն հաշվով զիջեց «Միլանին»: Բարկացած թուրինցիները կփորձեն սեփական դաշտում լուծել նեապոլցիների հարցերը: «Յուվեն» մրցակցին գերազանցում է և՛ պաշտպանությունում, և՛ կենտրոնում, և՛ հարձակման գծում, որտեղ հանդես է գալիս նախկին նեապոլցի Գոնսալո Իգուայինը: Սա այս հանդիպման ինտրիգներից մեկն է՝ կկարողանա՞ արգենտինացին գոլ խփել նախկին թիմին:

«Նապոլիի» կազմում լուրջ կորուստ կա՝ Արկադիուշ Միլիկը: Մաուրիցիո Սարիի համար լեհ ֆուտբոլիստը կարևոր նշանակություն ունի:

«Յուվեն» սեփական դաշտում հավանաբար կհաղթի, բայց ոչ մեծ առավելությամբ: «Նապոլին» Ա Սերիայի ամենաամուր ու պատրաստված թիմերից մեկն է, ում դեմ միշտ էլ բարդ է: Հետևաբար այստեղ տրամաբանական է ««Յուվենթուսի» հաղթանակ 1 գնդակով կամ ոչ-ոքի» խաղադրույքը: Գործակիցը 1,80 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 9,90 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 10-րդ տուր
18:00/29 հկտ
«ՄՅու» - «Բարնլի»
Բունդեսլիգա, 9-րդ տուր
17:30/29 հկտ
«Աուգսբուրգ» - «Բավարիա»
Պրիմերա, 10-րդ տուր
22:45/29 հկտ
«Բարսելոնա» - «Գրանադա»
Ա Սերիա, 11-րդ տուր
22:45/29 հկտ
«Յուվենթուս» - «Նապոլի»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ