Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,87 գործակցով
«Մալագա» — «Ռեալ Մադրիդ»
Բարդ հանդիպում է սպասվում հյուրերին: Զիդանի թիմը սայթաքելու իրավունք չունի, այլապես կարող է վերջնականապես մոռանալ չեմպիոնության մասին: Մադրիդցիները լրացուցիչ մոտիվացիայով են մեկնում Անդալուսիա: Առաջին շրջանի խաղում «սերուցքայինները» սեփական հարկի տակ շատ տանջվեցին, բայց չկարողացան գոլ խփել (0:0): Երկու թիմերն էլ խաղից առաջ կորուստներ ունեն: Վարանը որակազրկված է, իսկ Բեյլը վնասվածք ունի: Քրիստիան Ատսուն, Խուան Կարլոսն ու Գոնսալո Կաստրոն, ովքեր առանցքային խաղացողներ են անդալուսցիների համար, չեն կարող այսօր օգնել «Մալագային»:
Ռոնալդուն լավ մարզավիճակում է: Պորտուգալացին «Ռոմայի» դեմ խաղում գեղեցիկ գոլ խփեց, իսկ մադրիդցիները Իտալիայից հաղթանակած վերադարձան: Կարծում եմ, որ դժվարությամբ, բայց «սերուցքայիններն» այս խաղում ավելի բարձր կարգի հաշվին կհաղթեն: Սար ու ձոր ընկնել պետք չէ, «Ռեալի» հաղթանակի գործակիցը 1,88 է, և ես ընտրում եմ այդ խաղադրույքը:
«Տոտենհեմ» — «Քրիստալ Փելաս»
Լոնդոնցիները շարունակում են հիացնել իրենց խաղով: Մրցաշրջանի սկզբում քչերը կմտածեին, որ այս թիմը կարող է չեմպիոնության համար լուրջ պայքար մղել: Հարի Քեյնն ու Ալլին հրաշալի մարզավիճակում են: «Տոտենհեմն» իր տարերքի մեջ է: «Քրիստալ Փելասը» խաղային անկում է ապրում: Թիմը հազվադեպ է հաղթանակ տանում: Պրեմիեր լիգայում ակումբները վերջերս հանդիպեցին: Հյուրընկալվելիս Պոչետինոյի սաները 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան: Սեփական դաշտում լոնդոնյան ակումբը չափազանց վստահ է գործում: Կարծում եմ, որ «Քրիստալ Փելասն» այն թիմը չէ, որը կարող է «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում տխրեցնել հրաշալի մարզավիճակում գտնվող «Տոտենհեմին»: 1,57 գործակցով խաղադրույք եմ կատարում տանտերերի հաղթանակի վրա:
«Բայեր» — «Բորուսիա Դորտմունդ»
Բունդեսլիգայի տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լևերկուզենի «ԲայԱրենա» մարզադաշտում: Լևերկուզենցիները վերջերս վստահ են գործում սեփական հարկի տակ: «ԲայԱրենայում» նրանք այս մրցաշրջանում չեն պարտվել «Բարսելոնային», «Շալկեին», «Բավարիային» և շատ այլ թիմերի: Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ տարած 5-0 հաշվով հաղթանակը ամենատպավորիչն էր այս մրցաշրջանում Ռոջեր Շմիդի թիմի համար:
Տանտերերի կազմում խաղին չեն մասնակցի Չիչարիտոն ու Բենդերը, ինչը մեծ կորուստ է թիմի համար: «Բորուսիայի» կազմում Սվեն Բենդերը բաց կթողնի առաջիկա հանդիպումը, իսկ Գյունդողանի մասնակցությունը կասկածի տակ է:
Երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են ու գրեթե միշտ գոլ են խփում: Կարծում եմ, որ տանտերերը սեփական երկրպագուների աջակցությամբ գոնե մեկ գոլ կխփեն, իսկ «Բորուսիան» դա կանի Մխիթարյանի գոլի կամ գոլային փոխանցման շնորհիվ, ինչն արդեն սովորական երևույթ է դարձել: Օբամեյանգն ու Ռոյսը նույնպես կազմ պատրաստ են: 1,65 գործակցով առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը, որը փոքր-ինչ ռիսկային , բայց տրամաբանական տարբերակ է:
«Չելսի» — «Մանչեսթեր Սիթի»
Օրվա կենտրոնական խաղերից մեկը տեղի կունենա Անգլիայի գավաթի շրջանակներում՝ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: Գուս Հիդինկի «Չելսին» կհյուրընկալի խաղային լուրջ խնդիրներ ունեցող «Մանչեսթեր Սիթիին»:
Գավաթային խաղերը հազվադեպ են գոլառատ ստացվում: Մրցաշարից դուրս գալու վտանգը մեծ է, այդ պատճառով էլ թիմերը փորձում են հնարավորինս զգույշ գործել ու բաց չթողնել: Թիմերի միջև կայացած վերջին խաղում «քաղաքաբնակները» 3-0 հաշվով հաղթանակ տարան, բայց այն ժամանակ Պելեգրինիի թիմն անհամեմատ ավելի լավ մարզավիճակում էր: Այս խաղում ֆավորիտը Հիդինկի թիմն է, բայց արդյունքի վերաբերյալ կանխատեսումներ չեմ առաջարկի:
Թիմերի մասնակցությամբ վերջին հանդիպումներն այնքան էլ գոլառատ չեն ստացվում: Գումարած դրան, սա գավաթային խաղ է, իսկ այս մրցաշրջանում Անգլիայի գավաթում հաճախ ենք 0:0 արդյունք տեսնում:
Հաշվի առնելով թիմերի միջև կայացած վերջին հանդիպումները, հագեցած խաղացանկն ու մրցաշարի բնույթը, 1.36 գործակցով առաջարկում են «ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը: Կարծում եմ՝ էքսպրեսսի համար շատ ապահով տարբերակ է:
«Ռոմա» — «Պալերմո»
Սպալետիի թիմը գործնականում կորցրեց ՉԼ-ում պայքարը շարունակելու շանսերը: «Ռոման» սեփական դաշտում 0:2 հաշվով զիջեց Զիդանի թիմին: Արդարության համար նշենք, որ «գայլերն» ամենևին էլ վատ տեսք չունեին: Այս ամենը քաջ գիտակցելով «Ռոման» հիմա կկենտրոնանա Ա Սերիայի վրա: Հաղթանակի դեպքում հռոմեացիները կարող են բարձրանալ մինչև 3-րդ հորիզոնական, եթե իհարկե «Ֆիորենտիան» չհաղթի «Ատալանտային»: Առաջին շրջանում «Ռոման» հյուրընկալվելիս գոլառատ խաղում հաղթել է (4:2): Վնասվածքի պատճառով հենակետային կիսապաշտպան Կեվին Ստրոտմանը չի կարող օգնել «Ռոմային», իսկ Դանիելե դե Ռոսսիի մասնակցությունն այս խաղին կժհարցականի տակ է:
Ինչ վերաբերում է «Պալերմոյին», ապա թիմն անհաջող է հանդես գալիս, ինչի արդյունքում գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում: Վերջին 4 խաղերում թիմը ոչ մի հաղթանակ չի տարել:
Հաշվի առնելով հռոմեացիների լավ մարզավիճակն ու սեփական դաշտի գործոնը, առաջարկում եմ ««Ռոմայի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Կարծում եմ, որ «գայլերը» կկարողանան 2 գոլ ուղարկել համեստ մրցակցի դարպասը: Գործակիցը 1,49 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: