Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,85 գործակցով
«Բարսելոնա» — «Սևիլիա»
Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Նոու Կամպում»: «Բարսելոնան» 66 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Սևիլիան» 58 միավորով եզրափակում է ուժեղագույնների քառյակը:
«Սևիլիան» ճգնաժամի մեջ է: Անդալուսցիները վերջին 5 խաղերում չեն հաղթել: Արդյունքում Սամպաոլիի թիմը զրկվեց երրորդ հորիզոնականից ու դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Անգամ Խիխոնի «Սպորտինգին» թիմը սեփական դաշտում չկարողացավ հաղթել: Այս իրավիճակում «Բարսելոնային» հյուրընկալվելիս սևիլիացիներին լավ բաներ չեն սպասվում:
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնացիները հրաշալի տեմպ են հավաքել: Նեյմարին կանգնեցնել չի լինում: Բրազիլացին խաղադաշտում անում է այն, ինչ ուզում է: Սուարեսը նույնպես լավ մարզավիճակում է: Մեսսին որակազրկումից հետո այսօր կլինի մեկնարկային կազմում, իսկ Պիկեն, ով «Գրանադայի» դեմ արտագնա խաղում հանգիստ էր ստացել, այսօր նույնպես դաշտում կլինի: Մի խոսքով, ՄՍՆ եռյակը և մյուսները դեռ պայքարում են չեմպիոնության համար, ինչը նշանակում է, որ սեփական երկրպագուների աջակցությամբ խաղալու են միայն հաղթանակի համար:
«Բարսելոնան» շատ է խփում: «Կապտանռնագույնները» Պրիմերայի ընթացիկ առաջնությունում ամենաարդյունավետն են (29 խաղում 85 գնդակ): Կատալոնացիները սեփական դաշտում հազվադեպ են 1-2 գնդակով բավարարվում: Գումարած դրան, «Սևիլիան» խաղային անկում է ապրում: Երկար դադարից հետո «Բարսայի» հարավամերիկյան եռյակը վերադարձել է, ինչը նշանակում է, որ արժե շատ գոլեր սպասել: «Սևիլիայի» գոլին նույնպես կարելի է սպասել: Էնրիկեի թիմի պաշտպանությունը այնքան էլ վստահ չի գործում, իսկ անդալուսցիները առջևի գծում ունեն բարձրակարգ կատարողներ: Առաջարկում ենք ««Բարսելոնայի» հաղթանակ և ՏՇ 3,5 գոլ» խաղադրույքը: Գոլառատ խաղում կատալոնացիները կհաղթեն: Գործակիցը 1,72 է:
«Նապոլի» — «Յուվենթուս»
Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը: Թուրինում «Յուվենթուսը» 3:1 հաշվով հաղթել և գործնականում ապահովել է եզրափակչի ուղեգիրը, բայց Սարրիի թիմն այդպես չի կարծում: Թիմերը ընդամենը 3 օր առաջ հանդիպեցին առաջնությունում: Խեդիրայի գոլին պատասխանեց Համշիկը (1:1): Այնտեղ նեապոլցիները ճնշում էին մրցակցին, բայց «Յուվեն» հայտնի է իր ամուր պաշտպանությամբ:
Գավաթային խաղում տանտերերը առաջ կգնան, քանի որ այլընտրանք չունեն: Իհարկե, «Յուվենթուսը» լավ է հասկանում, որ մրցակիցն ուզած-չուզած մեծ ուժերով գրոհելու է, իսկ այդ դեպքում թուրինցիների հարձակվողներն առջևի գծում ազատություն կստանան: Ալեգրիի թիմը կխաղա հակագրոհների վրա:
Այստեղ տրամաբանական է գոլերի փոխանակությունը: «Նապոլին» մեծ ուժերով ողջ խաղի ընթացքում առաջ կգնա: Մերտենս, Ինսինյե, Համշիկ … Նեապոլցիները բարձրակարգ կատարողներ ունեն առջևի գծում և սեփական հարկի տակ մեծ ուժերով գրոհելիս կարող են խոցել Բուֆֆոնի դարպասը: «Յուվեն» իր հերթին հակագրոհի ժամանակ կորսա թիկունքը բացած մրցակցին: Այնպես որ, 1,70 գործակցով առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքը:
«Չելսի» — «Մանչեսթեր Սիթի»
Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակներում «Սթեմֆորդ Բրիջում» կմրցեն առաջատար «Չելսին» ու չորրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթին»: «Ազնվականներն» ընդդեմ «քաղաքաբնակների», Կոնտեն ընդդեմ Գվարդիոլայի:
Նախորդ տուրում «Չելսին» անակնկալ պարտություն կրեց «Կրիստալ Փելասից» (1:2): Միավորների կորուստ լուրջ ահազանգ է «ազնվականների» համար, միաժամանակ հույսի նշույլ չեմպիոնական մրցավազքի մյուս մասնակիցների շրջանում, քանի որ բոլորն արդեն սկսել էին համակերպվել, որ ոսկին այս տարի «Չելսիինն» է լինելու: Հետևաբար այս խաղի հետաքրքրությունն ու նշանակությունն ավելի մեծացավ այդ պարտությունից հետո: Եթե «Չելսին» չի հաղթում, իսկ «Տոտեհնեմը» հյուրընկալվելիս 3 միավոր է վերցնում, ապա չեմպիոնական ինտրիգը սրվում է:
«Մանչեսթեր Սիթին» իր հերթին նախորդ տուրում ձեռքից բաց թողեց հաղթանակը: Գվարդիոլայի տղաները հաղթում էին «Արսենալին», բայց խաղավերջում բաց թողեցին (2:2): Չեմպիոնության համար «քաղաքաբնակները» չեն պայքարում: «Սիթիի» խնդիրը չեմպիոնլիգյան գոտում մնալն է: Դրա համար պետք է միավորներ վաստակել, բայց մանչեսթերցիների պաշտպանությունում իսկական քաոս է:
«Չելսին» առաջիկա խաղի ֆավորիտն է: «Ազնվականները» թույլ տեղեր գրեթե չունեն: Վերջին խաղից հետո «Չելսին» դասեր է քաղել ու կխաղա միայն հաղթանակի համար, բայց մրցակիցը բավական բարդ է: Առաջարկում ենք ««Չելսիի» հաղթանակ 1 գնդակով կամ ոչ-ոքի» խաղադրույքը: Գործակիցը 1,82 է:
«Լեգանես» — «Ռեալ Մադրիդ»
Առաջատար Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի 17-րդ հորիզոնականում ընթացող «Լեգանեսին»: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը առաջիկա խաղին չի հայտավորել Ռոնալդուին, Բենզեմային ու Կռոսին, իսկ Վարանը վնասվածք ունի: Առաջատարների բացակայության պատճառը «Աթլետիկոյի» դեմ առաջիկա մադրիդյան դերբին է:
«Ռեալը» նախորդ տուրում 3:0 հաշվով սեփական դաշտում հաղթեց «Ալավեսին», բայց չի կարելի ասել, որ ամեն ինչ հարթ ընթացավ: Մրցաշրջանի այս պատասխանատու հատվածում մադրիդցիները միավորներ կորցնելու իրավունք չունեն, չնայած խաղալու են դրսում և առանց մի շարք առաջատարների: Առջևում կլասիկոն է, որից առաջ և «Ռեալը», և «Բարսելոնան» ամեն ինչ կանեն չսայթաքելու համար:
«Լեգանեսը» մրցաշարային աղյուսակում 17-րդն է և վտանգավոր գոտում գտնվող «Սպորտինգի» նկատմամբ 5 միավորի առավելություն ունի: «Լեգանեսը» Պրիմերայի ընթացիկ առաջնության ամենաանարդյունավետ թիմն է: Գարիտանոյի տղաներն անցկացրած 29 խաղում ընդամենը 23 գնդակ են խփել:
Հյուրերը կարգով, կազմի ընտրությամբ ու թիմային խաղով մի քանի գլուխ գերազանցում են մրցակցին: Չնայած Ռոնալդուն, Բեյլն ու Կռոսը չեն խաղալու, բայց «սերուցքայինները» առջևի գծում շատ տարբերակներ ունեն: 3 միավորը Զիդանի թիմի համար պարզապես անհրաժեշտություն է: Առաջարկում ենք «Ասիական հանդիկապ: «Ռեալ Մադրիդ» (-1)» խաղադրույքը: Գործակիցը 1,85 է:
Էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում ստացանք 9,85 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: