Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,80 գործակցով

19:30, 25 սպտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք կիրակի օրը կայանալիք եվրոպական թոփ առաջնությունների 4 հանդիպում: Կմրցեն «Ինտեր» — «Բոլոնյա», «Աթլետիկո Մադրիդ» — «Դեպորտիվո», «Վեսթ Հեմ» — «Սաութհեմփթոն» և «Քյոլն» — «ՌԲ Լեյպցիգ» զույգերը:

«Ինտեր» — «Բոլոնյա»

Թիմերը վատ չեն մեկնարկել առաջնությունը: «Ինտերը» 5 խաղից հետո 10 միավոր է վաստակել և գտնվում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: Եվրագավաթում կրած պարտությունից հետո «ներաձուրիները» կարողացան հաղթել չեմպիոն «Յուվենթուսին», այնուհետև հյուրընկալվելիս լուծեցին «Էմպոլիի» հարցերը: Իկարդին հրաշալի մարզավիճակում է: Արգենտինացին գրոհների հիմնական եզրափակողն է:

«Բոլոնյան» յոթերորդն է: Դոնադոնիի թիմը կարողանում է դժվարությամբ հաղթել թույլ թիմերին, բայց մի փոքր ավելի լուրջ մրցակցի հանդիպելիս բաց է թողնում ու պարտվում: «Նապոլիից» թիմը 3 գնդակ ընդունեց, իսկ «Տորինոն» բոլոնյացիների դարպասն ուղարկեց միանգամից հինգը: Հյուրերի պաշտպանությունում բազմաթիվ խնդիրներ կան:

Հաշվի առնելով «Ինտերի» ավելի բարձր կարգն ու սեփական դաշտի գործոնը՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել տանտերերի հաղթանակի և տոտալ 1,5-ից շատ գոլի վրա: Գործակիցը 1,68 է:

«Աթլետիկո Մադրիդ» — «Դեպորտիվո»

Սիմեոնեի թիմի գործերը վատ չեն ընթանում: «Աթլետները» «Նոու Կամպում» կարողացան 2 միավոր խլել չեմպիոն «Բարսելոնայից» (1:1):

«Դեպորը» ինչպես նախորդ մի քանի տարիներին, այնպես էլ այս մրցաշրջանում միջակ ֆուտբոլ է խաղում: Գարիտանոյի թիմը քիչ է գոլեր խփում, իսկ պաշտպանությունում խնդիրները շատ են:

Մադրիդցիները շատ էներգիա են վատնել Բարսելոնայում: 3 օրը վերականգնվելու համար քիչ է: Պետք չէ նաև մոռանալ, որ չորեքշաբթի «Աթլետիկոն» ՉԼ-ի շրջանակներում սեփական դաշտում ընդունելու է «Բավարիային»: Ակնհայտ է, որ Սիմեոնեն իր տղաներին հրահանգելու է խնայող ռեժիմով գործել: Հետևաբար տրամաբանական է այն, որ տանտերերը շատ գոլ չեն խփի, ի տարբերություն «Սելտայի» ու «Սպորտինգի» դեմ խաղերի: Առաջարկում ենք ««Աթլետիկոյի» հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,81 է:

«Վեսթ Հեմ» — «Սաութհեմփթոն»

«Վեսթ Հեմը» նախորդ մրցաշրջանում անգլիական գրանդների ամենատհաճ մրցակիցներից մեկն էր, բայց այս տարի թիմը չափազանց թույլ է մեկնարկել: «Վեսթ Հեմը» 5 խաղում 13 գնդակ է ընդունել, ինչը խոսում է ակումբի թույլ պաշտպանության մասին: Վաստակած 3 միավորով Սլավեն Բիլիչի գլխավորած ակումբը ԱՊԼ-ի 18-րդ հորիզոնականում է: Իր հրաշալի խաղով առանձնանում է Մայքլ Անտոնիոն: Իր թիմի 6 գոլերից հինգը խփել է հենց անգլիացին, և Ագուեռոյի ու Կոստայի հետ գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը: Պայեն կամաց-կամաց մարզավիճակ է հավաքում:

«Սաութհեմփթոնը» մասին: «Սրբերը» նույնպես անհաջող են մեկնարկել. 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի և նույնքան պարտություն:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: Նախ թիմերը կարգով գրեթե հավասար են, իսկ հավասար ուժերի դեպքում գոլերի փոխանակությունն ավելի հավանական է: «Վեսթ Հեմը» տանն է խաղում՝ նորակառույց մարզադաշտում, և ամեն կերպ կփորձի սեփական երկրպագուների աջակցությամբ 3 միավոր վաստակել: Բայց տանտերերի պաշտպանությունն անմխիթար վիճակում է, ինչը նշանակում է, որ Պիելի թիմը «Վեսթ Հեմի» դարպասը նվազագույնը 1 գնդակ կարող է ուղարկել: Գործակիցը 1,67 է:

«Քյոլն» — «ՌԲ Լեյպցիգ»

Քյոլնում դիտարժան պայքար է սպասվում: «Այծերը» հրաշալի են սկսել առաջնությունը: Թիմը 4 խաղից հետո վաստակել է 10 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը: Սա այն դեպքում, երբ «Քյոլնը» 1 խաղ պակաս է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայից» և «Բավարիայից»: Մյունխենցիները դեռևս անհասանելի են, բայց «ՌԲ Լեյպցիգին» հաղթելու դեպքում «այծերը» կշրջանցեն «մեղուներին» և դուրս կգան մաքուր երկրորդ հորիզոնական: Համաձայնեք, որ հաղթանակի համար լավ շարժառիթ է:

Բունդեսլիգայի նորեկը նույնպես լավ է մեկնարկել: «ՌԲ Լեյպցիգը», ինչպես նաև «Քյոլնը», դեռ պարտություն չի կրել: Լեյպցիգցիները սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեցին փոխչեմպիոն «Բորուսիային», այնուհետև հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեցին «Հոֆենհայմի» դարպասը: Սկզբի համար Հասենհութլի թիմի գործերը վատ չեն ընթանում:

Երկու թիմերն էլ անցկացրած 4 խաղում 8 գնդակ են խփել, ինչը լավ ցուցանիշ է: Թե՛ «Քյոլնը», թե՛ «ՌԲ Լեյպցիգը» մոտիվացված են և ցանկանում են շարունակել հաջող մեկնարկը, իսկ մեզ մնում է նստել ու սպասել գոլառատ խաղի: Առաջարկում ենք տոտալ 2,5-ից շատ գոլ տարբերակը: Գործակիցը 1,93 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 9,80 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 6-րդ տուր
17:00/25 սպտ
«Ինտեր» — «Բոլոնյա»
Պրիմերա, 6-րդ տուր
18:15/25 սպտ
«Աթլետիկո Մադրիդ» — «Դեպորտիվո»
ԱՊԼ, 6-րդ տուր
19:00/25 սպտ
«Վեսթ Հեմ» — «Սաութհեմփթոն»
Բունդեսլիգա, 5-րդ տուր
19:30/25 սպտ
«Քյոլն» — «ՌԲ Լեյպցիգ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ