Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,70 գործակցով

23:45, 08 հնվ 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» հերթական ամենօրյա էքսպրեսսում կքննարկենք կիրակնօրյա 4 հանդիպում: Անգլիայի գավաթում կմրցեն «Լիվերպուլ» — «Փլիմութ» և «Չելսի» — «Պետերբոու Յունայթեդ» զույգերը, իսկ «Բարսելոնան» ու «Յուվենթուսը» կեսգիշերին իրենց ազգային առաջնություններում տարվա առաջին հանդիպումները կանցկացնեն:

«Լիվերպուլ» — «Փլիմութ»

Ավելորդ է խոսել, որ «Լիվերպուլն» ակնհայտ ֆավորիտ է: Կլոպի թիմը խաղալու է սեփական դաշտում: Լիվերպուլցիներն ընթացիկ մրցաշրջանում շատ արդյունավետ են գործում: Կլոպի թիմն առաջնությունում անցկացրած 20 խաղում 48 գոլ է խփել:

«Փլիմութը» հանդես է գալիս անգլիական չորրորդ դիվիզիոնում: Հասկանալի է, որ այս համեստ ակումբը դժվար թե դիմադրի հզոր «մերսիսայդցիներին», այն էլ՝ «Էնֆիլդում»:

«Լիվերպուլը» կհաղթի, այն էլ ոչ փոքր առավելությամբ: Պետք է հաշվի առնել, որ Կլոպը կարող է առանցքային մի քանի ֆուտբոլիստների հանգստի հնարավորություն տալ, բայց այնուամենայնիվ, առանց այդ խաղացողների էլ «Լիվերպուլը» պարտավոր է նվազագույնը 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: 1,75 գործակցով առաջարկում ենք տանտերերի տոտալ 2,5-ից շատ գոլը:

«Չելսի» — «Պետերբոու Յունայթեդ»

«Չելսին» տպավորիչ հաղթանակների շարքից հետո առաջնության տարեսկզբի խաղում պարտվեց: Լոնդոնյան դերբիում «ազնվականները» «Ուայթ Հարթ Լեյնում» 2 գնդակ բաց թողեցին «Տոտենհեմից», մասնավորապես Դելե Ալիից:

Այնուամենայնիվ, նույնիսկ պարտությունից հետո Կոնտեի սաները շարունակում են վստահորեն գլխավորել Անգլիայի էլիտար լիգան: Անհաջող հանդիպումներ երբեմն պատահում են ցանկացած թիմի մոտ: Թույլ մրցակցի դեմ տնային խաղում «Չելսին» կփորձի վերգտնել իր խաղն ու հաղթել:

«Պետերբոուն» հանդես է գալիս անգլիական երրորդ դիվիզիոնում: «Սթեմֆորդ Բրիջում» խաղալն արդեն իսկ մեծ հաջողություն է համեստ հնարավորություններով թիմի համար:

«Չելսին» այս մրցաշրջանում պաշտպանությունում հրաշալի է հանդես գալիս: «Ազնվականները» 20 խաղում 15 գնդակ են բաց թողել: Դժվար թե «Պետերբոուն» կարողանա խոցել լոնդոնցիների դարպասը: Կոնտեի թիմը «չոր» հաշվով կհաղթի: Այդպիսի խաղադրույք Vivaro-ում չգտանք: Դրա փոխարեն կարելի է 1,72 գործակցով վերցնել «երկուսն էլ կխփեն: Ոչ» տարբերակը:

«Վիլյառեալ» — «Բարսելոնա»

«Էլ Մադրիգալում» «Վիլյառեալը» տուրի կենտրոնական հանդիպման շրջանակներում կմրցի «Բարսելոնայի» հետ:

Կատալոնացիներն անհաջող սկսեցին տարին: Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բարսան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Աթլետիկին»: Էնրիկեի թիմի միակ գոլը տուգանայինից խփեց Մեսսին: Այժմ «Բարսան» առաջնությունում միավոր կորցնելու իրավունք չունի, այլապես կարող է վերջնականապես մոռանալ չեմպիոնության մասին:

«Վիլյառեալը» 2017 թվականի առաջին խաղում նույնպես պարտվեց: Հյուրընկալվելիս «դեղին սուզանավը» 1:3 հաշվով զիջեց «Ռեալ Սոսյեդադին»: Սեփական դաշտում Էսկրիբայի թիմը կխաղա հաղթանակի համար: Եվ ընդհանրապես, այս մրցաշրջանում «Վիլյառեալը» Պրիմերայում բավական հաջող է հանդես գալիս, պայքարում է Չեմպիոնների լիգայի գոտում մնալու համար:

Երկու թիմերն էլ սիրում են հարձակվել ու գոլ խփել: Երկու թիմերն էլ առջևի գծում բարձրակարգ խաղացողներ ունեն: Գոլառատ հանդիպում կարող է ստացվել: Վիճակագրությունը նույնպես խոսում է այդ մասին: Կողմերի միջև կայացած վերջին 5 խաղում 20 գնդակ է խփվել: Արժե փորձել տոտալ 3-ից շատ գոլը: Գործակիցը բավական բարձր է՝ 1,93:

«Յուվենթուս» — «Բոլոնյա»

Ա Սերիան նույնպես վերադառնում է հանգստից: Առաջատար «Յուվեն» Թուրինում կընդունի 15-րդ հորիզոնականում ընթացող «Բոլոնյային»:

«Ծեր Սինյորան» անհաջող փակեց ֆուտբոլային 2016-ը: Թուրինցիներն Իտալիայի սուպերգավաթում 11 մետրանոց հարվածաշարում զիջեցին «Միլանին» և ձեռքից բաց թողեցին տիտղոսը: Սեփական դաշտում Ալեգրիի տղաները կփորձեն տարին հաղթանակով սկսել և ընթանալ դեպի հերթական չեմպիոնությունը:

Ինչ վերաբերում է «Բոլոնյային», ապա թիմի միակ նպատակը ուժեղագույնների խմբում տեղը պահպանելն է: Բոլոնյացիները շատ քիչ են խփում՝ 17 գնդակ, բայց քիչ էլ բաց են թողնում (22): Այնուամենայնիվ, նույնիսկ ոչ-ոքին առաջիկա խաղում լիովին կբավարարի հյուրերին:

Բայց «Յուվենթուսը» մարտական է տրամադրված: Նոր տարին պետք է հաղթանակով սկսել: Սեփական երկրպագուների աջակցությամբ Ա Սերիայի գործող չեմպիոնը վստահ հաղթանակ կտանի: Առաջարկում ենք տանտերերի հաղթանակն ու տոտալ 2,5-ից շատ գոլը: Գործակիցը 1,67 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 9,70 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
Անգլիայի գավաթ, 3-րդ շրջան
17:30/8 հնվ
«Լիվերպուլ» — «Փլիմութ»
Անգլիայի գավաթ, 3-րդ շրջան
19:00/8 հնվ
«Չելսի» — «Պետերբոու Յունայթեդ»
Լա լիգա, 17-րդ տուր
23:45/8 հնվ
«Վիլյառեալ» — «Բարսելոնա»
Ա Սերիա, 17-րդ տուր
23:45/8 հնվ
«Յուվենթուս» — «Բոլոնյա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ