Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 9,65 գործակցով

23:45, 05 դկտ 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի երեքշաբթի օրվա 4 հանդիպում:

«Մանչեսթեր Յունայթեդ» — ԲԿՄԱ

«Մանչեսթեր Յունայթեդը» գործնականում լուծել է փլեյ-օֆֆ դուրս գալու խնդիրը: Առաջիկա խաղում Մոուրինյոյի թիմը պետք է չպարտվի, որպեսզի 100 տոկոսով ամրագրի տեղը 16 ուժեղագույնների թվում, բայց անգամ պարտվելու դեպքում կարող է հայտնվել փլեյ-օֆֆում: ԲԿՄԱ-ի հարցը շատ ավելի լուրջ է: «Բանակայինները» «Բազելի» հետ հավասար միավորներ ունեն (9) և վերջին տուրում պետք է փորձեն լուծել բարդ խնդիրը:

«Ման. Յունայթեդ»-ը խաղալու է առանց Իբրահիմովիչի և Դե Խեայի: Հնարավոր է, որ կազմում փորձարկումներ լինեն: ԲԿՄԱ-ն կխաղա իր ուժեղագույն կազմով և ավելի մեծ մոտիվացիայով, քան «կարմիր սատանաները»: Այստեղ կարելի է վերցնել գոլերի փոխանակությունը: «Ման. Յունայթեդ»-ը՝ ունենալով այդքան բարձրակարգ կազմ և խաղալով հարազատ երկրպագուների աջակցությամբ, ստիպված առաջ կգնա, իսկ մոսկովյան ակումբը պայքարելու է փլեյ-օֆֆի ուղեգրի համար, հետևաբար ողջ խաղի ընթացքում հաստատ չի «նստի» պաշտպանությունում: Գործակիցը 2,00 է:

«Բավարիա» — ՊՍԺ

Վերջին տուրի կենտրոնական խաղերից մեկը: Առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց մյունխենցիներին: «Բավարիան» տանը կփորձի ռևանշի հասնել: Եթե նայենք թիմերի վիճակին առաջին խաղի ժամանակ և հիմա, ապա ՊՍԺ-ն շարունակում է գերազանց ֆուտբոլ ցուցադրել, իսկ «Բավարիան» Հայնկեսի օրոք զգալիորեն ավելացրել է: «Գերմանական մեքենան» Բունդեսլիգայում վերադարձրեց առաջատարությունը և վստահ տեսք ունի: ՊՍԺ-ն իր հերթին առաջատար է Ֆրանսիայի առաջնությունում:

Այստեղ շատ գոլերը տրամաբանական են: Երկու թիմերն էլ հզոր հարձակման գիծ ունեն, բայց պաշտպանությունում մի փոքր կաղում են: «Բավարիան» հեղինակությունը վերականգնելու համար հանդես կգա մեծ մոտիվացիայով և կփորձի հաղթել մրցակցին: Այստեղ առաջարկում ենք «1X և Շատ 1,5» խաղադրույքը: Հայնկեսի թիմը սեփական հարկի տակ հազվադեպ է պարտվում, իսկ գոլեր անպայման կլինեն: Գործակիցը 1,69 է:

«Չելսի» — «Աթլետիկո»

Եզրափակիչ տուրի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը: «Չելսին» արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, բայց խմբի հաղթողը դառնալու խնդիր ունի: «Աթլետիկոն» իր հերթին ամենայն հավանականությամբ փետրվարին պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայում: Երկու թիմերն էլ վերջին շրջանում վատ ելույթներ չեն ունենում:

Մադրիդում կայացած թիմերի միջև առաջին խաղում «աթլետները» ցավալի պարտություն կրեցին՝ որոշիչ գոլը բաց թողնելով խաղավարտից րոպեներ առաջ (1:2): Այս անգամ շատ գոլեր դժվար թե լինեն: «Չելսին» հարազատ երկրպագուների առաջ առաջին համարով հանդես կգա: Բացի այդ, այս պահին «ազնվականները» խաղացողների ընտրությամբ և կարգով մի փոքր գերազանցում են Սիմեոնեի թիմին: Առաջարկում ենք «1X և Քիչ 3,5» խաղադրույքը: Գործակիցը 1,71 է:

«Բարսելոնա» — «Սպորտինգ»

Կատալոնական ակումբն արդեն ապահովել է խմբում առաջին հորիզոնականը, իսկ «Սպորտինգը» փլեյ-օֆֆում հայտնվելու մաթեմատիկական շանսեր դեռ ունի: Դրա համար պետք է, որ զուգահեռ ընթացող խաղում «Յուվեն» պարտվի հետնապահ «Օլիմպիակոսին», իսկ լիսաբոնյան ակումբը հաղթի «Բարսելոնային»: Իհարկե, դեպքերի նման զարգացումը գրեթե անհավանական է:

«Բարսելոնան» ներքին առաջնությունում վստահորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը, բայց վերջին խաղերում կատալոնացիների մոտ խաղային անկում է նկատվում՝ 2 անընդմեջ ոչ-ոքի: Չեմպիոնների Լիգայում Վալվերդեի թիմը ուժեղ մեկնարկից հետո թուլացրեց՝ գոլազուրկ ոչ-ոքիներ «Օլիմպիակոսի» և «Յուվենթուսի» դեմ: «Սպորտինգն» իր հերթին ներքին առաջնությունում հավասար միավորներով առաջատարությունը կիսում է «Պորտուի» հետ:

«Բարսելոնայի» գոլը գրեթե կասկած չի հարուցում, բայց «Սպորտինգի» գոլային հաջողությանն էլ կարելի է հավատալ: Նախ, կատալոնացիները պաշտպանությունում չեն փայլում: Տեր Շտեգենը չի կարող միշտ փրկել իր թիմին: Բացի այդ, ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» լավագույն պաշտպան Սամուել Ումտիտին վնասվածք է ստացել և 2 ամիս բաց կթողնի: Նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի Վերմալենը, իսկ դա կտրուկ բարձրացնում է հյուրերի գոլի հավանականությունը: Տրամաբանական է «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: Գործակիցը 1,67 է:

Էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունում ստացանք 9,65 գործակիցը!

Էքսպրես: Պարտված
ՉԼ, A խումբ, 6-րդ տուր
23:45/5 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» - ԲԿՄԱ
ՉԼ, B խումբ, 6-րդ տուր
23:45/5 դկտ
«Բավարիա» - ՊՍԺ
ՉԼ, C խումբ, 6-րդ տուր
23:45/5 դկտ
«Չելսի» - «Աթլետիկո»
ՉԼ, D խումբ, 6-րդ տուր
23:45/5 դկտ
«Բարսելոնա» - «Սպորտինգ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ