Մուտք

Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,53 գործակցով

19:03, 13 Մարտի 2016
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկական հանդիպում:

Կիսվել:

«Ասթոն Վիլա» — «Տոտենհեմ»

Լոնդոնցիները գտնվում են 2-րդ հորիզոնականում և չեմպիոնության շանսեր դեռ ունեն: «Ասթոն Վիլան» եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և մեկ ոտքով Չեմպիոնշիփում է: Անկասկած, այս խաղում ֆավորիտը հյուրերն են:

Եվրոպա լիգայում «Տոտենհեմը» 3:0 հաշվով պարտվեց  Դորտմունդի «Բորուսիային» և գրեթե կորցրեց եվրագավաթային մրցաշարում պայքարը շարունակելու բոլոր շանսերը, ինչը նշանակում է, որ Պոչետինոյի թիմն ամբողջությամբ կկենտրոնանա առաջնության վրա և ուժեր չի խնայի: Երկու թիմերն էլ խաղից առաջ կորուստներ ունեն: Տանտերերի կազմում խաղին չեն մասնակցի ձախ պաշտպան Ջորդան Ամավին և հարձակվող Ադամա Տրաորեն, իսկ լոնդոնցիներին չեն կարողանա օգնել թիմի ավագ Յան Վերտոնգենն ու հարձակվող Քլինթոնը: Թիմերի միջև կայացած վերջին 8 խաղերից յոթում լոնդոնցիները հաղթել են:

Հաշվի առնելով թիմերի կարգերի տարբերությունը, ինչպես նաև «Ասթոն Վիլայի»՝ վերջին շրջանում ունեցած խայտառակ ելույթները, առաջարկում ենք ««Տոտենհեմի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Լոնդոնցիները պարտավոր են հաղթել ետնապահին, եթե ցանկանում են չկորցնել չեմպիոնության հույսերը: Գործակիցը 1,94 է:

«Բորուսիա Դորտմունդ» — «Մայնց»

Տուխելի թիմը հրաշալի ընթացք է հավաքել, ինչի վառ ապացույցը Եվրոպա լիգայում «Տոտենհեմի» նկատմամբ տոնած 3:0 հաշվով վստահ հաղթանակն է: Օբամեյանգը շարունակում է գոլեր խփել և մնալ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն: Մխիթարյանը մեկը մյուսի հետևից գոլային փոխանցումներ է բաժանում, Ռոյսը նույնպես փայլում է:

Ինչ վերաբերում է «Մայնցին», ապա կառնավալային թիմն անակնկալն անակնկալի հետևից է մատուցում: Թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Բավարիային», իսկ սեփական դաշտում՝ «Բայերին» ու «Շալկեին»:

«Բորուսիայում» այս խաղին հարցական է միայն Սոկրատիսի մասնակցությունը, մնացած բոլոր ֆուտբոլիստները կազմ պատրաստ են, իսկ ահա Մայնցում լուրջ կադրային խնդիրներ կան: 5 ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով չեն կարողանա օգնել հյուրերին, ևս մեկը որակազրկված է: Անշուշտ, բարդ կլինի դիմադրել նման թափ հավաքած «Բորուսիային»:

«Մայնցի» դեմ անցկացրած վերջին 10 տնային խաղերում «Բորուսիան» չի պարտվել: Ավելին, դորտմունդցիներն իրենց այսօրվա մրցակցին վերջին 6 խաղերից հինգում նվազագույնը 2 գոլ են խփել:

Հաշվի առնելով դորտմունդցիների ֆանտաստիկ մարզավիճակը, սեփական երկրպագուների բուռն աջակցությունը, ինչպես նաև «Մայնցի» լուրջ կադրային խնդիրները, առաջարկում ենք «Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Այն աշխատել է թիմերի միջև կայացած վերջին 2 խաղերում: Գործակիցը 1,59 է:

«Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ»

Տանտերերը լավ մարզավիճակում են: «Լաս Պալմասը» վերջին 3 խաղերում հաղթանակներ է տոնել, այն էլ «չոր» հաշվով, ինչի շնորհիվ լքեց վտանգավոր գոտին և այժմ գտնվում է 15-րդ հորիզոնականում: Սեփական դաշտում Սետիենի սաները բավական վստահ են գործում և հաճախ են գոլ խփում: Տանտերերը կադրային խնդիրներ ունեն: Թիմի 4 կիսապաշտպաններ վնասվածքների պատճառով առաջիկա խաղում չեն կարող օգնել «Լաս Պալմասին», իսկ մադրիդցիների կազմում կբացակայի միայն Բենզեման:

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա մադրիդցիները չեմպիոնության հույսերը կորցնելուց հետո Լա լիգայում անցկացրած 2 խաղերում հաղթել են, բայց չեն կարողացել անառիկ պահել սեփական դարպասը: «Սերուցքայինները» շարունակում են խնդիրներ ունենալ արտագնա խաղերում, չնայած վերջերս ՉԼ-ում 2:0 հաշվով դրսում հաղթեցին «Ռոմային»:

Հաշվի առնելով «Լաս Պալմասի» լավ մարզավիճակը, սեփական դաշտի գործոնը, ինչպես նաև հյուրերի մի փոքր անկայուն ելույթներն արտագնա խաղերում, առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» տարբերակը: Ի դեպ, այն աշխատել է առաջին շրջանի խաղում, որտեղ մադրիդցիները «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 3:1 հաշվով հաղթեցին: Գործակիցը 1,67 է:

«Պալերմո» — «Նապոլի»

Եվրոպա լիգայից դուրս մնալուց հետո նեապոլցիներն ամբողջությամբ կենտրոնացած են Ա Սերիայի վրա, որտեղ 6 միավոր զիջում են առաջատար «Յուվենթուսին», չնայած նրանց համեմատ 1 խաղ քիչ են անցկացրել:

Տանտերերը խաղից առաջ կադրային խնդիրներ ունեն: Կենտրոնական պաշտպան Գոլդանիգան և Լազաարը չեն կարողանա օգնել իրենց թիմին, ինչը մեծ կորուստ է: Նեապոլցիների բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են «Պալերմոյի» դեմ խաղին, վնասվածքներ կամ որակազրկված ֆուտբոլիստներ չկան:

Վերջին հաղթանակը «Պալերմոն» տոնել է հունվարի 24-ին՝ «Ուդինեզեի» նկատմամբ (4:1): Դրանից հետո թիմը սկսեց անհաջող հանդես գալ, ինչի հետևանքով 17-րդ հորիզոնականում է և ընդամենը 1 միավոր հեռավորության վրա վտանգավոր գոտուց: Ա Սերիայի վերջին 6 խաղերից հինգում «Պալերմոն» նվազագույնը 2 գոլ է ընդունել սեփական դարպասը:

Հաշվի առնելով տանտերերի անհաջող ելույթները, ինչպես նաև «Նապոլիի» ավելի բարձր կարգը, առաջարկում ենք ««Նապոլիի» հաղթանակ առաջին խաղակեսում և խաղում» խաղադրույքը: Նեապոլցիները սայթաքելու իրավունք չունեն: Գործակիցը 1,85 է:

Էքսպրես: Հաղթած
Պրեմիեր լիգա, 30-րդ տուր
20:00/13 մրտ
«Ասթոն Վիլա» - «Տոտենհեմ»
Բունդեսլիգա, 26-րդ տուր
20:30/13 մրտ
«Բորուսիա Դորտմունդ» - «Մայնց»
Լա լիգա, 29-րդ տուր
23:30/13 մրտ
«Լաս Պալմաս» - «Ռեալ Մադրիդ»
Ա Սերիա, 29-րդ տուր
23:45/13 մրտ
«Պալերմո» - «Նապոլի»
Վերջնական
Գ.
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,,,,,,,,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»: Ալեքսանդր Նեցենկոյի կանխատեսումը
19:03, 13 Մարտի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Եգոր Տիտովի կանխատեսումը
19:03, 13 Մարտի 2016
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
19:03, 13 Մարտի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ