Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,36 գործակցով

23:45, 05 նյմ 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք եվրոպական թոփ առաջնությունների 4 հանդիպում: Էքսպրեսսի համար ստացել ենք 9,36 գործակիցը:

«Ֆիորենտինա» — «Ռոմա»

«Ռոման» հիասքանչ հանդիպում անցկացրեց Չեմպիոնների լիգայում «Չելսիի» հետ։ Առաջնությունում ևս «Ռոմայի» գործերը վատ չեն ընթանում։ Թիմը 10 խաղում 8 հաղթանակ է տարել և եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքի ներկայացուցիչները նաև մեկ խաղ պակաս են անցկացրել, ապա կորցրած միավորներով նրանք ընդհուպ կմոտենան «Յուվենթուսին» և «Լացիոյին»։ Այս տուրում դի Ֆրանչեսկոյի սաները հյուրընկալվում են «Ֆիորենտինային»։ «Մանուշակները» սեփական հարկի տակ միշտ էլ ամուր թիմի տպավորություն են թողել։ Կարելի է հիշել նաև նրանց հաղթանակը այս մրցաշրջանում «Միլանի» նկատմամբ։ Սակայն ներկայիս «Ռոման» «Միլանից» բավական ուժեղ է և նման հոգեբանական վիճակում հռոմեացիները պետք է որ խնդիրներ չունենան առաջիկա խաղում։ «Ռոմայի» հաղթանակի համար սահմանված է 2,31 գործակիցը։

«Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ»

Անգլիական Պրեմիեր լիգայում հազվադեպ են լինում տուրեր, որտեղ նմանատիպ հանդիպումների կարիք ենք զգում։ «Էթիհադում» Եվրոպայի ներկա պահին ամենաֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրող «Մանչեսթեր Սիթին» ընդունելու է «Արսենալին»։ Երկար խոսել այս խաղի մասին կարծում եմ ՝ չարժի։ Գվարդիոլայի գերհզոր հարձակվողական թիմը ընդդեմ Արսեն Վենգերի արագ, կոմբինացիոն «Արսենալի»։ Լոնդոնցիները լավ չեն պաշտպանվում, իսկ հարձակվելիս ամենևին էլ վատ չեն չնայած «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղացած գոլազուրկ ոչ-ոքիի։ Գոլառատ ֆուտբոլ և վերջ։ Խաղադրույք․ հանդիպման գոլերի տոտալը շատ (2,5)-ից: Սահմանված է 1,35 գործակիցը։

«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական Պրեմիեր լիգայի տուրի գլխավոր հանդիպումը։ Ժոզե Մոուրինյոն, Նեմանյա Մատիչը ու Մատան վերադառնում են «Սթեմֆորդ Բրիջ»։ «Ազնվականները» ուղղակի կատաղած պետք է լինեն հիմա։ Առաջնությունում անհաջող շրջան, որտեղ թիմը պարտություններ կրեց «Մանչեսթեր Սիթիից», ընդհանրապես մինչ այդ խաղը գոլ չխփած ու միավոր չվաստակած «Քրիսթալ Փելասից» և հիմա էլ ցավալի պարտություն Հռոմում Չեմպիոնների լիգայում «Ռոմայից»։ Այստեղ ևս ամեն ինչ պարզ է։ Ժոզեն, ինչպես և միշտ մեծ թիմերի դեմ խաղերում, խաղալու է պաշտպանությունից, բայց կարծում եմ, որ «Չելսիի» անհաջող շրջանին վերջ կտրվի հենց այստեղ։ «Ազնվականները» կկոտրեն «Յունայթեդի» դիմակայությունը, քանզի «Յունայթեդը» չնայած իր քիչ գնդակներ բաց թողնելուն պաշտպանությունում շատ վստահ խաղով աչքի չի ընկնում։ Սխալվում են Լինդելոֆը, ով հավանաբար չի խաղա մեկնարկային րոպեներից։ Իսկ ահա մեկնարկային կազմի մեկ այլ ֆուտբոլիստ ՝ Էրիկ Բային, իսկապես լավագույն վիճակում չէ։ Պաշտպանական գոտում բալանսը կարողանում է պահել Ֆիլ Ջոնսը, սակայն կարծում եմ, որ Մորատան, Ազարը, Պեդրոն կամ Վիլիանը կկոտրեն «կարմիր սատանաների» պաշտպանության ամուր պատնեշը։ «Չելսիի» հաղթանակը գնահատվում է 2,42 գործակցով։

«Ռեալ Մադրիդ» — «Լաս Պալմաս»

Երկու անընդմեջ պարտություն։ Երբ էր նման բան տեղի ունեցել «Ռեալի» հետ ՝ իսկապես դժվար է հիշել։ Զինեդին Զիդանի թիմը ճգնաժամի մեջ է, սակայն կարծում եմ, շատ իզուր են շատերը բացառում «Ռեալի» լավ մրցելույթները մրցաշրջանի հետագա ընթացքում։ Այո, առաջնությունում իսկապես շատ բարդ է լինելու, բայց Զիդանի թիմի փիլիսոփայությունից վեր է հրաժարվել ամեն ինչից նոյեմբեր ամսին։ Այնպես որ «սերուցքայինները» պայքարելու են։ «Սանտիագո Բեռնաբեու» է գալիս «Լաս Պալմասը», ով անցած տարի այստեղ աներևակայելի խնդիրներ առաջացրեց «Ռեալ Մադրիդին»։ Եթե հիշում եք, հանդիպման 86-րդ րոպեին հյուրերը դեռևս հաղթում էին 1։3 հաշվով, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն վերջին չորս րոպեում 2 գնդակ խփեց և փրկեց իր թիմին վերահաս պարտությունից։ Այդ ժամանակ «Լաս Պալմասը» գլխավորում էր Կիկե Սետյենը, ով այս տարի արդեն հասցրել է հաղթել մադրիդցիներին «Սանտիագո Բեռնաբեուում», սակայն որպես «Բետիսի» գլխավոր մարզիչ։ Կարծում եմ ՝ այս անգամ «Ռեալը» իր ողջ զայրույթը կթափի հենց «Լաս Պալմասի» վրա։ Որպես խաղադրույք առաջարկում եմ, «Ռեալի» անհատական տոտալը շատ (2,5)-ից, ինչի համար սահմանված է 1,24 գործակիցը։

Էքսպրես: Հաղթած
Իտալիայի Ա սերիա 2017-18․12-րդ տուր
18:00/5 նյմ
«Ֆիորենտինա» — «Ռոմա»
ԱՊԼ 2017-18․ 11-րդ տուր
18:15/5 նյմ
«Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ»
ԱՊԼ 2017-18․ 11-րդ տուր
20:30/5 նյմ
«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Լա լիգա 2017-18․ 11-րդ տուր
23:45/5 նյմ
«Ռեալ Մադրիդ» — «Լաս Պալմաս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ