Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,24 գործակցով

22:45, 24 սպտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք շաբաթ օրը կայանալիք եվրոպական թոփ 4 առաջնություններից մեկական հանդիպում: Կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր», «Համբուրգ» — «Բավարիա», «Պալերմո» — «Յուվենթուս» և «Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ» զույգերը:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր»

«Կարմիր սատանաների» գործերը լավ չեն ընթանում: Մոուրինյոյի գլխավորությամբ «Յունայթեդը» ԱՊԼ-ում 3 անընդմեջ հաղթանակներից հետո նույնքան անընդմեջ պարտություն կրեց: Մանկունիացիները 5 խաղից հետո 9 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում են և առաջատար «Սիթիին» զիջում են մի ամբողջ 6 միավոր: Այնուամենայնիվ, թիմը վատ տրամադրությամբ չի մոտենում հանդիպմանը, քանի որ Լիգայի Գավաթի խաղում կարողացավ հաղթահարել «Նորթհեմփթոնի» արգելքը (3:1):

Դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ պարզ էր, որ «Լեսթերը» չի կրկնելու նախորդ տարվա ֆանտաստիկ արդյունքը: «Աղվեսները» 7 միավորով ԱՊԼ-ում տասնմեկերորդն են: Ռանյերիի թիմը երեքշաբթի 2:4 հաշվով ցավալի պարտություն կրեց «Չելսիից» և դուրս մնաց Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունից, և դա այն դեպքում, երբ 2:0 հաշվով հաղթում էր:

Անցնենք խաղադրույքին: «Յունայթեդը» մոտիվացված է և խաղալու է միայն ու միայն հաղթանակի համար: Սեփական դաշտում «կարմիր սատանաների» գոլը շատ հավանական է: Իբրահիմովիչը պատրաստ է զբաղվել այդ հարցով: «Լեսթերն» իր ուժեղ առջևի գծով կարող է տհաճություններ պատճառել տանտերերին, մանավանդ, որ նրանց պաշտպանությունը շատ է սխալվում: Հետևաբար տրամաբանական է «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: Թիմերի միջև կայացած վերջին 3 խաղերում այն աշխատել է: Գործակիցը 1,82 է:

«Համբուրգ» — «Բավարիա»

Մրցաշրջանը դեռ չմեկնարկած արդեն պարզ է, թե որ թիմն է Բունդեսլիգայի չեմպիոնի գլխավոր ֆավորիտը: Բազմափորձ Անչելոտին ու նրա «Բավարիան» 4 տուրից հետո 100%-անոց արդյունքով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Անշուշտ, «Համբուրգի» դեմ արտագնա խաղում «գերմանական մեքենան» ակնհայտ ֆավորիտ է:

«Համբուրգն» ընթացիկ մրցաշրջանում դեռ հաղթանակ չի տարել, և, ինչպես երևում է, պետք է սպասի: Լաբադիայի թիմը 1 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի նկուղում: Ետին գիծը վատ վիճակում է, համբուրգցիները բաց թողած 14 գնդակով Բունդեսլիգայի ամենավատ պաշտպանություն ունեցող թիմն են: Գիտենք, թե ինչ «հարգանքով» է նման թիմերին վերաբերվում «Բավարիան»:

Հյուրերն առանց խնդիրների կլուծեն մրցակցի հարցերը: Առաջարկում ենք «Բավարիայի» հաղթանակ և տոտալ 2,5-ից շատ գոլ տարբերակը: Գործակիցը 1,66 է:

«Պալերմո» — «Յուվենթուս»

«Յուվենթուսը» 4-րդ տուրում առաջին պարտությունը կրեց ներքին առաջնությունում՝ 1:2 հաշվով զիջելով «Ինտերին»: Այնուամենայնիվ, Ալեգրիի թիմը 12 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում և «Պալերմոյի» հետ խաղում ընդգծված ֆավորիտ է:

«Պալերմոյի» մասին: Թիմը 5 միավորով գտնվում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում, շատ քիչ է գոլեր խփում և ցուցադրում է դժգույն ֆուտբոլ:

«Ռենսո Բարբերա» մարզադաշտում «Ծեր Սինյորան» դժվար թե խնդիրներ ունենա: Առաջարկում ենք «Յուվենթուսի» հաղթանակ և տոտալ 3,5-ից քիչ գոլ խաղադրույքը: Գործակիցը 1,81 է:

«Լաս Պալմաս» — «Ռեալ Մադրիդ»

Տեղափոխվենք Իսպանիա: «Ռեալը» կհյուրընկալվի առաջնության հայտնություններից մեկին՝ «Լաս Պալմասին»:  Սետիենի թիմը 9 միավորով եզրափակում է Պրիմերայի լավագույն հնգյակը: «Լաս Պալմասը» շատ է խփում, բայց շատ էլ բաց է թողնում (12-9): Մի խոսքով, Զիդանը գործ ունի բավական գրագետ ֆուտբոլ խաղացող ամուր միջակի հետ:

«Ռեալը» 5-րդ տուրում առաջին միավորները կորցրեց, բայց 13 միավորով շարունակում է մնալ առաջին հորիզոնականում: Առջևի գծում ամեն ինչ կարգին է, բայց «սերուցքայինները» պաշտպանությունում խնդիրներ ունեն: Գումարած դրան, Նավասի վնասվածքի պատճառով «Ռեալի» դարպասը հսկում է Կիկո Կասիլյան:

Առաջարկում ենք «Ռեալի» հաղթանակ և տոտալ 2,5-ից շատ գոլ խաղադրույքը: «Լաս Պալմասը», ամենայն հավանականությամբ, կկարողանա գրավել մադրիդցիների դարպասը, բայց «Ռեալը» ավելի բարձր կարգի ու կազմակերպված թիմային ֆուտբոլի շնորհիվ կկարողանա 3 միավոր վաստակել: 2:1, 3:1՝ հօգուտ «Ռեալի»: Հավանական տարբերակներ են: Նախորդ մրցաշրջանում Մադրիդը հենց այդպիսի հաշիվներով էլ հաղթել է «Լաս Պալմասին»: Այնպես որ, ենթադրում ենք գոլառատ խաղում հյուրերի հաղթանակը:

«Ռեալ Մադրիդ» և ՏՇ 2,5 գոլ. գործակիցը 1,69 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 9,24 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 6-րդ տուր
15:30/24 սպտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր»
Բունդեսլիգա, 5-րդ տուր
17:30/24 սպտ
«Համբուրգ» — «Բավարիա»
Ա Սերիա, 6-րդ տուր
20:00/24 սպտ
«Պալերմո» — «Յուվենթուս»
Պրիմերա, 6-րդ տուր
22:45/24 սպտ
«Լաս Պալմաս» - «Ռեալ Մադրիդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ