Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 9,24 գործակցով
«Մանչեսթեր Սիթի» — «Էվերթոն»
«Քաղաքաբնակները» խաղալու են տանը, հետևաբար ֆավորիտ են: Գվարդիոլայի թիմը, չնայած վերջին տուրում «Տոտենհեմից» կրած 0:2 հաշվով պարտությանը, 18 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Բացառությամբ Սանյայի, ով ծնկատակի ջլի վնասվածք ունի, «Սիթիում» որակազրկումներ ու կորուստներ չկան: Դե Բրույնեն կարող է վնասվածքից հետո վերադառնալ խաղադաշտ, բայց շատերը կարծում են, որ Պեպը նրան կպահի «Բարսելոնայի» դեմ չեմպիոնլիգյան խաղի համար:
«Էվերթոնը» վերջին խաղերում միավորներ կորցրեց, բայց լավ մեկնարկի շնորհիվ եզրափակում է մրցաշարային աղյուսակի հնգյակը: Լիվերպուլցիները կադրային խնդիրներ ունեն: Կասկածի տակ է Լենոնի ու Մաքարթիի մասնակցությունը, ովքեր վնասվածք ունեին, իսկ գերմանացի հենակետային Բեսիչը հաստատ չի կարողանա առաջիկա խաղում օգնել սեփական թիմին: Լուկակուն լավ մարզավիճակում է: Նրանից շատ բան է կախված:
Հավաքականների խաղերից հետո ֆուտբոլիստների մոտ հոգնածություն կնկատվի: Բացի այդ, չորեքշաբթի «Սիթին» Չեմպիոնների լիգայում անցկացնելու է մրցաշրջանի դեռևս ամենասկզբունքային հանդիպումը: Գվարդիոլան իր նոր թիմի հետ կմեկնի «Նոու Կամպ»: Իհարկե, Պրեմիեր լիգային կատալան մասնագետի տղաները մատների արանքով չեն նայի, բայց հնարավոր չէ չմտածել առաջիկա դիմակայության մասին: Հետևաբար «Սիթին» հնարավորինս խնայողաբար կծախսի ուժերը: Բայց սեփական դաշտում պետք է հաղթել: Եվս մեկ ձախողում, և «Սիթին» կարող է հեշտությամբ զրկվել առաջատարությունից: Այնպես որ, տրամաբանական է ««Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը: «Էվերթոնի» նկատմամբ հաղթանակը բարդ արտագնա խաղից առաջ լրացուցիչ վստահություն կտա «քաղաքաբնակներին»: Գործակիցը 1,91 է:
«Յուվենթուս» — «Ուդինեզե»
«Յուվենթուսը» շարունակում է վստահորել գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: Թիմը 7 խաղից հետո վաստակել է 18 միավոր: Հետապնդող «Նապոլին» 4 միավորով զիջում է թուրինցիներին: Հիգուաինը լավ տեմպ է հավաքել: Արգենտինացին 6 գոլով Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է:
«Ուդինեզեն» վատ մարզավիճակում է: Թիմը քիչ խփում և շատ բաց է թողնում: Արդյունքում 7 խաղ, նույնքան միավոր ու 16-րդ հորիզոնական: Չեմպիոնի դեմ խաղում հյուրերը գրեթե շանս չունեն:
«Ծեր Սինյորան» սեփական դաշտում պարտավոր է հաղթել համեստ մրցակցին: Թիմում շատերը հոգնած կլինեն, քանի որ նոր են վերադարձել իրենց հավաքականներից: Այս տեսանկյունից «Ուդինեզեն» առավելություն ունի: Բացի այդ, «Յուվեն» երեքշաբթի Չեմպիոնների լիգայում «Լիոնի» դեմ արտագնա հանդիպում ունի: Պետք է հաղթել մրցակցին, բայց խնայել ուժերը: Ալեգրիի թիմը կարողանում է այդպես անել: Տրամաբանական է ««Յուվենթուսի» հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 2,00 է:
«Բետիս» — «Ռեալ Մադրիդ»
«Ռեալը» ձախողեց վերջին 4 հանդիպումները: Թիմը չկարողացավ հաղթել «Վիլյառեալին» (1:1), «Լաս Պալմասին» (2:2), «Բորուսիային» (2:2) ու «Էյբարին» (1:1), ինչի շնորհիվ Պրիմերայում ու Չեմպիոնների լիգայում կորցրեց միանձնյա առաջատարությունը: Ինչպես ասում են, հաղթելու ժամանակն է:
«Բետիսը» 8 միավորով տասնհինգերորդն է: Անդալուսյան ակումբը շատ է բաց թողնում, բայց սեփական հարկի տակ կարողանում է տխրեցնել մրցակիցների դարպասապահներին:
Առաջարկում ենք ««երկուսն էլ կխփեն — Այո և «Ռեալը» կհաղթի» խաղադրույքը: Մադրիդցիները մոտիվացված են խաղալու: Զիդանի թիմը վաղուց չի ճաշակել հաղթանակի համը: Սայթաքելու դեպքում «սերուցքայինները» կարող են զրկվել առաջատարությունից, որը 15 միավոով կիսում են «Աթլետիկոյի» հետ: Բայց բաց չթողնել մադրիդցիներին դժվար թե հաջողվի: «Արքայական» ակումբը լուրջ կորուստներ ունի՝ Ռամոս, Կազեմիրո, Մոդրիչ: Առանց նրանց մադրիդցիների պաշտպանությունը չի կարող լիարժեք տեսք ունենալ, դե իսկ «Բետիսը» սեփական երկրպագուներին գոնե խփած գոլով ուրախացնել կփորձի: Ռիսկային խաղադրույք է, բայց արժե փորձել: Գործակիցը 2,42 է:
Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 9,24 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: