Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 8,90 գործակցով

20:30, 30 հկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք եվրոպական առաջնությունների 4 հանդիպում: Կմրցեն «Սուոնսի» — «Լիվերպուլ», «Սևիլիա» — «Ալավես», «ՊՍԺ» — «Բորդո» և «Բայեր» — «Բորուսիա» Դորտմունդ զույգերը:

«Սուոնսի» — «Լիվերպուլ»

«Բարնլիից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո «Լիվերպուլն» ուղղակի հրաշալի է խաղում: 6 խաղում 5 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Լիվերպուլցիների հարձակումը գերազանց է գործում: Կլոպի տղաները վերջին 6 խաղում 20 գնդակ են խփել: Մանեն Կոուտինյոն ու Լալանան առջևի գծում եղանակ են ստեղծում: Իհարկե, առաջիկա խաղում «մերսիսայդցիները» ֆավորիտ են:

«Սուոնսին» շատ անհաջող է սկսել մրցաշրջանը: 6 խաղ, 4 միավոր և 17-րդ հորիզոնական: Պաշտպանությունը անմխիթար վիճակում է: Գվիդոլինի թիմը «Լիբերթի» մարզադաշտում կփորձի գոնե 1 միավոր վաստակել:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: «Սուոնսին» սեփական դաշտում գրեթե միշտ գոլ է խփում: Այդպես եղավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ վերջին 2 տնային խաղերում: «Սուոնսին» 2 դեպքում էլ պարտվեց, բայց կարողացավ գոլով աչքի ընկնել (1:3, 1:2): Դե իսկ «Լիվերպուլը» լավ մարզավիճակում է և գոլ կխփի: Գործակիցը 1,70 է:

«Սևիլիա» — «Ալավես»

«Սևիլիայի» գործերը վատ չեն ընթանում: Երեքշաբթի թիմը սեփական հարկի տակ չեմպիոնլիգյան խաղում 1:0 հաշվով հաղթեց «Լիոնին»: ՉԼ-ում անդալուսցիները 4 միավորով խմբի առաջատարներից մեկն են:

Իսկ ահա Պրիմերայում գործերն այնքան էլ լավ չեն: Թիմը 11 միավորով միայն վեցերորդն է: Առաջնության վերջին տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջեց «Աթլետիկին»: Սա նշանակում է, որ «Ալավեսի» դեմ տնային խաղում Սամպաոլիի թիմը ամեն կերպ կձգտի վստահ հաղթանակ տանել:

«Ալավեսի» մասին Իսպանիայում դեռ երկար կխոսեն: Պրիմերայի նորեկը «Նոու Կամպում» 2:1 հաշվով հաղթեց չեմպիոն «Բարսելոնային»: Ալավացիները մեկնարկը իսպանական բարձրագույն լիգայում կարելի է հաջող համարել: 6 տուրից հետո թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում և ընդամենը 1 պարտություն ունի:

«Ռամոն Սանչես Պիսխուանում» «Սևիլիան» առանձնակի ցանկությամբ է խաղում: Այստեղ դժվար է բոլորի համար: «Ալավեսն» ամենաբարդ մրցակիցը չէ անդալուսցիների համար: Առաջարկում ենք ««Սևիլիայի» գոլերը տոտալ 1,5-ից շատ» խաղադրույքը: Սեփական երկրպագուների աջակցությամբ տանտերերը նվազագույնը 2 անգամ կգրավեն նորեկների դարպասը: Գործակիցը 1,55 է:

«ՊՍԺ» — «Բորդո»

Թիմերը 13-ական միավորով մրցաշարային աղյուսակում հարևաններ են: 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 2 պարտություն. հետաքրքիր զուգադիպություն է:

Փարիզցիները այս դիմակայության ֆավորիտն են: Իբրահիմովիչի հեռանալուց հետո Կավանին ու Լուկաս Մոուրան իրենց թիմի հարձակման գծի առաջատարներն են: Առջևի գծում ամեն ինչ կարգին է, բայց նույնը չենք կարող ասել պաշտպանության մասին: Փարիզցիները շատ են բաց թողնում:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: Տանտերերի գոլը գրեթե կասկած չի հարուցում, իսկ «Բորդոն» բավական մարտունակ թիմ է և կարող է անակնկալի բերել մրցակցին: Ի դեպ, այս թիմերի միջև կայացած վերջին 2 հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի՝ 1:1 և 2:2: Այնպես որ, 1,93 գործակցով վերցնում ենք գոլերի փոխանակությունը:

«Բայեր» — «Բորուսիա» Դորտմունդ

Տուխելի թիմը հրաշալի տեմպ է հավաքել: «Մեղուները» երեքշաբթի սեփական դաշտում չեմպիոնլիգյան խաղում չպարտվեցին «Ռեալին» (2:2) և F խմբի առաջատարն են, իսկ ներքին առաջնությունում զիջում են միայն «Բավարիային»:

Ինչ վերաբերում է «Բայերին», ապա լևերկուզենցիների մոտ անհաջող շրջան է: Բունդեսլիգայի մեկնարկային 5 տուրերից հետո Շմիդի գլխավորած թիմը 7 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում: Չեմպիոնների լիգայում գործերը նույնպես հաջող չեն ընթանում: Երկու խաղում նույնքան ոչ-ոքի:

«Բորուսիան» 16 գոլով Բունդեսլիգայի ամենաարդյունավետ թիմն է, իսկ «Բայերը» պաշտպանությունում խնդիրներ ունի՝ բաց թողած 2 գոլ «Մայնցից», «Այնթրախտից» ու «Բորուսիա» Մ.-ից:  Առաջարկում ենք ««Բորուսիայի» գոլերը տոտալ 1,5-ից շատ» խաղադրույքը: Գործակիցը 1,75 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 8,90 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 7-րդ տուր
15:30/1 հկտ
«Սուոնսի» — «Լիվերպուլ»
Պրիմերա, 7-րդ տուր
18:15/1 հկտ
«Սևիլիա» — «Ալավես»
Լիգա 1, 8-րդ տուր
19:00/1 հկտ
«ՊՍԺ» — «Բորդո»
Բունդեսլիգա, 6-րդ տուր
20:30/30 հկտ
«Բայեր» — «Բորուսիա» Դորտմունդ
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ