Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 8,63 գործակցով

04:45, 26 մրտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկեն ազգային հավաքականների մասնակցությամբ 3 հանդիպում:

Հայաստան — Բելառուս

Խաղ, որը նշանակալից է տարբեր տեսանկյուններից: Հայաստանի ազգային հավաքականի ղեկին որպես գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն իր առաջին հանդիպումը կանցկացնի, այնինչ Բելառուսի դեմ խաղը Բերեզովսկու համար վերջինն է ընտրանու դարպասին:

Հայերի կազմում կադրային լուրջ խնդիրներ կան: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրահանգով այլևս երբեք հավաքական չեն հրավիրվի Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանը (ով վերջերս հայտարարեց, որ դադարեցնում է հավաքականում ելույթները), ինչպես նաև դարպասապահ Գևորգ Կասպարովը: Բարդ է ասել, թե ովքեր կարող են փոխարինել այս ֆուտբոլիստներին, քանի որ այս երեքն էլ առաջատարներ են իրենց դիրքերում: Դարպասապահի գոտին բաց է մնում: Բերեզովսկու հեռանալու դեպքում դարպասները պաշտպանելու հիմնական թեկնածուն Կասպարովն էր, բայց եղավ այն, ինչ եղավ:

Սուքիասյանը բազմաթիվ նորեկներ է հրավիրել ազգային հավաքական: Հայաստանի առաջնության երիտասարդ ներկայացուցիչներից զատ թիմը համալրել են նաև 3 լեգեոներներ՝ Գեղամ Ղադիմյանն ու Գոռ Մալաքյանը Ուկրաինայից և Դավիթ Արշակյանը Լիտվայից: Տեսնենք, թե որքանով նրանք կարող են օգուտ տալ հավաքականին:

Բելառուսի հավաքականը, ինչպես նաև մեր ընտրանին, չկարողացավ հաղթահարել Եվրո-2016-ի ընտրական փուլը: Ալեքսանդր Խաչկևիչի գլխավորությամբ բելառուսները խմբում զբաղեցրին 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 11 միավոր (9-ով ավելի, քան մեր ընտրանին): Հյուրերը լուրջ կադրային կորուստներ ունեն: Առանցքային 7 խաղացողներ վնասվածքների պատճառով չեն ժամանել Երևան, այդ թվում հիմնական դարպասապահ Յուրի Ժևնովն ու նախկին բարսելոնցի Ալեքսանդր Հլեբը:

Հայաստանի և Բելառուսի ընտրանիները նախկինում հանդիպել են 5 անգամ: Խաղերից երեքում հաղթել են բելառուսները, մեկում հայերը, ևս 1 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի:

Վաղուց չի հաղթել Հայաստանի հավաքականը: Նախորդ 13 խաղերում մեր ընտրանին 11 պարտություն է կրել, մյուս 2 հանդիպումներն էլ ավարտվել ոչ-ոքի արդյունքով: Ժամանակն է վերջ դնել այս անհաջող շարքին:

Հաշվի առնելով նոր գլխավոր մարզչի փաստը, Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումն ու դրանից, ինչպես նաև հաղթանակների ծարավից ու սեփական երկրպագուների հավատը վերականգնելուց բխող մոտիվացիայից, առաջարկում ենք խաղադրույք կատարել Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա: Բուքմեյքերները Սուքիասյանի թիմին համարում են ֆավորիտ և հաղթանակի համար առաջարկում 2,72 գործակիցը:

Հոլանդիա — Ֆրանսիա

Հոլանդիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում գրանցեց թերևս ամենամեծ սենսացիան: Ո՞վ կպատկերացներ, որ լինելով խմբի ֆավորիտ հոլանդացիները 4-րդ տեղով կավարտեն մրցաշարն ու չեն մեկնի Ֆրանսիա: Անշուշտ, լավ օրեր չեն ապրում «նարնջագույնները»:

Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, ապա Դեշամի թիմը վերելք է ապրում: Տնային մրցաշարում Ֆրանսիան գլխավոր ֆավորիտներից մեկն է: Դրա մասին են խոսում վերջին շրջանում թիմի վստահ ելույթները: Պոլ Պոգբան ֆրանսիացիների գլխավոր հույսն է: Գրիզմանը նույնպես հրաշալի մարզավիճակում է, իսկ Մարսիալը նորություն է «կապույտների» կազմում: Մի խոսքով, Ֆրանսիան բավական ճկուն ու արագ ֆուտբոլ խաղացող թիմ ունի, ի տարբերություն ներկայիս Հոլանդիայի:

Հաշվի առնելով թիմերի ներկայիս մարզավիճակը, առաջարկում ենք խաղադրույք կատարել Ֆրանսիայի ընտրանու հաղթանակի վրա: Բուքմեյքերները հյուրերին համարում են ֆավորիտ և նրանց հաղթանակի համար առաջարկում 2,13 գործակիցը:

Բրազիլիա — Ուրուգվայ

Աշխարհի հնգակի չեմպիոններն ընդդեմ աշխարհի կրկնակի չեմպիոնների: Շատ հետաքրքիր հանդիպում է լինելու: Թիմերն ընտրական խմբում զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ և 2-րդ հորիզոնականները: Բրազիլիան ամեն ինչ անելու է, որպեսզի հաղթանակ տանի ու բարելավի իր դիրքերն աղյուսակում, իսկ Ուրուգվայը բնականաբար չի ցանկանում պարտվել ու ձգտելու է ամենաքիչը ոչ-ոքիին:

Բայց այս խաղում ավելի տրամաբանական է վերցնել Դունգայի թիմի հաղթանակը: Առաջին` Պենտակամպեոններն ավելի բարձրակարգ թիմ ունեն, գերակշռում են աստղերը, երկրորդ` խաղը կայանում է Բրազիլիայում, որտեղ Սելեսաոն վերջին 4 խաղերում միմիայն հաղթանակ է տարել, երրորդ` Ուրուգվայը դժվարությամբ է խաղում բրազիլացիների դեմ ու նախորդ 6 խաղերում չի կարողացել հաղթել: Գումարած դրան, Բրազիլիայում միշտ հիշում են 1950 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում «Մարականայում» Ուրուգվայից կրած պարտությունն ու միշտ ձգտում են դրա համար ռևանշի հասնել: Հետևաբար բավականին շատ գործոններ խոսում են Բրազիլիայի առավելության մասին ու տրամաբանական կլինի այս խաղի համար ընտրել Հ1 խաղադրույքը: Գործակիցը 1,49 է:

Էքսպրես: Պարտված
Ընկերական խաղ
19:00/25 մրտ
Հայաստան - Բելառուս
Ընկերական խաղ
23:45/25 մրտ
Հոլանդիա - Ֆրանսիա
ԱԱ 2018, որակավորման փուլ, հարավամերիկյան գոտի
04:45/26 մրտ
Բրազիլիա - Ուրուգվայ
Վերջնական
Գ.
33% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ