Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 8,16 գործակցով

22:45, 22 հկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք եվրոպական թոփ առաջնությունների երեք հանդիպում: Ստացել ենք 8,16 գործակիցը:

«Արսենալ» — «Միդլսբրո»

«Արսենալը» հիմա Պրեմիեր լիգայի ամենաարագ թիմն է: «Զինագործները» ՉԼ-ի վերջին տուրում 6:0 հաշվով ջախջախեցին «Լյուդոգորեցին» և հրաշալի տրամադրություն ունեն: Օզիլն այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Սանչեսը նույնպես փայլուն գործեց: Լոնդոնցիների հարձակման գիծը գերազանց է դրսևորում իրեն:

«Միդլսբրոն» վատ մարզավիճակում է: Թիմը ոչ մի կերպ չի կարողանում հաղթել: Անգամ բարդ է հիշել, թե երբ է Այտոր Կարանկայի թիմը վերջին անգամ 3 միավոր վաստակել: Վենգերի թիմը դժվար թե խնդիրներ ունենա:

Առաջարկում ենք «Արսենալի» հաղթանակն ու տոտալ 2,5-ից շատ գոլը: Վենգերի հրաշալի թիմը սեփական դաշտում կլուծի համեստ հյուրերի հարցերը: Գործակիցը 1,80 է:

«Վալենսիա» — «Բարսելոնա»

«Վալենսիան» նոր գլխավոր մարզչի հետ վերջապես սկսել է հաղթանակներ տանել: Սեփական դաշտում «չղջիկները» կփորձեն դիմադրել հզոր «Բարսելոնային»:

Կատալոնացիները հրաշալի տեմպ են հավաքել: Չեմպիոնների լիգայում Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը: Մեսսին վնասվածքից հետո ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Արգենտինացին 3 գոլ խփեց Բրավոյին: Կատալոնացիների մոտ ամեն ինչ ստացվում է:

Հյուրերը ֆավորիտ են և ամենայն հավանականությամբ կհաղթեն «Վալենսիային»: «Կապտանռնագույնների» հարձակման եռյակն Ինիեստայի և Ռակիտիչի հետ միասին անսահման կրեատիվ ունի: Կառուցման փուլում գտնվող «Վալենսիան» դժվար թե կարողանա դիմադրել կատալոնացիներին, բայց գոլ խփել կարող է: Նախ «չղջիկները» խաղում են սեփական դաշտում, հետո Պիկեն ու Ալբան «Սիթիի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով չեն կարող մասնակցել առաջիկա հանդիպմանը: Դա Էնրիկեի թիմի համար շատ լուրջ կորուստ է: Այնպես որ, խաղում ենք գոլերի փոխանակության ու «Բարսելոնայի» հաղթանակի վրա: Գործակիցը 2,45 է:

«Միլան» — «Յուվենթուս»

«Յուվենթուսն» անկասկած մի գլուխ բարձր է «Միլանից»: Թուրինցիները լավ են տեղաշարժվում, ունեն հզոր հարձակման գիծ: Հիգուաինն արդեն լիովին ընտելացել է իր նոր թիմին, Դիբալան գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում: Բուֆֆոնն իրեն 18 տարեկան է զգում: «Լիոնի» դեմ չեմպիոնլիգյան խաղում Ջիջին հրաշալի գործեց՝ հետ մղելով 11 մետրանոց հարվածը:

«Միլանի» մոտ հաջող շրջան է: Թիմը 16 միավորով գտնվում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: Մոնտելլայի թիմը վերջին շրջանում անընդմեջ հաղթանակներ է տանում, բայց արդարության համար նշենք, որ ոչ ամենաուժեղ մրցակիցների նկատմամբ: Բակկան լավ մարզավիճակում է: Կոլումբացին իր թիմի և ընդհանրապես, առաջնության լավագույն ռմբարկուն է:

Չնայած հանդիպումը կայանալու է «Սան Սիրո» մարզադաշտում, այնուամենայնիվ, «Յուվենթուսը» ֆավորիտ է: Թուրինցիները թե՛ թիմային խաղով, թե՛ կարգով, թե՛ կազմով ավելի ուժեղ են: Առաջարկում ենք խաղադրույք կատարել «Ծեր Սինյորայի» հաղթանակի վրա: Գործակիցը 1,85 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 8,16 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 9-րդ տուր
18:00/22 հկտ
«Արսենալ» - «Միդլսբրո»
Պրիմերա, 9-րդ տուր
18:15/22 հկտ
«Վալենսիա» - «Բարսելոնա»
Ա Սերիա, 9-րդ տուր
22:45/22 հկտ
«Միլան» - «Յուվենթուս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ