Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 7,93 գործակցով

23:45, 16 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Չեմպիոնների լիգայի երկու և Եվրոպա լիգայի մեկ հանդիպում:

ՊՍԺ — «Չելսի»

Թիմերը կրկին կհանդիպեն փլեյ-օֆֆում: Ֆավորիտն անկասկած ՊՍԺ-ն է: Փարիզցիները լուծել են ազգային առաջնության հարցերը և ամբողջությամբ կկենտրոնանան Չեմպիոնների լիգայի վրա: Շատերը կարծում են, որ Բլանի թիմն արդեն հասունացել է լուրջ հաջողությունների համար: ՊՍԺ-ն հրաշալի մարզավիճակում է և կփորձի տանը հաղթել «Չելսիին»:

Ինչ վերաբերում է լոնդոնցիներին, ապա Հիդինկի օրոք նրանք անպարտելիության տպավորիչ շարք են ցույց տալիս, բայց չէի ասի, թե լավ են հանդես գալիս: Այնուամենայնիվ, «Պարկ դե Պրանսում» կայանալիք խաղին «ազնվականները» վատ մարզավիճակով չեն մոտենում: ԱՊԼ-ի վերջին տուրում Հիդինկի սաները 5:1 հաշվով ջախջախեցին «Նյուքասլին»: Եթե «Չելսին» ցանկանում է շարունակել պայքարը, ապա պետք է փորձի գոլ խփել Փարիզում: Այս ամենը թիմը քաջ գիտակցում է: Հրաշալի մարզավիճակում գտնվող փարիզցիները պարտավոր են սեփական դաշտում գոլ խփել Կուրտուային, այլապես Լոնդոնում բարդ կլինի: Իբրահիմովիչն անձամբ կզբաղվի այդ հարցով: Ավելին, Թերրին, Զուման ու Մատիչը չեն մասնակցելու խաղին: Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: Հատկանշական է, որ թիմերի միջև Փարիզում կայացած վերջին 2 խաղերում այն աշխատել է: Գործակիցը բավական բարձր է՝ 2,22:

«Բենֆիկա» — «Զենիթ»

Չեմպիոնների լիգայի խաղային օրվա մյուս հանդիպումը տեղի կունենա Պորտուգալիայում: «Բենֆիկան» «Էստադիո դա Լուզ» մարզադաշտում կընդունի ռուսական «Զենիթին», որը վերջին պաշտոնական խաղն անցկացրել է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին՝ «Գենտի» դեմ (1:2): Խաղային պրակտիկայի պակասը չի կարող չզգացվել սանկտպետերբուրգյան ակումբի խաղում: Երկար դադարից հետո թիմը պետք է մեծ նշանակության արտագնա հանդիպում անցկացնի:

Ինչ վերաբերում է «Բենֆիկային», ապա թիմը շատ լավ մարզավիճակում է: Լիսաբոնցիները Պորտուգալիայի առաջնության առաջատարն են: Ի տարբերություն ռուսական ակումբի՝ «Բենֆիկան» խաղային պրակտիկայի խնդիր չունի:

Երկու թիմերն էլ խաղից առաջ կորուստներ ունեն: Տանտերերի կազմում վնասվածքի պատճառով չեն խաղա պաշտպաններ Լուիսաոն և Պեդրո Ռեբոչոն, իսկ «Զենիթի» կազմում՝ դարպասապահ Մալաֆեեվը, կիսապաշտպաններ Ֆաիզուլինը և Ալեքսանդր Ռյազանցեվը:

Հաշվի առնելով, որ լիսաբոնցիները լավ մարզավիճակում են ու խաղալու են սեփական երկրպագուների աջակցությամբ, իսկ «Զենիթը» վաղուց պաշտոնական խաղ չի անցկացրել, խաղադրույք եմ կատարում «Բենֆիկայի» հաղթանակի վրա: Գործակիցը 2,14 է:

«Ֆեներբախչե» — «Լոկոմոտիվ»

Էքսպրեսսի համար ընրել ենք նաև Եվրոպա լիգայի այսօրվա միակ հանդիպումը: Թուրքական «Ֆեներբախչեն» սեփական դաշտում կընդունի «Լոկոմոտիվին»: «Ֆեներբախչեն» Սուպեր լիգայի առաջատարն է, չնայած երկրորդ տեղում ընթացող «Բեշիկթաշը» ստամբուլյան ակումբից 2 խաղ քիչ է անցկացրել: Կարծում եմ, որ տանտերերը կարգով ավելի բարձր են հյուրերից:

Ինչ վերաբերում է «Լոկոմոտիվին», ապա ռուսական ակումբը ազգային առաջնությունում անցկացրած 18 խաղերից հետո 3-րդ հորիզոնականում է: Մոսկվայի թիմն ունի նույն խնդիրը, ինչ «Զենիթը»՝ խաղային պրակտիկայի պակաս: Ռուսաստանում դեռ ընդմիջում է, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ թիմերի մարզավիճակի վրա: Վերջին պաշտոնական խաղը «Լոկոմոտիվն» անցկացրել է նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին: Եվրոպա լիգայի շրջանակներում Չերեվչենկոյի սաները հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեցին «Սկենդերբեուին»:

Հաշվի առնելով տանտերերի ավելի բարձր կարգը, սեփական դաշտում խաղալու գործոնը, ինչպես նաև «Լոկոմոտիվի» խաղային պրակտիկայի պակասը, խաղադրույք եմ կատարում «Ֆեներբախչեի» հաղթանակի վրա: Բուքմեյքերները հավատում են թուրքական ակումբին, այդ պատճառով էլ սահմանել են 1,67 գործակից:

Էքսպրես: Հաղթած
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/16 փտր
ՊՍԺ - «Չելսի»
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/16 փտր
«Բենֆիկա» - «Զենիթ»
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ
21:00/16 փտր
«Ֆեներբախչե» - «Լոկոմոտիվ»
Վերջնական
Գ.
75% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 75%
Չի՛ հաղթի 25%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ