Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 7,42 գործակցով

23:45, 15 մրտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղային օրվա 2 պատասխան հանդիպում:

«Մանչեսթեր Սիթի» — «Դինամո Կիև»

Առաջին խաղում Պելեգրինիի թիմը 3:1 հաշվով հյուրընկալվելիս հաղթեց և գործնականում 1/4 եզրափակչում է: Անգլիայում «Մանչեսթեր Սիթին» կփորձի հաղթել ու ուրախացնել սեփական երկրպագուներին:

«Քաղաքաբնակները» ՉԼ-ում բավական արդյունավետ են գործում: Այնտեղ անցկացրած վերջին 7 խաղերից վեցում «Սիթին» միջինը 2,5 գոլ է խփել: Ագուերոն լավ մարզավիճակում է:

Երկու թիմերն էլ խաղից առաջ կորուստներ ունեն: Հյուրերի կազմում կիևցիներին չի կարողանա օգնել Մորոզյուկը, իսկ մանչեսթերցիներից վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Նասրին, Դե Բրույնեն ու Դելֆը:

Հաշվի առնելով տանտերերի ավելի բարձր կարգը, սեփական դաշտի գործոնն ու վիճակագրությունը, առաջարկում ենք խաղադրույք կատարել «Ման. Սիթիի» հաղթանակի և տոտալ 2,5-ից շատ գոլի վրա: «Էյթիհադում» պետք է, որ ուրախ ֆուտբոլ ընթանա: Գործակիցը 2,37 է:

«Աթլետիկո Մադրիդ» — ՊՍՎ

Առաջին խաղում գոլեր չգրանցվեցին, ինչը նշանակում է, որ դիմակայության ելքը կորոշվի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Մադրիդցիները քաջ գիտակցում են, որ գոլ բաց թողնելու դեպքում իրավիճակը կտրուկ կբարդանա, հետևաբար կբետոնեն առանց այն էլ ամուր պաշտպանությունը: Գաղտնիք չէ, որ այդ գործում Սիմեոնեի սաներն աշխարհում լավագույններից են: Հազվադեպ է մրցակիցներին հաջողվում հյուրընկալվելիս գոլ խփել «Աթլետիկոյին»:

Երկու թիմերն էլ պատասխան խաղից առաջ կորուստներ ունեն: Մադրիդցիներից վնասվածքների պատճառով չեն խաղա Տիագոն ու Սավիչը, իսկ հոլանդացիների կազմում՝ Սիմոն Պոուլսենը, Գաստոն Պերեյրոն էլ կարմիր քարտի պատճառով որակազրկված է: ՊՍՎ-ի կազմում շարք է վերադարձել թիմի առաջատար հարձակվող Լուկ դե Յոնգը, ով բաց թողեց առաջին հանդիպումը: Սա լուրջ համալրում է հյուրերի համար:

Հաշվի առնելով տանտերերի ավելի բարձր կարգը, սեփական դաշտի գործոնը, ինչպես նաև ամուր պաշտպանությունը, առաջարկում ենք ««Աթլետիկոյի» հաղթանակ և ՏՔ 2,5 գոլ» խաղադրույքը: Մադրիդցիների խաղերի 80%-ն ավարտվում են 1:0 կամ 2:0 հաշիվներով: Գրիզմանն ու ընկերները 1-2 անգամ կարող են տխրեցնել Հոլանդիայից ժամանած հյուրերին, բայց գոլային հրավառություն դժվար թե լինի, իսկ «Աթլետիկոյի» գոլ բաց չթողնելը լիովին տրամաբանական է: Գործակիցը բավական բարձր է՝ 3,13:

Էքսպրես: Պարտված
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/15 մրտ
«Մանչեսթեր Սիթի» - «Դինամո Կիև»
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/15 մրտ
«Աթլետիկո Մադրիդ» - ՊՍՎ
Վերջնական
Գ.
100% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ