Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 6,79 գործակցով

23:45, 19 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկական հանդիպում:

«Բոլոնյա» — «Յուվենթուս»

Թուրինցիները «Բավարիայի» դեմ ՉԼ-ի տնային հանդիպումից առաջ ուղևորվում են Բոլոնյա: Թիմերի միջև առաջին շրջանում կայացած հանդիպումն ավարտվել է Իտալիայի չեմպիոնի 3:1 հաշվով հաղթանակով: «Յուվենթուսը» Ա Սերիայում ֆանտաստիկ ընթացք է հավաքել: Անհաջող մեկնարկից հետո Ալեգրիի սաները միայն հաղթանակներ են տանում, բայց այս հանդիպումը տարբերվում է մյուսներից: «Բիանկոներիները» կփորձեն ուժեր խնայելով հաղթանակի հասնել: Կասկածից վեր է, որ նրանք մտապահելու են «Բավարիայի» դեմ կարևոր խաղը: Պոգբան և Դիբալան հրաշալի մարզավիճակում են: Պետք է նաև նշել, որ հյուրերը մեծ կորուստներով են մոտենում այս խաղին: Կասերեսը, Մանջուկիչը, Կյելինին, Խեդիրան և Ալեքս Սանդրոն վնասվածքների պատճառով չեն կարող օգնել իրենց թիմին:

Ինչ վերաբերում է «Բոլոնյային», ապա թիմն ընթանում է 10-րդ հորիզոնականում: Տանտերերն՝ ի տարբերություն «Յուվեի», խաղից առաջ ընդամենը 1 կորուստ ունեն՝ պաշտպան Լուկա Ռոսետինին:

Հաշվի առնելով «Յուվենթուսի» բարձր կարգը, «Բավարիայի» դեմ գալիք բարդ հանդիպումը, ինչպես նաև «Բոլոնյայի» անկայուն խաղը, 2.12 գործակցով առաջարկում եմ ««Յուվենթուսի» հաղթանակ և ՏՔ 3.5 գոլ» տարբերակը:

«Լևանտե» — «Խետաֆե»

Լա լիգայի ետնապահը կհյուրընկալի «Խետաֆեին»: Եթե «Լևանտեն» ցանկանում է պահպանել տեղը ուժեղագույնների խմբում, ապա պետք է սեփական դաշտում փորձի հաղթել «Խետաֆեին», որը ամենաուժեղ մրցակիցը չէ: Վալենսիացիները «Սյուտատ դե Վալենսիա» մարզադաշտում բավական արդյունավետ են գործում: Հատկանշական է, որ գրեթե բոլոր տնային խաղերում Ռուբիի սաները գոլ են ընդունում սեփական դարպասը: Ավելին, տանտերերի կազմում Խոսե Մարին, Պեդրո Լոպեսն ու Իվան Լոպեսն վնասվածքի պատճառով չեն մասնակցի առաջիկա հանդիպմանը, ինչը շատ կթուլացնի «Լևանտեի» պաշտպանությունը: Հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռուբեն Գարսիան նույնպես բաց կթողնի մադրիդցիների դեմ խաղը:

«Խետաֆեն»՝ ի տարբերություն մրցակցի, ուժեղագույնների խումբը լքելու վտանգի տակ չէ, բայց եվրագավաթներում հայտնվելու շանսեր էլ չունի:

Հաշվի առնելով «Խետաֆեի» ավելի լավ մարզավիճակը, «Լևանտեի» պաշտպանության խնդիրներն ու հարազատ երկրպագուների աջակցությունը, կարծում եմ, որ իսպանական միջակները կփոխանակվեն գոլերով: 1,93 գործակցով առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը:

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» — «Համբուրգ»

Ֆրանկֆուրտում Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում տեղի «Այնտրախտը» կընդունի «Համբուրգին»: Այստեղ կրկին գործ ունենք գերմանական միջակ թիմերի հետ: Համբուրգցիները նախորդ տարի մի կերպ տեղը պահպանեցին Բունդեսլիգայում և այս մրցաշրջանում՝ համեմատած նախորդի, ավելի լավ են հանդես գալիս: Բրունո Լաբադիայի սաները 21 տուրերից հետո 11-րդ հորիզոնականում են:

Ինչ վերաբերում է տանտերերին, ապա «Այնտրախտը» 21 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում: Ե՛վ հյուրերը, և՛ տանտերերը շատ են բաց թողնում: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում կայացած 21 խաղերում ֆրանկֆուրտցիները բաց են թողել 37, իսկ համբուրգցիները՝ 30 գնդակ: Հատկանշական է, որ 15-րդ հորիզոնականում ընթացող «Այնտրախտը» համբուրգցիներից շատ է գոլ խփել (27-25): Առաջին շրջանում կայացած հանդիպումը ավարտվել է 0:0 հաշվով: Դրանից առաջ կայացած 2 խաղերում թիմերը փոխանակվել են գոլերով և մեկական անգամ 2:1 հաշվով հաղթանակ տարել:

Հաշվի առնելով մրցակիցների կարգերի հավասարությունն ու անվստահ խաղը պաշտպանությունում, առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» տարբերակը: Թիմերի միջև կայացած խաղերի մեծ մասում այն աշխատել է: Գործակիցը 1,66 է:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա
23:45/19 փտր
«Բոլոնիա» - «Յուվենթուս»
Լա լիգա
23:30/19 փտր
«Լևանտե» - «Խետաֆե»
Բունդեսլիգա
23:30/19 փտր
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Համբուրգ»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ