Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 6,40 գործակցով

00:05, 11 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի գավաթների մեկական հանդիպում: «Բոխումը» կընդունի «Բավարիային», ՊՍԺ-ն՝ «Լիոնին», իսկ «Վալենսիան»՝ «Բարսելոնային»:

«Բոխում» — «Բավարիա»

«Բավարիան» հյուրընկալվում է 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող համեստ «Բոխումին», ով հասել է մինչև գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ ու հանդիպել այնպիսի մրցակցի, որի արգելքն անհնար է հաղթահարել: Գերմանիայում «Բավարիան» մրցակիցներ չունի: Մյունխենցիները առաջնությունում 8 միավոր առաջ են «Բորուսիայից» և մոտ են հերթական չեմպիոնությանը: Բունդեսլիգայում անցկացրած 20 տուրերում Գվարդիոլայի սաները 50 գոլ են խփել՝ միջինը 2,5 գոլ ամեն խաղում, ինչը տպավորիչ ցուցանիշ է: Կարծում եմ, որ նման հզոր հարձակում ունեցող թիմի համար «Բոխումին» 3 գոլ խփելն այնքան էլ բարդ խնդիր չէ: Առաջարկում եմ ««Բավարիայի» անհատական ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը, որի գործակիցը 1,64 է:

ՊՍԺ — «Լիոն»

Հետաքրքիր հանդիպում է սպասվում: Ֆավորիտն անկասկած փարիզյան թիմն է: ՊՍԺ-ի հարձակումը հրաշքներ է գործում Ֆրանսիայում: Իբրահիմովիչը գրեթե բոլոր խաղերում գոլ է խփում: Ինչ վերաբերում է «Լիոնին», ապա թիմն այնքան էլ հաջող հանդես չի գալիս Լիգա 1-ում: 25 տուրերից հետո Յուբեր Ֆուրնեի թիմն ընթանում է 6-րդ հորիզոնականում, մինչդեռ նախորդ մրցաշրջանում երկրի փոխչեմպիոնն էր: Սեփական դաշտում ՊՍԺ-ն չի սայթաքում: Այդ պատճառով էլ առաջարկում եմ «ՊՍԺ-ի հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը, որի գործակիցը 1,98 է: Թիմերի վերջին հանդիպումները գոլառատ են ստացվել:

«Վալենսիա» — «Բարսելոնա»

Հանդիպում, որում ոչինչ չի որոշվում: Ո՞ր թիմը կարող է առաջին խաղում «Բարսելոնային» 0:7 հաշվով պարտվելուց հետո չեզոքացնել այդ տարբերությունը: Թիմերը բնականաբար փորձարարական կազմերով են խաղադաշտ դուրս գալու: Սովորաբար այն խաղերը, որոնցից ոչինչ կախված չեն, գոլառատ են ստացվում: Ինտրիգ չկա, իսկ նման դեպքում թիմերը մտածում են հիմնականում հարձակման մասին: Գարի Նևիլի թիմն անպայման առաջ կգնա և կփորձի ուրախացնել իր երկրպագուներին: Դե իսկ «Բարսելոնան» բաց ֆուտբոլի ժամանակ իրեն զգում է այնպես, ինչպես ձուկը՝ ջրում: 1,97 գործակցով առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն և ՏՇ 2,5 գոլ» տարբերակը:

Էքսպրես: Պարտված
Գերմանիայի գավաթ
23:30/10 փտր
«Բոխում» - «Բավարիա»
Ֆրանսիայի գավաթ
00:05/11 փտր
ՊՍԺ - «Լիոն»
Իսպանիայի գավաթ
00:00/11 փտր
«Վալենսիա» - «Բարսելոնա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ