Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 5,87 գործակցով

23:45, 17 փտր 2016
Խաղում է
«Ամենօրյա էքսպրեսս» ավանդական բաժնի շրջանակներում դիտարկում ենք երեք հանդիպում: Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի հետաձգված խաղում «Բարսելոնան» կհյուրընկալվի Խիխոնի «Սպորտինգին», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան «Ռոմա» — «Ռեալ Մադրիդ» եւ «Գենտ» — «Վոլֆսբուրգ» զույգերի առաջին հանդիպումները: 

«Սպորտինգ Խիխոն» — «Բարսելոնա» 

Կատալոնացիները պետք է հաղթեն այս խաղում, քանի որ այդ դեպքում թիմը երկրորդ տեղում ընթացող «Աթլետիկոյից» առաջ կանցնի արդեն 6 միավորով: Բայց միեւնույն ժամանակ կարծում եմ, որ «Բարսելոնան» իրեն չի տանջի, քանզի առաջիկայում կարեւորագույն հանդիպումներ են սպասվում: Հետեւաբար, Լուիս Էնրիկեի թիմը կփորձի առանց մեծ ուժեր գործադրելու ապահովել հերթական 3 միավորը: Բացի այդ, «Սպորտինգը» վերջին ժամանակահատվածում լավ արդյունքներ է ցույց տվել, խաղալու է տանը եւ դժվար թե 6-7 գնդակ տեսնենք: Այդ պատճառով առաջարկում եմ խաղադրույք կատարել ««Բարսելոնայի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ»-ի վրա:

«Ռոմա» — «Ռեալ Մադրիդ» 

Երկու թիմերն էլ հունվարին փոխեցին գլխավոր մարզիչներին ու սկսեցին հաջող հանդիպումներ անցկացնել: Սպալետիի գլխավորությամբ «Ռոման» արդեն 4 խաղ անընդմեջ հաղթում է, իսկ Զիդանի օրոք «Ռեալը» 5 հաղթանակ է տարել, 1 խաղ ավարտել ոչ-ոքի: Չնայած այդ ամենին` «Ռեալը» վստահ հանդես չի գալիս հյուրընկալվելիս: Նույն Զիդանի մարզիչ դառնալուց հետո թիմը ոչ-ոքի է խաղացել «Բետիսի» հետ, մեծ դժվարությամբ հաղթել «Գրանադային» . . . կարելի է սպասել, որ այսօր եւս «Ռեալը» անհաջող կխաղա հյուրընկալվելիս, քանզի «Ռոման» անհամեմատ ուժեղ է ե՜ւ «Բետիսից», ե՜ւ «Գրանադայից»: Բացի դրանից, «Ռեալն» այդքան էլ հաջող չի խաղում Իտալիայում: Եվ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ «Արքայական ակումբը» ավելի շատ հույսը կկապի տնային խաղի վրա, բավականին լավ տարբերակ է ««Ռոման չի պարտվի» խաղադրույքը:

«Գենտ» — «Վոլֆսբուրգ» 

Կանխատեսման տեսանկյունից` ամենաբարդ հանդիպումներից մեկը: Ի սկզբանե երկու խաղադրույք էի մտածել այս խաղի վերաբերյալ. առաջին` ՏՔ 3,5 գոլ, երկրորդ` «Գենտը» չի պարտվի: Ընտրեցի երկրորդ տարբերակը, որովհետեւ նախ առաջինի համար սահմանված գործակիցը ցածր էր, երկրորդ` «Գենտը» հիանալի արդյունքներ է ցույց տալիս` հատկապես տանը, երրորդ` «Վոլֆսբուրգը» շատ վատ է սկսել տարին ու ընդհանուր առմամբ, վերջին 6 խաղերում ընդամենը մեկ հաղթանակ է տարել:

Էքսպրես: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր
21:30/17 փտր
«Սպորտինգ Խիխոն» - «Բարսելոնա»
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. առաջին հանդիպում
23:45/17 փտր
«Ռոմա» - «Ռեալ Մադրիդ»
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. առաջին հանդիպում
23:45/17 փտր
«Գենտ» - «Վոլֆսբուրգ»
Վերջնական
Գ.
33% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ