Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 5,28 գործակցով

23:45, 09 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Գերմանիայի և Անգլիայի գավաթների 1/4 եզրափակչի մեկական հանդիպում: «Վեսթ Հեմը» կընդունի «Լիվերպուլին», իսկ «Շտուտգարտը»՝ Դորտմունդի «Բորուսիային»:

«Վեսթ Հեմ» — «Լիվերպուլ»

«Լիվերպուլը» գտնվում է ծանր վիճակում: Կլոպի թիմը վերջին 9 խաղերից ընդամենը երկուսում է հաղթել: Պրեմիեր լիգայի վերջին տուրում մերսիսայդցիները 2:0 հաշվով հաղթում էին «Սանդերլենդին», բայց խաղավարտին 2 գոլ բաց թողեցին: Սա խոսում է թիմի անկայուն պաշտպանության մասին, և ոչ միայն պաշտպանության: «Կարմիրների» դարպասապահ Մինյոլեն նույնպես անվստահ է գործում: Ինչպես երևում է, «Նորվիչի» նկատմամբ տարած 5:4 հաշվով հաղթանակը Կլոպի թիմի վրա վատ հետևանքներ թողեց: Այդ օրվանից ի վեր լիվերպուլցիները 4 խաղ են անցկացրել՝ 2 պարտություն և 2 ոչ-ոքի: Մի խոսքով, սկսվում է մրցաշրջանի ամենակարևոր հատվածը, բայց «Լիվերպուլը» վատ մարզավիճակում է:

Ինչ վերաբերում է «Վեսթ Հեմին», ապա թիմը պարզապես հրաշալի է խաղում սեփական դաշտում: Վերջին անգամ Սեմ Էլլարդայսի թիմը «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում պարտվել է 2015 թվականի օգոստոսի 22-ին, պատկերացնու՞մ եք: Ընթացիկ մրցաշրջանում «Վեսթ Հեմը» իսկական պատուհաս է դարձել անգլիական ֆուտբոլի գրանդների համար: Թիմը հաղթել է «Արսենալին» (2:0), «Մանչեսթեր Սիթիին» (2:1), «Չելսիին» (2:1), «Լիվերպուլին» (3:0), ինչպես նաև միավորներ խլել «Մանչեսթեր Յունայթեդից» և «Էվերթոնից»: Այս և այլ հրաշալի խաղերի արդյունքում Էլլարդայսի թիմն այժմ գտնվում է Եվրոպա լիգայի ուղեգիր պարգևող 6-րդ հորիզոնականում, մինչդեռ «Լիվերպուլն» իններորդն է, ինչը հաջորդ մրցաշրջանում մերսիսայդցիներին «կփակի» Անգլիայում:

Կարծում եմ՝ պարզ է, թե ով է այս խաղում ֆավորիտը: Հիմա անդրադառնանք թիմերի վերջին անհատական հանդիպումներին: Ընթացիկ մրցաշրջանում «Վեսթ Հեմն» ու «Լիվերպուլը» արդեն 3 անգամ հանդիպել են: Պրեմիեր լիգայում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելիս հաղթել է 3:0, իսկ սեփական դաշտում՝ 2:0 հաշվով: Թիմերի երրորդ՝ վերջին դիմակայությունը կայացել է Գավաթի խաղարկությունում և ավարտվել 0:0 հաշվով: 3 խաղ, 5 ընդունած և ոչ մի խփած գնդակ. ահա ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» խղճուկ ցուցանիշն ընդդեմ «Վեսթ Հեմի»: Կարծում եմ, որ բոլոր հիմքերն ունենք տանտերերի հաղթանակին հավատալու համար: Ավելին, վնասվածքի պատճառով կենտրոնական պաշտպաններ Շկրտելն ու Լովրենը այսօր չեն կարող օգնել «Լիվերպուլին», ինչը մեծ կորուստ է մերսիսայդցիների համար: 2,59 գործակցով խաղադրույք եմ կատարում «Վեսթ Հեմի» հաղթանակի վրա:

«Շտուտգարտ» — «Բորուսիա Դորտմունդ»

Այժմ տեղափոխվենք Գերմանիա: Բունդեսլիգայի ամենաարդյունավետ թիմը կհյուրընկալվի ամենաթույլ պաշտպանություն ունեցող «Շտուտգարտին»: Տուխելի թիմն առաջնության 20 խաղերում 52 գոլ է խփել և այդ ցուցանիշով գերազանցում է անգամ չեմպիոն «Բավարիային» (50): «Շտուտգարտն» իր հերթին Բունդեսլիգայի ամենավատ պաշտպանություն ունեցող թիմն է: Յուրգեն Կրամնիի թիմը 20 տուրում 41 գնդակ է բաց թողել՝ միջինը 2 գոլ ամեն խաղում: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ «Շտուտգարտը» շատ է գոլ խփում: Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում թիմը 31 գոլ է խփել, ինչը չորրորդ լավագույն ցուցանիշն է գերմանական ուժեղագույն դիվիզիոնում:

«Շտուտգարտը» լավ մարզավիճակում է: Կրամնիի թիմը վերջին 5 խաղերում նույնքան հաղթանակ է տոնել: Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում էլ աշխատել է «ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Դորտմունդցիների գործերն էլ վատ չեն ընթանում: Տուխելի թիմը վստահորեն ամրապնդվել է Բունդեսլիգայի 2-րդ հորիզոնականում:

Ինչ վերաբերում է թիմերի անհատական դիմակայություններին, ապա վերջին 3 խաղերում ամենաքիչը 4 գոլ է գրանցվել: Ընդ որում՝ բոլոր 3 խաղերում էլ թիմերը փոխանակվել են գոլերով: Կարծում եմ, որ այս անգամ էլ կարելի է գոլառատ հանդիպում ակնկալել, գոլառատ հանդիպում, որտեղ «մեղուները» բարձր կարգի հաշվին կհաղթեն: 2,04 գործակցով առաջարկում եմ ««Բորուսիայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
Անգլիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
23:45/9 փտր
«Վեսթ Հեմ» - «Լիվերպուլ»
Գերմանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
23:30/9 փտր
«Շտուտգարտ» - «Բորուսիա Դորտմունդ»
Վերջնական
Գ.
43% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 7 մարդ
Կհաղթի՛ 43%
Չի՛ հաղթի 57%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ