Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 5,15 գործակցով

23:00, 17 մյս 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք 3 հանդիպումը: Իսպանիայի և Անգլիայի առաջնություններում կկայանա հետաձգված 1-ական հանդիպում, իսկ Իտալիայում «Յուվենթուսն» ու «Լացիոն» կվիճարկեն երկրի գավաթը:

«Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Յունայթեդ»

Ոչինչ չորոշող հանդիպում: Պրեմիեր լիգայում այս թիմերն այլևս ոչնչի համար չեն պայքարում: «Սաութհեմփթոնը» 45 միավորով իններորդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ հորիզոնականում է: Մոուրինյոյի թիմը նվազագույնը կպահպանի այդ տեղը, իսկ չեմպիոնլիգյան քառյակ ներխուժելու շանսեր չկան:

Վան Դիյկը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Սաութհեմփթոնի» առաջիկա հանդիպումը: Հյուրերի լազարեթում ասեղ գցելու տեղ չկա: Ֆոսու-Մենսահը, Ռոխոն, Իբրահիմովիչը, Լյուկ Շոուն ու Էշլի Յանգը շարունակում են ապաքինվել վնասվածքներից: Այսքանը դեռ բավական չէ, որակազրկման պատճառով չի խաղա նաև Ֆելաինին:

«Մանչեսթեր Յունայթեդը» կենտրոնացած է Եվրոպա լիգայի վրա, հետևաբար ուժեր կխնայի, կխուսափի բախումներից: Մանկունյացիների մասնակցությամբ հանդիպումները հազվադեպ են գոլառատ ստացվում, ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 36 խաղերից միայն քսաներեքում է 3 և ավելի գոլ խփվել: «Սաութհեմփթոնը» նույնպես չի փայլում արդյունավետությամբ: «Սրբերը» ընթացիկ մրցաշրջանում 6 անգամ 0:0 հաշվով են ավարտել հանդիպումը: Գումարած այս ամենին, մոտիվացիա երկու թիմերի մոտ էլ առանձնապես չկա: Այնպես որ, 1,72 գործակցով առաջարկում ենք տոտալ 2,5-ից քիչ գոլը:

«Սելտա» — «Ռեալ Մադրիդ»

Վերջապես կկայանա այս հանդիպումը: Զիդանի թիմին բաղձալի չեմպիոնությանը հասնելու համար մնացել է 2 հանդիպում, որոնցից մեկը Վիգոյի «Բալայդոս» մարզադաշտում: Մադրիդն այս մարզադաշտի հետ կապված այնքան էլ լավ հիշողություններ չունի, քանի որ հենց «Բալայդոսում» դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից: Ընդհանրապես, «Սելտան» ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» համար շատ անհարմար մրցակից է: Թիմերը 3 անգամ հանդիպել են, բայց «արքայական» ակումբն ընդամենը 1 անգամ է կարողացել հաղթանակ տանել, այն էլ մի կերպ՝ 2:1 հաշվով: Դա էլ դեռ բավական չէ, «Սելտան» կարողացավ «Սանտիագո Բեռնաբեուում» 2:1 հաշվով հաղթել ու ընդհատել մադրիդցիների անպարտելիության տպավորիչ շարքը:

Բայց այս ամենը տեղի է ունեցել մրցաշրջանի միջնամասում, երբ «Սելտան» մոտիվացված էր: Այժմ Էդուարդո Բերիցոյի թիմը սարսափելի մարզավիճակում է: «Սելտան» մոռացավ առաջնության մասին և կենտրոնացավ միայն Եվրոպա լիգայի վրա, ինչը հանգեցրեց մարզավիճակի կորստի: Վիգոցիները առաջնության վերջին 8 խաղերից յոթում պարտվել են:

«Ռեալի» մոտ հակառակ պատկերն է: Թիմը մոտիվացիայի պակաս չունի և պայքարում է 2 ճակատով: Զիդանի տղաները շատ արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում: «Սելտան» Լա լիգայում չորրորդ վատագույն պաշտպանություն ունեցող թիմն է, իսկ «Ռեալը» Եվրոպայում ամենաանխափան գործող գոլային մեքենաներից մեկն է: Առաջարկում ենք ««Ռեալի» հաղթանակ և ՏՇ 3,5 գոլ» խաղադրույքը: Եթե խաղա մադրիդցիների երկրորդ կազմը, ապա արդյունավետության հարցը կարելի է լուծված համարել: Գործակիցը 1,76 է:

«Յուվենթուս» — «Լացիո»

Իտալիայի գավաթը այս տարի կվիճարկեն Թուրինի «Յուվենթուսն» ու Հռոմի «Լացիոն»: «Յուվենթուսը» Եվրոպայի միակ թիմն է, որը կարող է 2016/17թթ. մրցաշրջանում տրեբլ ձևակերպել: Ա Սերիայում չեմպիոնության հարցը վաղուց փակված է, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ալեգրիի թիմը կմրցի «Ռեալի» հետ: Ինչ վերաբերում է «Լացիոյին», ապա հռոմեացիները 70 միավորով առաջնությունում չորրորդն են և չորրորդն էլ կմնան:

Պատասխանատու խաղից առաջ երկու թիմերի կազմերում էլ կորուստներ կան: Պյացան, Խեդիրան ու Ռուգանին եզրափակչում չեն կարող օգնել «Ծեր Սինյորային», իսկ հյուրերի կազմում կբացակայի դարպասապահ Ֆրեդերիկո Մարկետին:

Եզրափակիչները հազվադեպ են գոլառատ անցնում: Այստեղ սխալի գինը շատ թանկ է: Թիմերը նախ մտածում են սեփական դարպասն անառիկ պահելու մասին, հետո նոր գրոհելու: Բաց ֆուտբոլն անկասկած բացառված է: Առաջարկում ենք տոտալ 2,5-ից քիչ գոլը: Ի դեպ, թիմերի միջև կայացած վերջին 4 խաղերում այն աշխատել է: Գործակիցը 1,70 է:

Էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում ստացանք 5,15 գործակիցը:

Էքսպրես: Հաղթած
ԱՊԼ, 28-րդ տուրից հետաձգված հանդիպում
22:45/17 մյս
«Սաութհեմփթոն» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Պրիմերա, 21-րդ տուրից հետաձգված հանդիպում
23:00/17 մյս
«Սելտա» — «Ռեալ Մադրիդ»
Իտալիայի գավաթ, եզրափակիչ
23:00/17 մյս
«Յուվենթուս» — «Լացիո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ