Ամենօրյա էքսպրեսս. խաղում ենք 4,27 գործակցով

23:45, 20 փտր 2018
«Բուքմեյքերների Ռեյտինգն» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում դիտարկում է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի խաղային օրվա հանդիպումները: Կմրցեն «Չելսի» — «Բարսելոնա» և «Բավարիա» — «Բեշիքթաշ» զույգերը:

«Չելսի» — «Բարսելոնա»

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ամենահետաքրքիր զույգերից մեկը: Վերջին 10-15 տարում մրցաշարը հարուստ է այս թիմերի միջև դիմակայություններով: 2009 թվականին Ինիեստայի գոլը, 2012-ին Մեսսիի չիրացրած 11-մետրանոցը… Սրանք իրադարձություններ են, որոնք հիշում են ֆուտբոլի բոլոր երկրպագուները:

Մասնագետները դիմակայության բացահայտ ֆավորիտ են համարում «Բարսելոնային»: Վալվերդեի թիմը շատ ավելի լավ վիճակում է: Այնուամենայնիվ, «Չելսին» միշտ էլ բարդ և անհարմար մրցակից է եղել կատալոնացիների համար: Կոնտեի գլխավորած թիմը սեփական հարկի տակ հաստատ դժվարություններ կստեղծի «Բարսելոնայի» համար: Բոլորին է հայտնի, որ իտալացին հրաշալի մարտավար է:

Գոլառատ հանդիպում չի ակնկալվում: «Չելսին» կպաշտպանվի և կփորձի օգտագործել իր ստեղծած յուրաքանչյուր պահ, որպեսզի «Կամպ Նոու» գնա առավելությամբ, բայց անգամ ոչ-ոքիին «ազնվականները» դեմ չեն լինի: «Բարսելոնան», իր հերթին, նույնպես զգուշավոր կգործի, քանի որ շեշտը դնելու է տնային հանդիպման վրա:

Հաշվի առնելով վերը նշվածը և այն, որ «Չելսին» խաղալու է սեփական պատերի ներքո, առաջարկում ենք խաղադրույք կատարել «1X և Քիչ 3,5» տարբերակի վրա՝ տանտերերը չեն պարտվի, իսկ խաղն այնքան էլ գոլառատ չի ստացվի: Գործակիցը 2,17 է:

«Բավարիա» — «Բեշիքթաշ»

Այս զույգում ֆավորիտն առավել քան ակնհայտ է: Շատերի համոզմամբ «Բավարիան» հենց տանն է լուծելու հաջորդ փուլի ուղեգրի հարցը: Եվ իրոք, պետք է սպասել իրադարձությունների նման զարգացման, քանի որ Հայնկեսի թիմը սեփական հարկի տակ լրիվ այլ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում:

«Բավարիան» լիովին կենտրոնացած է Չեմպիոնների Լիգայի վրա, քանի որ Բունդեսլիգայում ահռելի առավելություն ունի մրցակիցների նկատմամբ: Կասկած չկա, որ մյունխենցիներն այս տարի էլ են դառնալու Գերմանիայի չեմպիոն: Ինչ վերաբերում է «Բեշիքթաշին», ապա թուրքական ակումբն ընդամենը 4-րդն է ներքին առաջնությունում:

Ինտրիգ այս դիմակայությունում չի լինի, քանի որ թիմերի կարգերը չափազանց տարբեր են: «Բավարիան» գնալու է առաջ և փորձելու է պատասխան հանդիպումը դարձնել ձևական բնույթի: Առաջարկում ենք «Հ1 երկու խաղակեսում էլ» տարբերակը: Գործակիցը 1,97 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունում էքսպրեսսի համար ստացանք 4,27 գործակիցը!

Էքսպրես: Հաղթած
Չեմպիոնների Լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
23:45/20 փտր
«Չելսի» - «Բարսելոնա»
Չեմպիոնների Լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
23:45/20 փտր
«Բավարիա» - «Բեշիքթաշ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ