Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 3,10 գործակցով

00:00, 28 փտր 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք խաղային օրվա 2 հանդիպումը: Ա Սերիայի 26-րդ տուրը կփակեն «Ֆիորենտինան» ու «Տորինոն», իսկ Մառախլապատ Ալբիոնում կմրցեն «Լեսթերն» ու «Լիվերպուլը»:

«Ֆիորենտինա» — «Տորինո»

Թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են: «Ֆիորենտինան» 40 միավորով ութերորդն է, իսկ «Տորինոն» 5 միավոր ավելի քիչ է վաստակել և գտնվում է իններորդ հորիզոնականում:

«Ֆիորենտինան» լավ մարզավիճակում չէ: Մյոնխենգլադբախում 1:0 հաշվով հաղթելուց հետո «մանուշակները» սեփական հարկի տակ 2:4 հաշվով զիջեցին «Բորուսիային» և դուրս մնացին Եվրոպա լիգայի խաղարկությունից: 16 րոպեում իտալական ակումբը 4 գնդակ բաց թողեց: Սա խոսում է պաշտպանությունում առկա բազմաթիվ խնդիրների մասին: Թիմի գլխավոր մարզիչ Պաոլո Սոուզան լուրջ քննադատության տակ է: Սեփական հարկի տակ «Ֆիորենտինան» իրավունք չունի հարազատ երկրպագուների առաջ երկրորդ անընդմեջ անհաջող խաղն անցկացնել: Պետք է հաղթել և վերականգնել երկրպագուների վստահությունը: Լեհ դարպասապահ Դրագովսկին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումը: Սա լուրջ կորուստ է: Քթի կոտրվածքի պատճառով խաղին չի մասնակցի «մանուշակների» ձախ պաշտպան Միլիչը:

«Տորինոն» խաղացող թիմ է: Թուրինցիները սիրում են գոլեր խփել և բաց թողնել: 4:1 հաշվով պարտություն «Ռոմայից», 5:3 հաշվով հաղթանակ «Պեսկարայի» նկատմամբ: Պաշտպանությունում Սինիշա Միխայիլովիչի թիմը կորուստներ ունի: Կենտրոնականներ Լուկա Ռոզետինին և Լեանդրո Կաստան վնասվածքի պատճառով Ֆլորենսիայում չեն խաղա: Հարկ է նշել, որ «Տորինոն» գրեթե միշտ բաց է թողնում: Վերջին 7 խաղերում թուրինյան ակումբը չի կարողացել սեփական դարպասն անառիկ պահել: Միևնույն ժամանակ Միխայիլովիչի սաները շատ էլ խփում են. 3 գոլ «Նապոլիին», 2 գոլ «Միլանին», 1-ական գոլ «Ռոմային» և «Յուվենթուսին»: Ինչու՞ չխփել նաև «Ֆիորենտինային», մանավանդ, երբ թիմն ամենալավ վիճակում չէ:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքը: «Ֆիորենտինան» ցավալի պարտությունից հետո պետք է առաջ գնա, իսկ «Տորինոն», ինչպես արդեն նշեցինք, սիրում է և՛ բաց թողնել, և՛ խփել: Գործակիցը 1,60 է:

«Լեսթեր» — «Լիվերպուլ»

ԱՊԼ-ի տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լեսթերում: «Սևիլիայի» դեմ (1:2) եվրագավաթային խաղից հետո «աղվեսները» մնացին առանց գլխավոր մարզչի: Ակումբի ղեկավարությունը զբաղեցրած պաշտոնից հեռացրեց Կլաուդիո Ռանյերիին, և դա բազմաթիվ խոսակցությունների առիթ դարձավ: Ռանյերին նախորդ տարի արել էր անհնարինը, բայց այս տարի «Լեսթերը» ուժեղագույնների խումբը լքելու շեմին է: «Աղվեսները» 18-րդն են: Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե ով է փոխարինելու Ռանյերիին:

Լեսթերցիները շատ բարդ իրավիճակում են: Թիմի մոտ ոչինչ չի ստացվում: «Ավեսներն» առաջնությունում պարտությունը պարտությունի հետևից են կրում, դուրս մնացին Անգլիայի գավաթից և հավանաբար հրաժեշտ կտան նաև Չեմպիոնների լիգային, չնայած Անդալուսիայում գրանցված 1:2 պարտությունը «Քինգ Փաուեր» մարզադաշտում կայանալիք պատասխան խաղից առաջ «Լեսթերին» շանսեր թողնում է: Չկա անցած տարվա փառահեղ թիմը: Ամեն ինչ գնում է նրան, որ Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնը 2017/18թթ. մրցաշրջանը կմեկնարկի Չեմպիոնշիփում:

Իսկ ահա «Լիվերպուլը» անհաջող հանդիպումներից հետո հաղթեց «Տոտենհեմին»: Սադիո Մանեի վերադարձը դրական անդրադարձավ մերսիսայդցիների խաղի վրա: Կլոպի թիմը պայքարում է Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար: «Կարմիրները» հաղթելու դեպքում կվաստակեն 52 միավոր և կշրջանցեն 4-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին»: Երկու թիմերին էլ հաղթանակ է պետք, բայց ուժերի դասավորվածությունն ու մարզավիճակը նրանց մոտ տարբեր մակարդակի վրա են:

«Լիվերպուլի» կազմում վնասվածքների պատճառով չեն խաղա պաշտպան Լովրենն ու Սթարիջը, իսկ տանտերերի կազմում կբացակայեն Սլամինին և Ուլոան:

Մի փոքր էլ «Լեսթերի» տխուր վիճակագրության մասին: «Աղվեսները» Պրեմիեր լիգայի վերջին 5 խաղերում պարտվել են: Ավելին, Անգլիայի գործող չեմպիոնը ԱՊԼ-ի շրջանակներում 2017 թվականին դեռ գոլ չի խփել: Այս ցուցանիշով «Լեսթերը» եվրոպական թոփ 5 առաջնություններում «անգերազանցելի է»:

Վերջին հանդիպումը «Լիվերպուլն» անցկացրել է 16 օր առաջ («Տոտենհեմի» դեմ՝ 2:0): «Կարմիրները» «Լեսթերի» դեմ խաղին պատրաստվելու համար բավական երկար ժամանակ ունեին, և Կլոպն անկասկած այդ ժամանակն իզուր չի վատնել: Կարգով ավելի բարձր ու հզոր հարձակում ունեցող հյուրերը «Քինգ Փաուերում» 3 միավոր կվաստակեն: «Լեսթերի» անկումը կշարունակվի:

Առաջարկում ենք ««Լիվերպուլի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,94 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 3,10 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 26-րդ տուր
23:45/27 փտր
«Ֆիորենտինա» — «Տորինո»
ԱՊԼ, 26-րդ տուր
00:00/28 փտր
«Լեսթեր» — «Լիվերպուլ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ