Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 13,66 գործակցով

23:45, 14 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այս անգամ կդիտարկենք Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Անգլիայի առաջնությունների մեկական հանդիպում:

«Բարսելոնա» — «Սելտա»

Այս խաղում խաղադրույք ընտրելը շատ բարդ է: Բնականաբար իմաստ չունի 1,06 գործակցով խաղադրույք կատարել տանտերերի հաղթանակի վրա: ««Բարսելոնայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» տարբերակի համար բուքմեյքերները ընդամենը 1,26 գործակից են սահմանել:

Հիշու՞մ եք, թե ինչ եղավ Վիգոյում կայացած առաջին շրջանի խաղում: Տանտերերը 4:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարան Էնրիկեի թիմի նկատմամբ: Կատալոնացիները սեփական դաշտում մարտական են տրամադրված: «Բարսելոնան» իր տարերքի մեջ է, և թվում է, որ այս թիմին կանգնեցնելն անհնար է: Ինչ վերաբերում է «Սելտային», ապա վիգոցիները վերջերս անկայուն են գործում: Մրցաշրջանի սկզբում փայլուն ֆուտբոլ ցուցադրող գալիսիացիները 3:0 հաշվով անհասկանալի պարտություն կրեցին «Ռայո Վալյեկանոյից», որից հետո առավելության հասան «Աթլետիկոյի» նկատմամբ (3:2): Վերջին 3 խաղերը Էդուարդո Բերիցիոյի թիմն անցկացրել է «Սևիլիայի» դեմ և պարտվել ընդհանուր 7:3 հաշվով: Անկախ «Սելտայում» տիրող իրավիճակից՝ մի բան պարզ է՝ թիմը կարողանում է գոլ խփել: Դրա վառ ապացույցը Սիմեոնեի թիմի դարպասն ուղարկած 3 գոլերն են, իսկ թե ինչ է նշանակում գոլ խփել «Աթլետիկոյին», ինքներդ եք հասկանում:

Այդ պատճառով էլ ռիսկի եմ դիմում և առաջարկում «երկուսն էլ կխփեն» տարբերակը: Պաշտպանությունը շարունակում է «Բարսելոնայի» ամենաթույլ տեղը մնալ: 2,37 գործակիցը նման խաղում այս տարբերակի համար հրաշալի ընտրություն է:

«Ֆիորենտինա» — «Ինտեր»

Միլանում կայացած առաջին շրջանի հանդիպումը գոլառատ ստացվեց: Տանտերերը սեփական դաշտում 1:4 հաշվով պարտություն կրեցին «մանուշակներից»: Առաջիկա խաղից առաջ Մանչինիի թիմը վստահություն չի ներշնչում: Բոլորն են հիշում «Յուվեից» և «Միլանից» կրած 3:0 հաշվով պարտությունները: Նախորդ տուրում էլ «ներաձուրիները» 3:3 ավարտեցին ետնապահ «Վերոնայի» դեմ խաղը:

Բուքմեյքերները հավատում են տանտերերի հաղթանակին: «Ֆիորենտինան»՝ ի տարբերություն «Ինտերի», խաղային աճ է ապրում և սեփական երկրպագուների աջակցությամբ կփորձի հերթական 3 միավորը վաստակել: Թուլացած պաշտպանություն ունեցող և խաղային ճգնաժամ ապրող «Ինտերի» հետ խաղում դա հնարավոր է:

2,23 գործակցով խաղադրույք եմ կատարում տանտերերի հաղթանակի վրա:

«Մանչեսթեր Սիթի» — «Տոտենհեմ»

Դիտարժան խաղ է սպասվում: Լոնդոնցիները գերազանց մարզավիճակում են: Ալլին ու Հարի Քեյնը հերթով լուծում են մրցակիցների հարցերը, բայց այս անգամ այնքան էլ հեշտ չի լինի:

«Տոտենհեմը» «Էյթիհադում» կմրցի բարկացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ, որը նախորդ տուրում 1:3 հաշվով տանը զիջեց առաջատար «Լեսթերին»:

Անշուշտ, բարդ է հաղթողի վերաբերյալ կանխատեսում անելը: «Սիթին» սայթաքելու իրավունք չունի, բայց «Տոտենհեմն» իր հերթին լավ տեմպ է հավաքել: Չենք կարող լոնդոնյան ակումբի հետ հաշվի չնստել: Թերևս այս խաղում ամենաիրական խաղադրույքը «երկուսն էլ կխփեն» տարբերակն է: «Սիթին» միշտ գոլ է խփում սեփական դաշտում, իսկ «Տոտենհեմը» Քեյնի ու Ալլիի պես բարձրակարգ հարձակվողների հետ կարող է անել դա:

Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» տարբերակը, որի գործակիցը 1,70 է: Ի դեպ, Լոնդոնում կայացած առաջին շրջանի խաղում այն աշխատել է: Այնտեղ «Տոտենհեմը» 4:1 հաշվով ջախջախեց Պելլեգրինիի թիմին:

«Աուգսբուրգ» — «Բավարիա» 

Հասկանալի է, որ այս խաղում ընդգծված ֆավորիտը Գվարդիոլայի թիմն է: Մյունխենցիները շարունակում են վստահ քայլերով մոտենալ հերթական չեմպիոնությանը: Ինչ վերաբերում է «Աուգսբուրգին», ապա թիմը գտնվում է 14-րդ հորիզոնականում: Եվրագավաթային տեղերի համար գերմանական ակումբը չի պայքարի, բայց ուժեղագույնների խումբը լքելու վտանգ էլ դեռ չկա:

Հաշվի առնելով մյունխենցիների հզոր հարձակումն ու լավ մարզավիճակը՝ առաջարկում եմ ««Բավարիայի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» տարբերակը: Կարծում եմ, որ ապահով խաղադրույք է: Կոստան, Մյուլլերը, Լևանդովսկին ու մյուսները կկարողանան ամենաքիչը 2 գնդակ ուղարկել միջակ «Աուգսբուրգի» դարպասը: Գործակիցը 1,52 է:

Էքսպրես: Հաղթած
Լա լիգա, 24-րդ տուր
23:30/14 փտր
«Բարսելոնա» - «Սելտա»
Ա Սերիա, 25-րդ տուր
23:45/14 փտր
«Ֆիորենտինա» - «Ինտեր»
Բունդեսլիգա, 21-րդ տուր
20:30/14 փտր
«Աուգսբուրգ» - «Բավարիա»
Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
20:15/14 փտր
«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»
Վերջնական
Գ.
60% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 5 մարդ
Կհաղթի՛ 60%
Չի՛ հաղթի 40%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ