Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,80 գործակցով
«Տոտենհեմ» — «Սանդերլենդ»
«Տոտենհեմն» անհաջող մեկնարկեց Չեմպիոնների լիգայում: Թիմը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Մոնակոյին»: Հիմա լոնդոնցիները պետք է փորձեն սեփական երկրպագուների աջակցությամբ մոռանալ այդ պարտությունն ու հաղթել առաջնությունում: Ի դեպ, «Տոտենհեմը» բավական հաջող է հանդես գալիս ԱՊԼ-ում, լոնդոնյան ակումբը դեռ պարտություն չի կրել՝ 2 հաղթանակ և 2 ոչ-ոքի:
Ինչ վերաբերում է «Սանդերլենդին», ապա նա ծայրահեղ անհաջող է հանդես գալիս: Թիմը 1 միավորով եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
«Տոտենհեմը» խնդիրներ չի ունենա: Առաջարկում ենք «Տոտենհեմի» հաղթանակն ու տոտալ 2,5-ից շատ գոլը: Գործակիցը 1,84 է:
«Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ»
«Ռեալը» վստահ քայլերով շարունակում է առաջ գնալ: Պրիմերայում միանձնյա առաջատարությունը պահպանելու համար թիմը պետք է առանց Բեյլի ու Ռոնալդուի Կատալոնիայում հաղթի «Էսպանյոլին»: Ուելսցին ազդրի վնասվածք ունի, իսկ պորտուգալացին՝ մրսածություն:
Իրավիճակն այս ամենից «սերուցքայինների» համար այնքան էլ չի բարդանում, քանի որ Զիդանի թիմը բավական երկար պահեստայինների նստարան ունի: Կարող են խաղալ Վասկեսն ու Ասենսիոն, ով հենց «Էսպանյոլից» է տեղափոխվել «Ռեալ»:
«Ռեալը» վերջին խաղերում խոշոր հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Հիշու՞մ եք Ռոնալդուի պենտատրիկը «Կոռնելա-Էլ Պրատ» մարզադաշտում: Այս անգամ դժվար թե «արքայական» ակումբին հաջողվի 6 գոլ խփել «Էսպանյոլին», ինչպես թիմերի միջև կայացած վերջին 2 խաղերում, բայց 2 կամ 3 գնդակ լավ մարզավիճակում գտնվող Եվրոպայի չեմպիոնները կարող են ուղարկել մրցակցի դարպասը: Առաջարկում ենք «Ռեալի» գոլերը տոտալ 2-ից շատ խաղադրույքը: Գործակիցը 1,93 է:
«Ինտեր» — «Յուվենթուս»
Ա Սերիայում կկայանա տուրի կենտրոնական հանդիպումը: Իհարկե, ինչպես Իտալիայի առաջնության ցանկացած խաղում, այնպես էլ այստեղ ֆավորիտը «Յուվեն» է:
«Ինտերն» անհաջող է սկսել մրցաշրջանը: Իտալիայի առաջնության մեկնարկային 3 տուրերում թիմը 4 միավոր է վաստակել և գտնվում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում:
Ինչ վերաբերում է «Յուվենթուսին», ապա այստեղ ամեն ինչ նույնն է: Թիմը կորցրեց Պոգբային ու Մորատային, բայց Իգուաինի, Ալվեսի ու մյուս նորեկների հետ շարունակում է ներքին առաջնությունում խնդիրներ չունենալ:
Այստեղ առաջարկում ենք «Յուվենթուսի» հաղթանակ և տոտալ 2,5-ից շատ գոլ խաղադրույքը: «Ներաձուրիները» կարող են գրավել Բուֆոնի դարպասը, բայց «Ծեր Սինյորայի» հարձակվողական ներուժը թույլ է տալիս պատասխանել 2 անգամ: Գործակիցը բավական բարձր է՝ 3,04:
Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 10,80 գործակիցը:
Այսօրվա հանդիպումների վերաբերյալ մյուս կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: