Ամենօրյա էքսպրեսս. Խաղում ենք 10,63 գործակցով

22:45, 14 սպտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «ամենօրյա էքսպրեսս» բաժնում այսօր կդիտարկենք ՉԼ-ի 2016/17թթ. մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրի խաղային օրվա 4 հանդիպում: Կմրցեն «Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ», «Յուվենթուս» — «Սևիլիա», «Տոտենհեմ» — «Մոնակո» և «Լեգիա» — «Բորուսիա» Դորտմունդ զույգերը:

«Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ»

Այսօր պայքարի մեջ կմտնի գործող չեմպիոնը: «Ռեալը» Չեմպիոնների լիգան կսկսի բարձր տրամադրությամբ, քանի որ հանգստյան օրերին «Բարսայի» սայթաքումից հետո դարձավ Պրիմերայի միանձնյա առաջատար:

«Սպորտինգի» գործերը նույնպես հրաշալի են ընթանում, պորտուգալական ակումբը գլխավորում է ազգային առաջնության մրցաշարային աղյուսակը:

Զիդանի թիմը կփորձի գերվստահ սկսել Չեմպիոնների լիգան: «Սանտիագո Բեռնաբեուում» վերջին տարիներին «սերուցքայինները» հենց այդպես էլ անում են: «Ռեալն» անհամեմատ ավելի ուժեղ է: Առաջարկում ենք մադրիդցիների անհատական տոտալ 3-ից շատ գոլը: BBC եռյակն ու մյուսները պատրաստ են գոլային հրավառությանը: Գործակիցը 2,15 է:

«Յուվենթուս» — «Սևիլիա»

Նախորդ մրցաշրջանի համեմատ երկու թիմերի կազմերում էլ լուրջ փոփոխություններ են եղել: «Յուվենթուսից» մի ամբողջ աստղաբույլ հեռացավ՝ Պոգբա, Մորատա, Ձաձա: Փոխարենը թուրինյան ակումբի կազմը համալրեցին Իգուաինը, Պյանիչը, Կուադրադոն ու Դանի Ալվեսը: Ա Սերիայում ոչինչ չի փոխվել, «Ծեր Սինյորան» շարունակում է առանց սայթաքելու առաջ ընթանալ:

Ինչ վերաբերում է «Սևիլիային», ապա անդալուսցիների գործերը նույնպես վատ չեն ընթանում: Թիմը Պրիմերայում անցկացրած 3 խաղից հետո վաստակել է 7 միավոր և զիջում է միայն առաջատար Մադրիդի «Ռեալին»: Ամռանն ակումբից հեռացավ գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ով սևիլիական ակումբի ղեկին 3 անգամ անընդմեջ նվաճեց ԵԼ-ի հաղթողի կոչումը: Հեռացան Կրիխովյակն ու Գամեյրոն, ովքեր հրաշալի էին հանդես գալիս: Փոխարենը թիմը համալրեցին Գանսոն, Լուսիանո Վիետոն և մի շարք այլ խաղացողներ: Ի դեպ, վարձավճարով «Սևիլիա» է տեխափոխվել ֆրանսիացի Սամիր Նասրին:

Խոսենք խաղի մասին: Իհարկե, «Յուվենթուսը» սեփական դաշտում ֆավորիտ է: Թուրինցիներն իսպանական ակումբին գերազանցում են թե՛ ֆուտբոլիստների կարգով, թե՛ ամուր պաշտպանությամբ ու ուժեղ հարձակմամբ: Եթե այս ամենին գումարենք նաև հարազատ երկրպագուների աջակցությունը, ապա կարող ենք պարզապես ընտրել «Յուվեի» հաղթանակը: Գործակիցը 1,51 է:

«Տոտենհեմ» — «Մոնակո»

«Մոնակոն» Լիգա 1-ում շատ լավ է մեկնարկել: Թիմն արդեն հասցրել է վստահ հաղթանակ տանել «ՊՍԺ»-ի նկատմամբ և միանձնյա գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը: Մի խոսքով, ֆրանսիական ակումբը «Տոտենհեմի» հետ դիմակայությանը մոտենում է բարձր տրամադրությամբ:

Կարելի է ասել, որ «Տոտենհեմը» նույնպես վատ մարզավիճակում չէ: Պոչետինոյի տղաները ԱՊԼ-ում անցկացրած 4 խաղում 8 միավոր են վաստակել՝ 2 հաղթանակ և 2 ոչ-ոքի:

Այստեղ տրամաբանական է «երկուսն էլ կխփեն — այո» խաղադրույքը: Լոնդոնցիներն իրենց դաշտում գրեթե միշտ գոլ են խփում, իսկ «Մոնակոյի» առջևի գիծն այնպիսի մարզավիճակում է, որ կարող է տհաճություններ պատճառել տանտերերի պաշտպաններին: Գործակիցը 1,85 է:

«Լեգիա» — «Բորուսիա» Դորտմունդ

Մասնագետները դորտմունդյան ակումբին ակնհայտ ֆավորիտ են համարում: Եվ իրոք, «Լեգիան» մրցաշարի ամենաթույլ մասնակիցներից մեկն է: Առաջնությունում Վարշավայի թիմն անկայուն ֆուտբոլ է ցուցադրում: Առավելագույնը, ինչի համար թիմը կարող է խմբում պայքարել, Եվրոպա լիգայի ուղեգիր պարգևող 3-րդ հորիզոնականն է:

Ինչ վերաբերում է հյուրերին, ապա «մեղուներն» այնքան էլ հաջող չեն սկսել Բունդեսլիգան: Տուխելի թիմն անցկացրած 2 խաղում արդեն հասցրել է պարտություն կրել: Ամռանը թիմից հեռացան Մխիթարյանը, Գյունդողանը, Հումելսն ու Բլաշիկովսկին: Այս ֆուտբոլիստները առանցքային դեր էին խաղում Տուխելի «Բորուսիայում»: Փոխարենը դորտմունդյան ակումբի կազմը համալրեցին Մարկ Բարտրան, Անդրե Շուրլեն, Ռաֆայել Գուերեյրոն, Դեմբելեն, Սեբաստիան Ռոդեն ու Մարիո Գյոթցեն:

Այստեղ արժե խաղալ «Բորուսիայի» վրա: Թիմային խաղով ու ֆուտբոլիստների անհատական վարպետությամբ գերմանական ակումբն անհամեմատ ավելի ուժեղ է: Առաջարկում ենք խաղադրույք կատարել այն բանի վրա, որ հյուրերը կհաղթեն և՛ առաջին խաղակեսում, և՛ խաղում: Գործակիցը 1,77 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 10,63 գործակիցը:

ՉԼ-ի խաղային օրվա մյուս հանդիպումների վերաբերյալ մեր փորձագետների կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Էքսպրես: Պարտված
ՉԼ, առաջին տուր
22:45/14 սպտ
«Ռեալ Մադրիդ» - «Սպորտինգ»
ՉԼ, առաջին տուր
22:45/14 սպտ
«Տոտենհեմ» - «Մոնակո»
ՉԼ, առաջին տուր
22:45/14 սպտ
«Լեգիա» - «Բորուսիա» Դորտմունդ
ՉԼ, առաջին տուր
22:45/14 սպտ
«Յուվենթուս» - «Սևիլիա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ